Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 16-ին` ժամը 22:55-23։45-ն ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
👍1
🟨 Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել Արցախի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր։

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:

▫️Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր:

▫️Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
🟨 Երևանը Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ առաջարկ է ուղարկել Մոսկվային:

▫️Հանդիպում է տեղի ունեցել, գործընթացը շարունակվում է։

▫️ Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե ՌԴ դեմ, այլ ՀՀ տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով: Մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են այդ մասին։

Էդմոն Մարուքյան/ ©ՏԱՍՍ
🟨 Կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Եղանակը Երևանում սեպտեմբերի 17-ին՝

🌖 Ցերեկ +25 +27
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +14 +16

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Սեպտեմբերի 17-ին ժամը 00։30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք:

▫️Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Արցախի ՊՆ
👍1
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 17-ին` 00։20-00։40-ին, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Ապատեղեկատվություն է, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

▫️Արցախի ՊԲ-ն Ասկերանի և Քարվաճառի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ չի կատարել։

Արցախի ՊՆ
🟨 Սեպտեմբերի 17-ին Խաչվերաց է:

▫️ Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Խաչվերացի հաջորդ օրը մարդիկ հիշատակում են ննջեցյալներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
🟨 Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում, թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ սահմանին:

Արարատ Միրզոյան
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:
👎3
🟨 ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍1
🟨 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իմ նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել. այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա մեր 7-8 խոսակցությունների ժամանակ:

Նիկոլ Փաշինյան
🟨 Շատ կուզենայի ասել, որ այո՛, Գրանադայում սպասվում է, որ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ո՛չ:

▫️Հույս ունենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն և կհասնենք խնդրի լուծմանը:

Նիկոլ Փաշինյան
Radar Armenia
🟨 Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ։
🟨 Տարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, չեմ ուզում առանձնացնել այդ առաջարկներից որևէ մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որին ես պետք է վերաբերմունք արտահայտեմ, պետք է նայել այդ ամենին ամբողջության մեջ:

Նիկոլ Փաշինյանը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի Մալաթիայում միաժամանակ 9 շենք է պայթեցվել։

Փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած տների քանդումը շարունակվում է։
🟨 Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ.

▫️ 47.671 քաղաքացի (5.78%)

2018թ.
▫️ 79.681 քաղաքացի (9.39%)

2017թ.
▫️ 94.254 քաղաքացի (11.19%)
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👎1
🟨 Վստահ եմ, որ այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչի ձգտում ենք։ Այսօր այդ հնարավորությունը կա՝ մասնակցել և ազատ ընտրություն կատարել։ Փառք Աստծո, թեկնածուները շատ են:

Վահագն Խաչատուրյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սեպտեմբերի 18-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։

ՀՀ ԱԳՆ
👍1
Radar Armenia pinned «🟨 Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ. ▫️ 47.671 քաղաքացի (5.78%) 2018թ. ▫️ 79.681 քաղաքացի (9.39%) 2017թ. ▫️ 94.254 քաղաքացի (11.19%)»