Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

▫️ Պետի պարտականությունների կատարումը վերապահվել է պետի տեղակալ Արթուր Գասպարյանին։
🟨 Ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։

ՆԳՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟧 Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🟨 Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Եղանակը Երևանում սեպտեմբերի 10-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +18 +20
🌘 Գիշեր +14 +16

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Զրույց քաղաքապետի թեկնածուների հետ` Երևանում զբոսնելով. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Դավիթ Խաժակյան։

▫️ Հարցը միայն այն չէ, որքանով ես դու պատրաստ ծանր աշխատել։ Հարցն այն է, թե դու որքանով ես լավ պատկերացնում լիազորությունների շրջանակը և իրողությունների պայմաններում ինչն է հնարավոր փոխել, ինչը՝ ոչ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ
👍1
🟨 Երևանը պետք է ավելի լավ պատրաստվի քաղաքացիական պաշտպանությանը, օրենքով նախատեսված է, որ Երևանում և բոլոր համայնքներում պետք է ձևավորվի աշխարհազոր։ Մենք լավագույնս կարող ենք դա իրականացնել։

Արտակ Զեյնալյան
🟨 Քարոզարշավի առաջիկա 3 օրերին Արաբկիրում ենք.

▫️ Սեպտեմբերի 10 (13։00) - Թբիլիսյան 33/1,
▫️ Սեպտեմբերի 11 (15։30) - Կոմիտաս 56-58 բակ,
▫️ Սեպտեմբերի 12 (13։00) - Վ. Փափազյան 8,
▫️ Սեպտեմբերի 12 (18։00) - հանրահավաք` Կոմիտաս 1:

Տիգրան Ավինյան
🟨 Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ռոբերտ Քոչարյան
🟨 Ստեփանակերտում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը։
👍1
🟨 Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:

Սերգեյ Լավրով
🟨 ՌԴ-ում ափսոսանք է առաջացնում ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը:

▫️Ոչ մի լավ բան չկա, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս:

▫️Հույս ունենք, որ Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կգերակշռեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Սերգեյ Լավրով
🟨 Համատիրության հարցերի մեջ, որ սկսենք մտնել, մեր հիմնական գործերը չենք հասցնի։ Ուզում ենք համատիրությունները վերակազմակերպել և ֆինանսավորում հատկացնել, որ զրոյականի հասցնեն իրենց դաշտում եղած խնդիրները։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին:

▫️Քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
🟨 Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունները սխալ են:

▫️Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ վաղը Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
🟨 Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել համատեղ աշխատանքը՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի ՝ դեպի ԼՂ լրացուցիչ երթուղիներով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
🟨 Ի թիվս այլ հարցերի` Շառլ Միշելն ու Ռեջեփ Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:
🟨 Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում:

ԵՄ-ն ուժեղացրել է պարեկային խմբերն առավել զգայուն հատվածներում՝ իրավիճակի մասին ԵՄ-ին զեկուցելու և լարվածության թուլացմանը նպաստելու համար։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն դիվերսիոն ներթափանցում է կատարել և տեղադրել ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։

Արցախի ՊՆ