Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՌԴ-ն տարբեր տարբերակներ է ուսումնասիրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ:

Դմիտրի Պեսկով
🟨 Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումների մասին, անպայման կտեղեկացնենք:

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզին
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սուրեն Պապիկյանը ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, զինվորականների, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Վիվառո մեդիա»-ն հաղթել է «Հուսաբեր»-ին («Երկիր մեդիա» հ/ը) և ստացել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանական որոշ զլմ-ներ փորձում են ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը ՀՀ ներկայացնել որպես զինծառայողների տարհանում:

▫️Արցախում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան:

Արցախի տեղեկատվական շտաբ
🟨 Էրեբունի թանգարանի տարածքից մեկնարկել է ՔՊ նախընտրական ամփոփիչ երթը դեպի քաղաքապետարան։

▫️ Ներկա են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը։
🟨 Եթե որոշեք, որ ևս 5 տարի դուք պետք է ասեք, իսկ մենք` անենք, սեպտեմբերի 17-ին գնացեք ընտրատեղամասեր և վերցրեք 2-րդ քվեաթերթիկը։ Դրանով դուք մեզ ասելու եք՝ «արե՛ք ևս 5 տարի այն, ինչը մե'նք ենք ձեզ հանձնարարում»:

Տիգրան Ավինյան
🟨 Ծիծաղելի է, երբ պատգամավորը մանդատը վայր է դնում, գալիս քաղաքային ընտրություններին և ասում՝ եկել եմ Արցախը փրկեմ։

▫️Ինչո՞ւ պետք է քաղաքական ուժը սեփական թեկնածուին խոչընդոտեր, կառավարությունը կաջակցեր։ Անտրամաբանական է, հարցը ընդամենը կարողություններն են։

Սուրեն Գրիգորյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ
🟨 Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու։ Մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան աշխատելու, վերականգնելու Երևանի բոլոր ենթակառուցվածքները։

Տիգրան Ավինյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այս ընտրությունները քաղաքական են, որովհետև եթե տասնամյակներով կառուցեինք մեր մանկապարտեզները, բակերը, շենացնեինք մեր դպրոցները, բարձրացնեինք մեր համալսարանների որակը, կհզորանային մեր տնտեսությունն ու մեր բանակը, և գուցե շատ բաներ այլ կերպ լինեին։

Տիգրան Ավինյան
👎1
🟨 Երեկ տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների բանավեճը։ Տիգրան Ավինյանը ներկայացավ որպես գործուն, իրավիճակին տիրապետող, որպես իսկական քաղաքապետ, որը նոր արագություն է տվել Երևանի 2018թ․ նախընտրական ծրագրի իրականացմանը։

Նիկոլ Փաշինյան
🟨 Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայիք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք ձեր ասելիքը։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել, ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում։

Նիկոլ Փաշինյան
🟨 Մեկ ուրիշ բանավեճի չգնացող երևանցիներին կոչ է անում` թե բա ձեր քվեներով կրակեք։ Բա գնայիր բանավեճի քո խոսքով կրակեիր։ Բայց դու փախնում ես քաղաքական դուելից, ա'յ վախկոտ դասալիք։

Նիկոլ Փաշինյան
🟨 Կրակելուց խոսողներին, Երևանն արյունով վերցնողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999թ. չէ, հոկտեմբերը չէ, 27-ը չէ։ Սա 2023թ., սեպտեմբերն է, 17-ն է։ Դե բախտներդ փորձեք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։

Նիկոլ Փաշինյան
🟨 Մենք Երևան քաղաքը ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից։

▫️ Անկախությունից ի վեր Երևանում այս ծավալի դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն չի եղել, որքան 2022-23թթ.։

Նիկոլ Փաշինյան
🟨 Այսօր մեզ ասում են` նախկին բարքերը վերադարձրել են, վարչական ռեսուրս են օգտագործում։ Ով վարչական ռեսուրսով է եկել, թող գնա։ Վարչական ռեսուրսով գալը և բերելն անարգանք է և՛ եկողի, և՛ բերողի նկատմամբ։ Մենք այդ անարգանքին մեզ չենք ենթարկի։

Նիկոլ Փաշինյան
🟨 Ինչո՞ւ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում։ Որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել ՀՀ-ն, կասկածի տակ դնել ՀՀ անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը։

Նիկոլ Փաշինյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եկել է ժամանակը, որ Երևանին վերադարձնենք այն սերն ու ջերմությունը, որ ստանա այն շուքը, այն քաղաքային ու բակային միջավայրը, որին մեր մայրաքաղաքը արժանի է։

Տիգրան Ավինյան
👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հանրահավաքն ամփոփվեց «Էրեբունի-Երևան» երգի կենդանի կատարմամբ։
👍2👎2
🟨 Սեպտեմբերի 17-ին Երևանն ընտրում է անկախությունից ի վեր 14-րդ քաղաքապետին։

▫️ Radar Armenia-ն ներկայացնում է բոլոր ուժերի 1-ին համարներին, որոնք հավակնում են կառավարել մայրաքաղաքը առաջիկա 5 տարիներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
👎1
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-22։05-ը ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծիք է:

ՀՀ ՊՆ