Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ-ն և նրա ինքնիշխանության շուրջ շարունակվող խարդավանքները, հյուսվող դավադրությունները չեն շրջանցել նաև Երևանի քաղաքային ընտրությունները։

▫️ Չեմ կարող վստահաբար պնդել, թե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ու անհատներն են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովներ։ Որոշ դեպքերում տպավորություն է, թե նրանք ուղղակիորեն ինչ-որ երրորդ երկրների շահեր են ներկայացնում։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք․ ԼՂ Մարտակերտի շրջանում տուժածներ չկան, ԼՂ Մարտունու շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող։

ՌԴ ՊՆ
🟨 Ժամը 22:00-ին մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճը քաղաքապետի թեկնածուների միջև։
🟨 Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճը՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ։

ՈՒՂԻՂ
🟨 Հանգիստ գնացեք տեղամաս և «Ապրելու երկրի» միջոցով համ Երևանը դարձրեք երազանքի մայրաքաղաք, համ ազատագրեք այն ՔՊ-ից։

Մանե Թանդիլյան
🟨 Երևանին պետք է քաղաքապետ, ով իր թիմի հետ ունակ կլինի լուծել տասնամյակներով չլուծված խնդիրները և անել դա արագ։ Միայն այս վերջին տարում.

▫️ 24 մանկապարտեզի հիմնանորոգում
▫️ 15 այգի
▫️ 200 բակ

Տիգրան Ավինյան
🟨 Մեզ անհրաժեշտ է աշխարհաքաղաքական հստակ փոփոխություն։ Առաջարկում ենք ընտրել արևմուտքի ճանապարհը։

Արտակ Զեյնալյան
🟨 Բացառում ենք որևէ համագործակցություն ռուս-թուրքական դաշինքը ներկայացնող գործակալ կուսակցությունների հետ։

Տիգրան Խզմալյան
🟨 Այն ուժերի հետ, որոնք Հայաստանը տանում են ՌԴ-ում գուբեռնյաների կարգավիճակի, համագործակցություն չունենք։

Արտակ Զեյնալյան
🟨 Բոլորի հետ կհամագործակցենք, բացի «Քաղաքացիական պայմանագրից»։

Վիկտոր Մնացականյան
🟨 Ունենք քաղաքային կարմիր գծեր, եթե չկիսեն, համագործակցություն չի լինելու` համատիրությունների բարեփոխում և սեփական տների կարգավիճակի հստակեցում։

Դավիթ Խաժակյան
🟨 Բացառում ենք իշխող ուժի հետ կոալիցիոն գործընկերությունը։

Նորիկ Նորիկյան
🟨 Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 9-ից հետո դարձավ Սոցապ նախարար։ Մի ապակողմնորոշեք մեզ, մարդիկ հիշում են։ Այսինքն, «Առաքելություն» կուսակցության մասով Դուք Ձեր ձեռքերը լվանում եք։

Դավիթ Խաժակյանը` Մանե Թանդիլյանին
🟨 Բոլորդ էլ աշխատել եք իշխանության հետ։ Էդմոն Մարուքյանը հիմա հատուկ հանձնարարականներով դեսպան է։ Այստեղ մի քանի ընդդիմադիր կա միայն, բոլորդ էլ քաղաքական մի ընտանիքից եք։

Արման Ղուկասյանը` Դավիթ Խաժակյանին
🟨 Վստահեցնում եմ Ձեզ` այս հարցերը երևանցիներին ամենավերջին հերթին են հետաքրքրում։

Տիգրան Ավինյան
🟨 Երևանում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ, որը կզբաղեցնի կառավարման ղեկը, մինչև 2026թ․ համագործակցելու է կառավարության և ԱԺ-ի հետ։

▫️ Այն ամենը, ինչ-որ այստեղ հնչեցվում է՝ հեղափոխության և իշխանափոխության հետ կապված, հակասում է օրենքին։

Արտակ Զեյնալյան
🟨 Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսել ենք իրականացնել 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը (Արզումանյան, Արցախի փողոցներ)։ Ունենք հստակ ծրագիր, հաջորդ փուլում անցնելու ենք 3-րդ կարգի վթարային շենքերին։

Տիգրան Ավինյանը` Վիկտոր Մնացականյանի հարցին
🟨 Երևանի գլխավոր հատակագիծ ստանալու համար աշխատում ենք ինստիտուտների հետ, որոնք այս ճանապարհը անցել են տարբեր ետխորհրդային քաղաքների հետ։ Դա լինելու է օնլայն քարտեզի վրա հստակ ռազմավարություն։ Աշխատանքը կարողանալու ենք իրականացնել 3.5 տարվա ընթացքում։

Տիգրան Ավինյանը` Նելլի Հարությունյանի հարցին
🟨 Հարցս հաճույքով կուղղեի Հայկ Մարությանին. լավ մարդ, լավ դերասան, վատ ղեկավար ջան։ Ասա, որ Մասիվում այդ բիզնեսը քանդեցիր, պետությունը 100 մլն տուժում է։ Կամ «Սանիթեքը», որ 5.2 մլրդը սարքցեիր 7.5։ Ինչո՞ւ այս հարցերով ինքնակայացար, ինչու ես այս քաղաքին այդքան վնաս տվել։

Երվանդ Թարվերդյան
🟨 Պատասխանատվությունից երբեք ու որևէ տեղ չեմ խուսափել. երբ եղել եմ ավագանի, փոխվարչապետ, փոխքաղաքապետ և չեմ խուսափի, երբ լինեմ քաղաքապետ։

Տիգրան Ավինյանը` Դավիթ Խաժակյանին
👎1
🟨 Մինչ աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, պետք է պահեստավորել, տեսակավորել, այդ մշակույթը զարգացնել, այլընտրանքային էներգիայի աղբյուր օգտագործել ու նաև աղբը վերածել զենքի։

Նելլի Հարությունյան