Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ նոր ռազմական գործողություններ սկսվելու ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը մեծ ռազմական գործողություններին չհասնի:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ պրոցեսի վրա:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմ/©Radar Armenia
🟨 ԼՂ-ում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է։ Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի ԼՂ ժողովրդին:

ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուեր
🟨 Բաքվի իշխանությունները մեզ ուղերձ են հղել, որ նրանք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, զորքերի տեղաշարժը ավանդական ռազմական գործողություն է, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ լեռնային շրջաններում տեղաշարժը դառնում է դժվար և շփոթեցնող։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 85 տարի առաջ մայրաքաղաքում տեղադրված «Կժով աղջիկը» քանդակն ամբողջությամբ վերականգնվել է:

▫️Նախագծով բարեկարգվել է նաև հուշարձանի հարակից տարածքը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Իմաստ չկա իրենց դիմելու: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման: Իր ծրագրերը հայանպաստ չեն:

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Միայն սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին:

Երևանի մետրոպոլիտեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանը Հայաստանի հետ գործընկերային երկխոսության միջոցով կփորձի հասկանալ, թե ինչու են Երևանին անհրաժեշտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել իր ամենախոշոր զորավարժությունները «սառը պատերազմից» ի վեր։

▫️Առնվազն 41,000 զինվոր և ավելի քան 50 նավ կներգրավվեն «Stalwart Defender» կոչվող զորավարժություններին, կիրականացվեն 500-700 թռիչքներ:

Financial Times

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։
🟩 2023թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի ծավալը կազմել է 1440.7 մլրդ դրամ։

▫️2022թ. ցուցանիշը գերազանցել է 187.2 մլրդ ֏,
▫️2021թ. - 438.4 մլրդ ֏,
▫️2020թ. - 538.2 մլրդ ֏:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակ
🟨 Աղբահանության նվազագույնի հետ կապված խնդիր այլևս չունենք: Վերջերս սանմաքրման աշխատակիցների քանակն ավելացրել ենք, որոնք սկսել են մտնել բակեր:

▫️ Բայց ամեն քայլափոխի աղբաման դնելն էլ սխալ է, անգամ եվրոպական փորձն այդպիսին չէ: Եթե մենք մեր բակի նկատմամբ տան զգացում չունեցանք, ամեն մեկի հետևից մաքրենք էլ, չենք հասցնի։

Տիգրան Ավինյան
🟩 Էլեկտրոավտոբուսը շահագործման տեսանկյունից 8 անգամ մատչելի է, քան այլ վառելիքով աշխատողները։

▫️Լինելու են ոչ միայն 12, այլև 18 մետրանոց ավտոբուսներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԼՂ-ում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում նրա մարդասիրական առաքելության համար:

▫️Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք պարտավորվել ենք բացել մարդասիրական հասանելիություն:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👍1
🟨 Կիևյան կամուրջն ունի հիմնանորոգման կարիք, նախագիծն արդեն ունենք: Այն արդեն բավականին վտանգավոր վիճակում է գտնվում, այդ պատճառով հենց այս տարի սկսում ենք կամրջի հիմնանորոգման աշխատանքները, հաջորդ տարի աշխատանքներն արդեն ավարտին կհասցնենք:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հերթական ստահոդ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել է ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել է շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք:

Արցախի ՊԲ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով:

Երևանի քաղաքապետարան
🟨 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:

ԿԽՄԿ-Հայաստան /©Radar Armenia
🟨 Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճեր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում.

▫️Սեպտեմբերի 12 (22:00)
2-6 համարների մասնակցությամբ։

▫️ Սեպտեմբերի 14 (22:00)
1-ին համարների մասնակցությամբ։