Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 12-ին՝

🌖 Ցերեկ +15 +17
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Պուշկինի թունելով երթևեկությունը սեպտեմբերի 12-15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, կդադարեցվի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված:

▫️Կգործի շրջանցիկ ճանապարհ Պուշկինի լեռնանցքով։
🟨 Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ, սակայն, ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում նաև նախագահական ընտրությունների արդյունքները։

ԱՄՆ պետդեպի խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով:

▫️Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Արցախի տեղեկատվական շտաբ
🟨 Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերում Հայաստանին:

▫️Օգոստոսի 27-ին մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ ենք անցկացրել: Այնտեղ ամեն ինչ լիովին նորմալ էր:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
Radar Armenia
🟨 Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և խորվաթ երկրպագուների միջև։
🟨 Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, ովքեր վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

ՆԳՆ/©Radar Armenia
🟨 Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա, հաշվարկման ձևը չի փոխվում:

ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում։

▫️Համաձայնագրով նախատեսված է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, արդիականացում և տեխնիկական սպասարկում, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում և այլն։
👍1
🟨 Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը` համապատասխան Ադրբեջանի մաքսային օրենսդրությանը։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ: 

Freedom House

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 09։45-10։00, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Այցով Շվեյցարիայում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
🟨 Այսօր՝ Արցախից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

▫️Նախատեսվում է Արցախ վերադարձնել 5 բուժառուի:

Արցախի ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
Radar Armenia
🟨 Ռուսական Կարմիր խաչի բեռնատարը հասել է Ստեփանակերտ:
🟨 Հայտնի է՝ ինչով է բեռնված ԼՂ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չեմ կարծում, որ այստեղ որևէ հետընթաց կա:

Պուտինը՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք, և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ:

Վլադիմիր Պուտին
🟨 Եթե Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ուրեմն վերջ։ Այդ մասը խնդրի բանալին է, Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները, երբ Հայաստանը վերահսկում էր Ադրբեջանի 7 շրջանը։

▫️Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան ՀՀ փաստացի տիրապետության տակ, բայց ՀՀ ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեև տասնամյակ ենք փորձել համոզել։ Մեր հարցին, թե ինչ պիտի անեն այդ դեպքում, պատասխանել են՝ կկռվենք։

Վլադիմիր Պուտին
🟨 Հույս ունեմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես իրենք են ասում, հետաքրքրված չէ էթնիկ զտումներում, այլ հետաքրքված է, որ այդ պրոցեսը փափուկ անցնի։

Վլադիմիր Պուտին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նովոսիբիրսկի մարզում մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել դաշտում: Ինքնաթիռում եղել է 159 ուղևոր, այդ թվում՝ 23 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ. ոչ ոք չի տուժել։