Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական առաջին բանավեճը՝ 2-6 համարների մասնակցությամբ։
🟨 Մենք կցանկանայինք, որ քաղաքապետարանում ներկա լինեին կանայք, և նրանց հայացքը նկատեն մոտիկից անցնող տղամարդիկ։

Նատալյա Արզաքանցյան
🟨 Նախորդ 5 տարիներին և հատկապես վերջին 1 տարում մեզ հաջողվել է իրականացնել բազմաթիվ նշանակալի բարեփոխումներ։

Գիտենք, որ Երևանում դեռ շատ չլուծված խնդիրներ կան՝ բարեփոխումներ, որոնք պետք է հասցնել ավարտին։

Մենք ունենք բավականաչափ կարող և պրոֆեսիոնալ թիմ, որը պատկերացնում է աշխատանքներն ավարտին հասցնելու ճանապարհը։

Սուրեն Գրիգորյան
🟨 10 միլիոնանոց նավի նավապետն այսօր դո'ւ ես։ Դուք ընտրելու եք, թե ձեր նավը որ ուղղությամբ պետք է նավարկի, ով պետք է նավը վարի և ով կարող է վարել։

Անի Խաչատրյան («Հանրապետություն» կուսակցություն)
🟨 Ուզում եմ դիմել «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու ցուցակի իմ ընկերներին, ողջույններ փոխանցել։ Նախկին նախագահները մի քանի լավ հատկություն ունեն՝ 10 տարի անց վերադառնում են։

Մանուկ Սուքիասյան («Մայր Հայաստան» դաշինք)
🟨 Մեր առաջնորդը կալանավայրում է։ Ինչպես ասել ենք և կրկնում ենք, գալիս ենք ոչ թե Երևանի ընտրություններին մասնակցելու, այլ Երևանի միջոցով Հանրապետության և իշխանության զավթմանը։

Ամալյա Սարգսյան («Հանրային ձայն»)
🟧 Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🟩 Apple-ը ներկայացրել է iPhone 15 և iPhone 15 Pro հեռախոսները։

▫️iPhone 15 և iPhone 15 Plus

✓ 6.1 և 6.7 դյույմ
✓ 799$ և 899$

▫️ iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max

✓ 6.1 և 6.7 դյույմ
✓ 999$ և 1199$
👎1
⬛️ Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Թումոյի այգում կայացավ «Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ։

▫️ Ովքեր չեն հասցրել երեկ ներկա գտնվել, կարող են վայելել մշակութային երեկոն նաև այսօր ժամը 20:00-ին. «Անուշ», Արմեն Տիգրանյան։
🟧 Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 13-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 ԱՄՆ–ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ, պետքարտուղարն անձամբ է մասնակցում դրան:

▫️Վերջին 24 ժամվա ընթացքում մարդասիրական բեռների մեկ խմբաքանակ արդեն Աղդամի երթուղով դեպի ԼՂ անցել է, և այդ պատճառով մենք կկրկնենք մեր կոչը՝ դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին:

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի։

▫️ Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները ԼՂ-ի նկատմամբ, դա Հայաստանի ղեկավարությունն էր։ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես կարձագանքի սրան:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Վոստոչնի» տիեզերակայանում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը։
🟨 Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։

▫️Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչին, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվի։

ԵԽ նախագահ Շառլ Միշելի խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 Այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել. այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, հատկապես, երբ առջևում աշուն ու ձմեռ է:

Շառլ Միշելի խոսնակ
🟨 Որտե՞ղ են նկարները, որտե՞ղ են փաստերը, թե Հայաստանում 3000 վագներական կա․ այդ ամենը առասպելների շարքից է։

▫️Պետք է լինեն թվեր, փաստեր, գոնե ինչ-որ բան։ 3000-ը 3 չէ, դա փոքր խումբ չի, որ կարող են կորչել․ ավելացնելու բան չունեմ:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի գնահատականները ՌԴ [ուկրաիանական տարածքներում] ընտրությունները չճանաչելու վերաբերյալ անընդունելի են։ Բաքվում ՌԴ տարածքային ամբողջականության հանդեպ պետք է նույնքան հարգանքով վերաբերվեն, որքան մեզնից են պահանջում վերաբերվել իրենց տարածքային ամբողջականությանը։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի, իսկ «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին։
🟨 Ցանկանում ենք հիշեցնել անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ ենք անում հարգել այն:

▫️Գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի խոսնակ