Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Կառավարությունն այսօր ՀՀ ԱԺ է ուղարկել Հռոմի ստատուտը` վավերացման։

Կառավարություն / ©️ Radar Armenia
🟨 Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

ՀՀ ՊՆ
🟨 ԵԽ նախագահ Շառլ Միշելը փուլային լուծում է առաջարկում Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման համար։

▫️Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Ապրանքների մատակարարումը Աղդամի ճանապարհով նույնպես կարող է կոնկրետ և կայուն լուծման մաս լինել առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համատեքստում։

▫️ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը, իսկ կոնկրետ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ։

Շառլ Միշելի մամլո խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
⬛️ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

▫️Զոհված զինծառայողների տվյալները կհրապարակվեն ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ԶՈւ-ն ԱԹՍ-ով խոցում է ադրբեջանական դիրքը։
🟨 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու:

ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյան
🟨 Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
Radar Armenia
🟨 ԵԽ նախագահ Շառլ Միշելը փուլային լուծում է առաջարկում Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման համար։ ▫️Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Ապրանքների մատակարարումը Աղդամի ճանապարհով նույնպես կարող է կոնկրետ և կայուն լուծման մաս լինել առաջին անհրաժեշտության…
🟨 Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա:

▫️ Ադրբեջանը վճռական է ռեինտեգրել Ղարաբաղի հայ բնակչությանը որպես իրավահավասար քաղաքացիներ:

Ադրբեջանի ԱԳՆ
⬛️ Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են.

▫️Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը:

▫️Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ՊՆ
🟨 Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։

▫️Զինծառայողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա անունը նախորդ հաղորդագրությունից հեռացվում է։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 ԼՂ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
🟨 Հայաստանի համար օրակարգում է միայն ՀՀ-ի և ԼՂ-ի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր:

▫️ Ընկերությունը հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ մոտ 3.6 մլդ դրամ հարկային պարտավորություն, որից 175.0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ:

ՀՀ ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գիտելիքի օրը Երևանի N18 և N116 հիմնական ու N95 միջնակարգ դպրոցներում.

▫️ Վերակառուցված դպրոցներն իրենց դռները բացեցին երեխաների առաջ։
🟨 Ադրբեջանական զինուժն ԱԹՍ-ների և ականանետների կիրառմամբ գրոհել է հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։

▫️ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են։

Նիկոլ Փաշինյան
🟨 ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, կողմերին կոչ է անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը:

ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանո
🟨 Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 2-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +20 +22

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով.

▫️Հիմնազուրկ են ԼՂ՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Radar Armenia
🟨 Ռուսական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման փորձ են կատարել Ղրիմի կամրջի վրա։ ▫️Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։
🟨 Այս գիշեր Կիևի ռեժիմը Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նոր փորձ է ձեռնարկել։

▫️Սև ծովում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երրորդ անօդաչու թռչող սարքը:

ՌԴ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊԲ-ն տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15-11։36 և 13։30-13։58 ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել-Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։

Արցախի ՊԲ