Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հիմա եկեք քաղաքական ընտրություններից խոսենք։

▫️Մեր նպատակն այս ընտրություններում շատ կոնկրետ է՝ Երևան քաղաքը պետք է շենացնենք: Մեր երեխաները պետք է գնան ամենալավ մանկապարտեզները, պետք է խաղան ամենալավ ֆուտբոլի դաշտերում, պետք է պարապեն ամենալավ սպորտդպրոցներում, ամենալավ դպրոցներն ու համալսարանները այցելեն: Մեր սահմանների ամրությունը այդ հարցերից է կախված:

Տիգրան Ավինյան
🟨 Հիմա շատ թեկնածուներ միամիտ դեմքով՝ հստակ իմանալով, թե ինչ խաղ են խաղում, ինչ 2021թ. խաղացին, հասկացան, որ չէ՛՝ հին դեմքերով չի ստացվում քաոս ստեղծել, հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում, նոր մոտեցում են ընդունել։

▫️ Այն, ինչ փորձել են 2021թ. անել, հիմա այդ դասերը սովորել են, իրենց թվում է խելացի են, ասում են՝ մեր դեմքերով չենք կարողանում, նոր դեմքեր է պետք ներմուծել. մի մասը հստակ ծրագրով, մի մասն էլ՝ մոլորված խամաճիկներ:

Տիգրան Ավինյան
🟨 Ամեն ընտրության Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում։ Բայց այս անգամ շատ կտրուկ պատասխան տվեցինք, ու մեր հայկական զենքերով, որի հանդեպ կար մեծ դիմադրություն:

Ուզո՞ւմ եք քաղաքական, լսե՛ք քաղաքական՝ կար մեծ դիմադրություն և հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին:

Տիգրան Ավինյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 Ընկերը, որ ամենալավ ժամանակ գալիս էր առաջին պլան, ասում էր` ես, ես, ես, ինձ պաշտոն տվեք։ Շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, արագ-արագ դիմում գրեց, կուսակցություն մտավ, հետո ասաց, թե սրանք պատեհապաշտ են։

▫️Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո տեսավ, որ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, կարող է ծեծ ուտենք։ Ու փախավ։ Սա է փաստը։ Այլ սուտ արդարացումներ պետք չեն։

Տիգրան Ավինյան
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
🟨 Ադրբեջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

▫️Ցնցումներն զգացվել են նաև Արցախում։
Radar Armenia
🟨 Ադրբեջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ▫️Ցնցումներն զգացվել են նաև Արցախում։
🟨 Երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ:

▫️Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժն զգացվել է Ստեփանակերտում` 2-3 բալ։

Արցախի ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ փոփոխության մասին։ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն կնշանակվի Ռուստեմ Ումերովը:
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 4-ին՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +26 +28
🌘 Գիշեր +18 +20

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🟨 «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավն այսօր կշարունակի Արաբկիր վարչական շրջանում` թիվ 21 հիմնական դպրոցի տարածք, ժամը 11:00-ից։
🟨 Մեր քարոզարշավը շարունակվում է Շենգավիթում.

▫️ Սեպտեմբերի 4 (13։00) - Գ․ Նժդեհի 28/1

▫️ Սեպտեմբերի 5 (13։00) - Արտաշիսյան 62
▫️ Սեպտեմբերի 5 (19։00) - հանրահավաք Գ․ Նժդեհի հրապարակում։

Տիգրան Ավինյան
🟨 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը՝ Յուրգեն Ռիգտերինկը, այսօր կժամի Երևան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Սեպտեմբերի 4-ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-ն Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։

▫️Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը: հայկական կողմում տուժածներ չկան։

Արցախի ՊԲ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
Radar Armenia
🟨 Մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» մեր նոր առաջարկները: Նիկոլ Փաշինյան
🟨 Իմ ունեցած տեղեկություններով ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի փոխանցած նոր առաջարկներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերահսկովող տարածքից կրակոցներ են արձակվել։

▫️Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ/©Radar Armenia
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 4֊ին ամրաշինական աշխատանքներ է կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊԲ
🟨 Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավը սկսել է Հյուսիսային պողոտայից` մետրոյով ուղևորվելով Շենգավիթ նախընտրական հանդիպումների։ Նրան ուղեկցում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Radar Armenia
🟨 Հիմա շատ թեկնածուներ միամիտ դեմքով՝ հստակ իմանալով, թե ինչ խաղ են խաղում, ինչ 2021թ. խաղացին, հասկացան, որ չէ՛՝ հին դեմքերով չի ստացվում քաոս ստեղծել, հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում, նոր մոտեցում են ընդունել։ ▫️ Այն, ինչ փորձել են 2021թ. անել, հիմա…
🟨 Որոշ անձինք, կուսակցություններ մեզ մեղադրում էին «քաղաքային ընտրություններ» անցկացնելու մեջ։ Իմ երեկվա ասելիքն ընդամենը այն մասին էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, դա էլ կարող ենք։

▫️ Բայց չեմ կարծում, որ երևանցիներին այս պահին քաղաքական ելույթները այդքան հետաքրքիր են։ Երբ ասում ենք, որ Երևանում 24 մանկապարտեզ ենք կառուցում, 10-յակ ֆուտբոլի դաշտեր, 200-ից ավելի բակեր, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է։

Տիգրան Ավինյան