Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Անցած մի քանի օրերին անհանգստությամբ հետևում ենք սահմանամերձ շրջաններում լարվածության և փոխհրաձգության աճին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին:

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
Կյանքի 94-րդ տարում մահացել է Ալբերտ Ազարյանը։

Հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորիկ Նորիկյանը կոչ է արել միավորվել մեկ միասնական թեկնածուի շուրջ։

▫️Կոչին արձագանքել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը` առաջարկելով համախմբվել իրենց թեկնածու Արման Ղուկասյանի շուրջ։
🟨 Խարբերդում 2010-ականներից հետո խոստացել էին գազ քաշել, բերել, խողովակները տեղադրել էին ու այդպես մնացել էր տարիներով։ Արդեն սկսել ենք Խարբերդի ամբողջական գազաֆիկացումը, կատարվում են աշխատանքներ։

Տիգրան Ավինյան
🟨 ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պարոն Վարդանյանը նման բան (Հայաստանի զարգացումը Թաթարստանի օրինակով,- խմբ.) չի ասել, դա իշխանության մանիպուլյացիայի դրսևորում է։ Պարոն Վարդանյանն ասել է, որ Հայաստանի զարգացման մոդելը տեսնում է Ֆինլանդիայի օրինակով։

«Ապրելու երկրի» շտաբի պետ Մեսրոպ Առաքելյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ
🟨 Եթե Թաթարստանում այդքան ուրախ է, ինչու՞ Ռուբեն Վարդանյանը չի գնում այնտեղ, կամ Մանե Թանդիլյանն ինչու՞ իր երեխաներին Թաթարստան չի ուղարկել, այլ զարգացած Ավստրալիա։

▫️Մարությանին ասել ենք՝ «գազել» մի բեր, գերմանական «MAN» ավտոբուս բեր, ասել է՝ չի լինի։

Գևորգ Պապոյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 5֊ին՝ ժամը 19:35-ին ամրաշինական աշխատանքներ է կատարել Մարտունիում, կեղծ է։

Արցախի ՊՆ
🟨 Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, ինձ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել։ Պետք է հիասթափեցնեմ` որևէ մեկն ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ:

Ալեն Սիմոնյան
🟨 Սեպտեմբերի 5-ին ՀՀ և Գերմանիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ-ն սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-22։00-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
Radar Armenia
Կյանքի 94-րդ տարում մահացել է Ալբերտ Ազարյանը։ Հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին: Ցավում եմ, որ նրա կենդանության օրոք չհասցրինք ավարտել նոր մարզադպրոցի կառուցումը:

▫️Վստահեցնում եմ, որ նախագիծն իրականություն կդառնա և կունենանք «Օղակների արքայի» անունը կրող մարզական կառույց։ Անգանահատելի է Ալբերտ Ազարյանի ավանդն ու ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում:

Տիգրան Ավինյան
🟨 Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով։

▫️ Վերահաստատում ենք մեր կոչը` անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 6-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +26 +28
🌘 Գիշեր +19 +21

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
🟨 «Հանրապետություն» կուսակցությունը սեպտեմբերի 6-ին քարոզարշավ կիրականացնի Նոր Նորքում` Գայի պողոտա - Աշոտ Հովհաննիսյան խաչմերուկից ժամը 11:00-ից։
🟨 «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին։
🟨 Մեր քարոզարշավը շարունակվում է Նոր Նորքում.

▫️ Սեպտեմբերի 6 (14։00) - Թոթովենցի փողոց, 7 շենք

▫️ Սեպտեմբերի 7 (13։30) - Թևոսյան 4/2
▫️ Սեպտեմբերի 7 (19։00) - հանրահավաք Հունան Ավետիսյան 48/1 հասցեում։

Տիգրան Ավինյան
🟨 Հայաստանը պետք է ներողություն խնդրի անցյալում կատարված վայրագությունների համար. այս դեպքում հնարավոր կլինի հաշտվել։

▫️Ադրբեջանը կողմնակից է, որ ԼՂ տանող ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհ լինի:

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎1
🟨 Ղարաբաղի հայության ղեկավարները օգտագործում են հումանիտար իրավիճակը սեփական շահերի համար։

▫️ Մենք հրավիրել ենք նրանց երկխոսության, նրանք ասել են` ոչ։ Սա ապակառուցողական մոտեցում է։ Նրանք նաև մերժել են Ադրբեջանից եկող մթերքները։ Սա ռասիզմ է, քանի որ մերժում են պայմանավորված մթերքի ծագման վայրով։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎1
🟨 Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1