Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավը սկսել է Հյուսիսային պողոտայից` մետրոյով ուղևորվելով Շենգավիթ նախընտրական հանդիպումների։ Նրան ուղեկցում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Radar Armenia
🟨 Հիմա շատ թեկնածուներ միամիտ դեմքով՝ հստակ իմանալով, թե ինչ խաղ են խաղում, ինչ 2021թ. խաղացին, հասկացան, որ չէ՛՝ հին դեմքերով չի ստացվում քաոս ստեղծել, հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում, նոր մոտեցում են ընդունել։ ▫️ Այն, ինչ փորձել են 2021թ. անել, հիմա…
🟨 Որոշ անձինք, կուսակցություններ մեզ մեղադրում էին «քաղաքային ընտրություններ» անցկացնելու մեջ։ Իմ երեկվա ասելիքն ընդամենը այն մասին էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, դա էլ կարող ենք։

▫️ Բայց չեմ կարծում, որ երևանցիներին այս պահին քաղաքական ելույթները այդքան հետաքրքիր են։ Երբ ասում ենք, որ Երևանում 24 մանկապարտեզ ենք կառուցում, 10-յակ ֆուտբոլի դաշտեր, 200-ից ավելի բակեր, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է։

Տիգրան Ավինյան
🟨 Այն ուժերը, որ խոսում են ամեն ինչից, բացի իրենց ծրագրերից և անելիքից, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք ասելիք չունեն Երևանի զարգացման վերաբերյալ։

▫️ Հեքիաթներ շատ կարելի է պատմել, բայց ամեն ասած պիտի ունենա իրականցման կոնկրետ ծրագիր, ֆինանսական գնահատական։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասում եմ նախընտրական դեբատին, այդ ժամանակ կխոսենք իրականացված ծրագրերից, որը 2017թ. «Ելք» դաշինքինն էր, 2018թ. դարձավ «Իմ քայլը» դաշինքինը և իրականացվեց վերջինիս կողմից` Կառավարության աջակցությամբ։

Տիգրան Ավինյան
🟨 Պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սոչիում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Պուտինն անձամբ է դիմավորում Էրդողանին։
Radar Armenia
⬛️ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով մահացել են զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և Արթուր Հայկի Պողոսյանը: ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ինժեներական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի, ռազմամթերքի, վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի անձանց մահ հատկանիշներով:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Radar Armenia
🟨 Սոչիում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Պուտինն անձամբ է դիմավորում Էրդողանին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Էրդողանը երկար ժամանակ չէր կարողանում միացնել թարգմանությունը, որպեսզի կարողանար լսել Պուտինին:
🟨 Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի կառուցումն առաջարկվել է համալիրի կողմից։ Այն հնարավորություն կտա զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝  մարդկանց արագ տարհանել, կհանդիսանա հավելյալ մուտք շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաների համար։

▫️ Երթևեկությունը թույլատրվելու է բացառապես համալիրում միջոցառումների և արտակարգ դեպքերում։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2022թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից:

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Radar Armenia
🟨 Փաստացի՝ Լաչինի միջանցքը պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ։ Թե ինչու այդպես չէ՝ կա 2 պատճառ։ Կամ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն, կամ չի ուզում։ Կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում։ Նիկոլ Փաշինյան
🟧 ՀՀ վարչապետի հայտարարություններն անընդունելի են տոնայնությամբ և բովանդակությամբ։

▫️ Արևմուտքը փորձում է դուրս մղել ՌԴ-ին Հվ. Կովկասից՝ օգտագործելով Երևանին որպես միջոց։ Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը։

ТАСС

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԵՄ պատվիրակությունը Հայաստանում նոր ղեկավար ունի` դեսպան Վասիլիս Մարագոս։
🟨 Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մի քանի օրից կայցելի Վրաստան:
🟨 ԱՄՆ Պենտագոնը կայք է գործարկել, որտեղ հրապարակվելու են չբացահայտված թռչող օբյեկտների և անոմալ երևույթների մասին պարզաբանող և գաղտնազերծված տվյալներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աննախադեպ կարկտահարություն Նովոսիբիրսկում։ Վնասվել են բազմաթիվ մեքենաներ: Մարդիկ փորձել են պաշտպանել մեքենաները` ծածկելով գորգերով և վերմակներով:
🟨 Տարածվող` «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։

▫️ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հոդվածի տեղեկատվության իսկությունը։ Պետք է պարզել գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը։

«ՔՊ» շտաբի պետ Արմեն Փամբուխչյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Հացահատիկային գործարքը» 3-րդ անգամ երկարաձգելու ժամանակ ասացինք` կատարեք Ռուսաստանի հանդեպ նախատեսված պարտավորությունները։ Արևմուտքի մեր գործընկերները կրկին խաբեցին ու ոչինչ չարեցին։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինայի հակահարձակումը սայթաքում չէ, այլ ձախողում: Առնվազն այս պահին այդպիսին է տպավորությունը։

Վլադիմիր Պուտին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Պայմանավորվեցինք, կլինենք կոնտակտի մեջ». Պուտին-Էրդողան բանակցությունները ավարտվել են։
🟨 Մենք գնահատեցինք զարգացումները Սիրիայում, Անդրկովկասում, Լիբիայում և Աֆրիկայում։ Մեր հետագա շփումները կշարունակեն նպաստել գլոբալ և տարածաշրջանային հարցերի կարգավորմանը։

Ռեջեփ Էրդողան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Իսպանիայում տեղատարափ անձրևներ են։ Մադրիդում հեղեղվել է մետրոն։

«Դանա» փոթորիկի պատճառով 2 մարդ զոհվել է, 3-ը` անհետ կորած։