Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 2023թ. ավելի շատ աշխատանք է արվում, քան նախորդ 3-4 տարիներին միասին վերցրած։ Եվ այդ աշխատանքները կատարվում են, որովհետև ժողովուրդը մեզանից պահանջել է։ Մենք արդարացումներ չենք փնտրել, փնտրել ենք լուծումներ։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, և սա լուրջ մտահոգության առիթ է։

▫️Նրանց՝ ԼՂ-ում ներկայության հիմնական նպատակներից էր քաղաքացիական հասարակության անվտանգությունը։ Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը La Repubblica-ին
🟨 Եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ չլինեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության մասին երաշխիքներ, այդ պայմանագիրն անիմաստ կլինի։

Նիկոլ Փաշինյան
🟨 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10.500 մարդ:

Իրազեկ քաղաքացիների միավորում
🟨 Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ-ի գործելակերպից, սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ի 2022թ․ աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում չվավերացրեցինք մի շարք պայմանագրեր։

Նիկոլ Փաշինյան
🟨 Հայաստանի Հանրապետությունն ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում, ունի Արցախին տեր կանգնելու առաքելություն։ Եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է ՀՀ գոյության իմաստը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան
🟨 Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կապված է եղել ՌԴ հետ, բայց այսօր ՌԴ-ն ինքը զենք-զինամթերքի կարիք ունի։

▫️Անվտանգային ոլորտում կախվածություն ունենալ միայն մի տեղից՝ ռազմավարական սխալ է։ Հիմա աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյան
🟨 Փաստացի՝ Լաչինի միջանցքը պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ։ Թե ինչու այդպես չէ՝ կա 2 պատճառ։ Կամ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն, կամ չի ուզում։ Կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում։

Նիկոլ Փաշինյան
⬛️ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով մահացել են զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և Արթուր Հայկի Պողոսյանը:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ ՊՆ-ն, արձագանքելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված, սակայն նախկինում նկարահանված տեսանյութերին, հորդորում է դիտավորությամբ չխեղաթյուրել դեպքերի ժամանակագրությունը, հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը և չմոլորեցնել հանրությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🟨 Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 3-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +20 +22

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Անսովոր ուժգնության կարկուտ է տեղացել Վրաստանի Կախեթի շրջանում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի հարավ-արևելքում երկնաքար է ընկել:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սոցապ նախարարության հետ քննարկում ենք անհուսալի պարտավորություններ ունեցող մոտ 150 հազար երևանցիների համար ֆինանսական համաներման տրամաբանությամբ նախագիծ. այդ մարդկանց պետք է հնարավորություն տրվի։

Տիգրան Ավինյան
🟨 Ընտանիքի, ծնողների, հայրենիքի, պետության ընկալումները փոխվել են։ Մենք փորձելու ենք դիմագրավել դրանց և ի հայտ բերել հայ ժողովրդին միավորող կենսունակ գաղափարներ։

«Արդար Հայաստան» կուսակցություն
🟨 «Լուսավոր Հայաստանը» հանդիպումներ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում։
🟨 1600 վերելակ արդեն փոխել ենք, որից 600֊ը միայն այս տարի։ Մնացել է 2600։ Դրանք էլ հերթով փոխելու ենք։

Տիգրան Ավինյան
🟩 Հայաստանի միջազգային պահուստները 2023թ. հուլիսի վերջին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ հասնելով 4.126 մլրդ դոլարի։

▫️16.3% կամ 580 մլն դոլարով գերազանցում է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
🟧 Ադրբեջանական ԶՈւ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

▫️Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա 1 վիրավոր. կյանքին վտանգ չի սպառնում։

Արցախի ՊԲ
🟨 Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել:

▫️Կհայտարարվի նոր մրցույթ:

Երևանի քաղաքապետարան
👍1