Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Այսօրվա Երևան քաղաքի ղեկավարները չեն ներկայացնում այն քվեն, որ տվել է երևանցին 2018թ.:

Վիկտոր Մնացականյան
🟨 Մենք պայքարում ենք Հայաստանի անկախության համար Ռուսաստանից։

Արտակ Զեյնալյան
🟨 Չընտրել իշխող ուժին։

Վահան Ավագյան
🟨 «Ապրելու երկիրը» ավելի շատ նման է «ատելու երկրին»: Դա քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ է։

Տիգրան Խզմալյան
🟨 Մենք ունենք սոցիալական ծրագրեր, կոչ ենք անում ընտրել մեր կուսակցությանը։

Արման Ղուկասյան
🟨 Ինձ համար մեծագույն պատիվ է եղել այս 1 տարին ծառայել ձեզ, լինել ձեր բակերում, շփվել ձեզ հետ։ Ինչպես եկել ենք ձեր բակեր, լսել ենք ձեզ, արել ենք այն ինչ պետք է անենք, ավելի մեծ եռանդով ու ջանքով շարունակելու ենք անել, եթե սեպտեմբեր 17-ին վերցնեք 2-րդ քվեաթերթիկը։

Տիգրան Ավինյան
🟨 Մեր ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է։

Մանե Թանդիլյան
🟨 Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճն ավարտված է։
🟨 Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🟨 Մեր կարճաժամկետ առաջնահերթությունը Լաչինի միջանցքի վերաբացումն է, երկարաժամկետը` հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։

ԱՄՆ պետդեպի խոսնակ
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 15-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍1
🟨 Շնորհակալ եմ բանավեճի բոլոր մասնակիցներին քննարկման համար:
Բանավեճին ներկայանալը հարգանքի դրսևորում է առաջին հերթին երևանցու ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ:

Տիգրան Ավինյան
🟨 «Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա  փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի թիմին երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով:

▫️Այս թիմին վստահաբար կարելի է վստահել Երևան մայրաքաղաքի կառավարումը:

Նիկոլ Փաշինյան
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 15֊ին` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊԲ
🟨 ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները:

▫️Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը:

▫️ 1 ամսում կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը,
▫️Մինչև տարեվերջ` բոլոր ավտոբուսներինը,
▫️Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR-ով տոմսեր,
▫️Մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր,
▫️Բանկային քարտեր ու բջջային հավելված։
🟨 ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Ալեքսանդր Պետրակովի դեմ Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո՝ հանդիպման մեկնարկը հետաձգելու մեջ։

▫️Մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՖՖ-ի դեմ՝ մարզադաշտում հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություններ, պիրոտեխնիկա կիրառելու և խաղն ուշ սկսելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բեռնատարի վարորդի խցիկում հայտնաբերվել է չհայտարարագրած շուրջ 10․000 տուփ ծխախոտ, որը փորձել են թաքցնել ցեմենտի պարկերի արանքում:

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Օգտատերը գրառում էր կատարել, թե վարչապետի աշխատակազմից զանգահարել են նախարարություններ և երթի մասնակիցների ցուցակ պահանջել:

▫️Գրառման հեղինակը ներկայացվել է բաժին, հայտնել, թե դա լսել է ինչ-որ մեկից և հրաժարվել է հաղորդում տալուց։

ՆԳՆ
🟨 ՌԴ-ն տարբեր տարբերակներ է ուսումնասիրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ:

Դմիտրի Պեսկով