Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 🟧 Երևանի ավագանու ընտրություններում 1-ին համարների բանավեճին մասնակցությունից հրաժարվել են. ▫️ Անդրանիկ Թևանյան × Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է, որևէ 1-ին համարի հետ բանավեճի մեջ չեմ մտնելու։ ▫️Հայկ Մարության × Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում…
🟧 Տիգրան Ավինյանին առաջարկվել է մասնակցել FactorTV-ի բանավեճին։ Հարցին, թե ո՞ր թեկնածուներն են մասնակցում, FactorTV-ից պատասխանել են, որ Հայկ Մարությանը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է բանավեճից։

▫️FactorTV-ում բանավեճերը Պետրոս Ղազարյանը չի վարում, իսկ FactorTV-ն խիստ դրական լույսի ներքո է լուսաբանել Հայկ Մարությանի քարոզարշավը և առնվազն փոքր ինչ ավելի բացասական՝ Տիգրան Ավինյանինը։

▫️ Կոչ ենք անում դադարեցնել ստերի վրա կառուցված արդարացումների ու մեղադրանքների կրակահերթը դեպի մեր հասարակությունը։

ՔՊ նախընտրական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխ. հրամանատար Օ. Սալյուկովին և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Կ. Կուլակովին: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Արգիշտի փողոցի հարակից մոտ կես հա տարածքում հիմնվել է Երևանի ամենամեծ ծաղկանոցը:

▫️Տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով:
👍1
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Սեպտեմբերի 14-ին ժամը 15։10-16։20 ադրբեջանական ԶՈւ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Արցախի ՊԲ
🟨 Եթե վստահում եք ինձ, սեպտեմբերի 17-ին ձեր ձայնը տվեք «Ապրելու երկրին»։

Ռուբեն Վարդանյան
🟨 ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Դեսպանատան 2 քարտուղարները «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել և 7 օրվա ընթացքում պիտի լքեն ՌԴ-ն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սեպտեմբերի 15-ին ժամը 18։00-ին, տեղի կունենա մեր մայրաքաղաքային երթը Էրեբունի թանգարանի մոտից դեպի Երևանի քաղաքապետարան` անցկացնելով մեր ամփոփիչ հանրահավաքը։

Տիգրան Ավինյան
👎1
🟨 Մամուլը գրել էր, որ կրթական հաստատություններից մեկից մեր քարոզարշավին ներգրավված է եղել 141 մարդ։ Բայց երբ զանգեցի տնօրենին, զարամացավ ու արձագանքեց` եթե անգամ շատ ուզենար, նման բան լինել չէր կարող, քանի որ իր աշխատակազմն ընդամենը 43 հոգի է։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 14֊ին` ժամը 19:05֊19։25֊ն ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
🟨 Տիգրան Ավինյանն իմ ընկերն է, անցել ենք հեղափոխությունը, ստանձնել երկրի կառավարման ղեկը, սկսել ժողովրդավարական բարեփոխումները, միասին ենք անցել պատերազմը և դրան հաջորդած ծանր շրջանը։

▫️Իհարկե, պաշտպանում եմ նրա թեկնածությունը և ամեն կերպ խրախուսում ՔՊ նախընտրական ցուցակի օգտին նախընտրական աշխատանքը և քվեարկությունը։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյան
🟨 ՀՀ-ն և նրա ինքնիշխանության շուրջ շարունակվող խարդավանքները, հյուսվող դավադրությունները չեն շրջանցել նաև Երևանի քաղաքային ընտրությունները։

▫️ Չեմ կարող վստահաբար պնդել, թե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ու անհատներն են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովներ։ Որոշ դեպքերում տպավորություն է, թե նրանք ուղղակիորեն ինչ-որ երրորդ երկրների շահեր են ներկայացնում։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք․ ԼՂ Մարտակերտի շրջանում տուժածներ չկան, ԼՂ Մարտունու շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող։

ՌԴ ՊՆ
🟨 Ժամը 22:00-ին մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճը քաղաքապետի թեկնածուների միջև։
🟨 Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճը՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ։

ՈՒՂԻՂ
🟨 Հանգիստ գնացեք տեղամաս և «Ապրելու երկրի» միջոցով համ Երևանը դարձրեք երազանքի մայրաքաղաք, համ ազատագրեք այն ՔՊ-ից։

Մանե Թանդիլյան
🟨 Երևանին պետք է քաղաքապետ, ով իր թիմի հետ ունակ կլինի լուծել տասնամյակներով չլուծված խնդիրները և անել դա արագ։ Միայն այս վերջին տարում.

▫️ 24 մանկապարտեզի հիմնանորոգում
▫️ 15 այգի
▫️ 200 բակ

Տիգրան Ավինյան
🟨 Մեզ անհրաժեշտ է աշխարհաքաղաքական հստակ փոփոխություն։ Առաջարկում ենք ընտրել արևմուտքի ճանապարհը։

Արտակ Զեյնալյան
🟨 Բացառում ենք որևէ համագործակցություն ռուս-թուրքական դաշինքը ներկայացնող գործակալ կուսակցությունների հետ։

Տիգրան Խզմալյան
🟨 Այն ուժերի հետ, որոնք Հայաստանը տանում են ՌԴ-ում գուբեռնյաների կարգավիճակի, համագործակցություն չունենք։

Արտակ Զեյնալյան