Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 «Յանդեքս» քարտեզով Երևանում արդեն իրական ժամանակում հնարավոր է տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը և քանի րոպեից կհասնի կանգառ:

▫️N2, N25, N32, N34, N37, N61, N77 երթուղիներ:

▫️ 2 ամսում ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել է դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ, ապա նահանջել է՝ ունենալով վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։

Արցախի ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45- ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👍1
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին` ժամը 00:05-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ խախտել են հրադադարը, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊԲ
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 14-ին՝

🌖 Ցերեկ +23 +25
🌗 Երեկո +16 +18
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։

Արցախի ՊԲ
🟨 Օտար ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում ավելի կբարդացնի իրավիճակը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի զորավարժությունների մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը՝ մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել են յուրաքանյուրից 5.200-ական ԱՄՆ դոլար գումար:

▫️Հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 2-ի՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի՝ բացակայելու արգելքը:

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված:

▫️Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով:

Նիկոլ Փաշինյան
🟨 ԼՂ-ում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է: Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած ռուսական հումանիտար 1 բեռնատարը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ:

▫️ՀՀ-ի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Կոռնիձորի մոտ շարունակում են ԼՂ-ի մուտքի հնարավորությանը սպասել:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

▫️Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացիցիչները:

▫️Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ:

Նիկոլ Փաշինյան
🟨 Այսօր՝ Արցախից 9 բուժառու ուղեկցողների հետ միասին, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված ԲԿ-ներ։

▫️Նախատեսվում է Արցախ վերադարձնել 1 բուժառուի:

Արցախի ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինայի 3 քաղաքացիներ կազմել են հանցավոր խումբ, և 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով, Երևան քաղաքի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքել են հատուկ գաղտնաբառեր, ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամից ավելի գումար:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 էլեկտրականությամբ աշխատող մեծ, միջին և փոքր շարժիչով մեքենաների ներմուծումից ԱԱՀ չի գանձվի մինչև 2025թ. հունվարի 1-ը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍2
🟩 Այսօր՝ 20:00-ին, Թումոյի այգում բաց երկնքի տակ կլինի Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»-ն:

▫️ 2 օր անընդմեջ ներկայացվեց «Անուշ» օպերան:

▫️ Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00:

▫️ Թումանյանի այգուց դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:
🟨 Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։

▫️Ավելին, ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանային բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։

GTB հոլդինգը՝ Երասխի գործարանի տեղափոխման լուրերի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, կոչ ենք անում երկուստեք զսպվածություն դրսևորել և գործել 2 տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Որպեսզի հարցեր չառաջանան, նշեմ, որ Տիգրան Ավինյանը մի փոքր առողջական խնդիրներ ունի, ուստի այսօր մնացել է տանը, որպեսզի ապաքինվի։ Վստահ եմ, որ ժամը 22.00-ին ներկա կգտնվի դեբատին։

ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյան