Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՌԴ-ում ափսոսանք է առաջացնում ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը:

▫️Ոչ մի լավ բան չկա, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս:

▫️Հույս ունենք, որ Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կգերակշռեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Սերգեյ Լավրով
🟨 Համատիրության հարցերի մեջ, որ սկսենք մտնել, մեր հիմնական գործերը չենք հասցնի։ Ուզում ենք համատիրությունները վերակազմակերպել և ֆինանսավորում հատկացնել, որ զրոյականի հասցնեն իրենց դաշտում եղած խնդիրները։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին:

▫️Քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
🟨 Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունները սխալ են:

▫️Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ վաղը Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
🟨 Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել համատեղ աշխատանքը՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի ՝ դեպի ԼՂ լրացուցիչ երթուղիներով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
🟨 Ի թիվս այլ հարցերի` Շառլ Միշելն ու Ռեջեփ Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:
🟨 Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում:

ԵՄ-ն ուժեղացրել է պարեկային խմբերն առավել զգայուն հատվածներում՝ իրավիճակի մասին ԵՄ-ին զեկուցելու և լարվածության թուլացմանը նպաստելու համար։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն դիվերսիոն ներթափանցում է կատարել և տեղադրել ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։

Արցախի ՊՆ
🟨 Մեր աջակցությունն ենք հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չենք ճանաչում Ղարաբաղում, այսպես կոչված, նախագահական ընտրությունները։

Վրաստանի ԱԳՆ
🟨 Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է, որ վաղը կապահովվի ռուսական Կարմիր Խաչի բեռնատարի մուտքը Աղդամ, այնտեղից էլ՝ Ասկերան:
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ձեռք ենք բերել 578 ավտոբուս և 15 տրոլեյբուս։

▫️2028թ․ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցում,
▫️2026թ․ «Սուրմալու»-ի կայարանի կառուցում,
▫️2027թ. Մալաթիա-Սեբաստիա տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ,
▫️Ճոպանուղային ցանցի ներդնում, 4 ստորգետնյա ավտոկայանատեղի։

Տիգրան Ավինյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Այս շաբաթ օպերա` բաց երկնքի տակ Թումոյի այգում։

▫️Սեպտեմբերի 12 և 13
«Անուշ» (Արմեն Տիգրանյան),

▫️Սեպտեմբերի 14
«Տրավիատա» (Ջուզեպպե Վերդի),

▫️Սեպտեմբերի 15
«Օպերա գալա» (դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելո):
🟨 Սերգեյ Սոբյանինը մոտ 2 մլն ձայն է ստացել (77%) և վերընտրվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում։
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, ապատեղեկատվություն է։

▫️Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։

Արցախի ՊԲ
🟨 Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է, բայց ինչ-որ բան պակասում է. խոսքը 5 աստղանի մարզադաշտի մասին է։ Այսքան մարդ ցանկանում է գալ ֆուտբոլ նայելու, սակայն համապատասխան մարզադաշտ չկա։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստան-Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20։00։
🟨 ՌԴ-ն բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան 300 ՄՎտ էներգիա արտահանելու հնարավորության շուրջ, այնուհետև դեպի Իրան՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները:

ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասվում է անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 11-ին՝

🌖 Ցերեկ +23 +25
🌗 Երեկո +18 +20
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Այս պահին մեկնարկել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի վերնահարկում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքները։
🟨 Եթե մարդն այս նախընտրական շրջանը օգտագործում է, որ այլանդակի մեր Փոքր Կենտրոնում գտնվող՝ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկը, նա չի կարող ազնիվ մարդ լինել՝ իր խոսքի տեր, և անձամբ քանդել իր իսկ կողմից կառուցած ձեղնահարկը։ Հետևապես գնացե՜ք, հետևե՛ք և քանդե՛ք:

Տիգրան Ավինյան
🟨 Եթե նախկինում ընդունված է եղել նախընտրական շրջանում ավելի մեղմ գտնվել և մարդկանց քիչ տուգանել, ես հակառակը՝ հորդորում եմ ձեզ ավել տուգանել բոլոր խախտումների դեպքերում, որովհետև կյանքը և փորձը ցույց է տալիս, որ շատ տարբեր սուբյեկտներ այս շրջանը օգտագործում են տարբեր ապօրինություններ իրականացնելու համար:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1