Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակումը անհրաժեշտ արդյունքները դեռ չի ունեցել, սակայն անգամ փոքր առաջընթացն էլ կարևոր է «Պուտինին հանգիստ չտալու համար»:

▫️ Ըստ նրա` պատերազմը վերածվել է հրետանային մարտի։
👍2
🟨 Երևանի ավագանու ընտրություններին 824.316 քաղաքացուց ընտրել է 234.436՝ 28.44 տոկոս:

ԿԸՀ նախագահ
🟨 «Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիայի հարցում։

▫️ Նա դեմ չի արտահայտվել պաշտպանել Մարությանի կամ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը։
👍15👎5
🟨 Սեպտեմբերի 18-ին Լաչինով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23տ հայկական արտադրության ալյուր:

▫️ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍5
🟨 Նորք-Մարաշի Ա. Արմենակյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան 91 հասցե ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը սահմանափակված է քանդման աշխատանքների պատճառով։

▫️Կարելի է օգտվել Լ. Զաքարյան փողոցի շրջանցիկ ճանապարհից:
🟨 Սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ մուտք գործելու ուղղությամբ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված։

▫️Կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում:

ՀՀ ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍4👎2
🟨 Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ:

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍6👎2
🟨 Նախնական արդյունքներով ուժերից որևէ մեկը չի հատել 50%-ի շեմը, ուստի Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին։

▫️ Եթե 1-ին փուլում որևէ մեկը չի ստանում ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա 2-րդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍6
🟨 Վրաստանի տարածքում մարդկանց որոշակի խումբ է գործում, որը ծրագրում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել Վրաստանում, որի վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է:

Վրաստանի ԱԱԾ
👎7👍1
🟨 Հուսով ենք, որ այս կոնսենսուսը թույլ կտա մեր հումանիտար շարասյուների մուտքը վերսկսել ոչ միայն այսօր, այլև հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

ԿԽՄԿ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍9👎1
🟨 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար (առաջնորդը` նախկին նախագահ Արայիկ Հարությունյան) Արթուր Հարությունյանին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎8👍1
🟨 Անցած տարի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը․ Միացյալ Էմիրությունները դարձավ Հայաստանի 3 խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը՝ ՌԴ-ի և Չինաստանի հետ:

Վահան Քերոբյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍40👎4
Radar Armenia
🟨 Նախնական արդյունքներով ուժերից որևէ մեկը չի հատել 50%-ի շեմը, ուստի Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին։ ▫️ Եթե 1-ին փուլում որևէ մեկը չի ստանում ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա 2-րդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ…
🟨 Մենք կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով և գնահատականները Փաշինյանի վարած քաղաքականությանը։

Անդրանիկ Թևանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎162👍95
🟨 Ողջունում եմ մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Այժմ սա պետք է կարգավորված լինի:

▫️Կարևոր է Բաքվի և Ղարաբաղի հայության միջև բանակցություններ սկսել իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել:

Շառլ Միշել
👎58👍36
🟨 Ես որևէ անձի կամ ուժի ավելի շատ չեմ ատում, քան սիրում մեր պետությունը։ Մենք մեր մասով պատրաստ ենք հանուն երկրի անվտանգության և իշխանափոխության։

Անդրանիկ Թևանյանը` Վարդան Ղուկասյանի հետ համագործակցության մասին
👎234👍123
🟨 Հուսով ենք, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու, ինչպես նաև եռակողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքը վերսկսելու համար:

Մարիա Զախարովա
👎148👍18
🟨 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա:

ՀՀ ԱԳՆ/©Radar Armenia
👍48👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նյու Յորքում Իլոն Մասկը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` իր հետ հանդիպման տանելով որդուն։

▫️Թուրքական կողմը փորձում է Մասկի հետ բանակցել երկրում Tesla գործարանի կառուցման շուրջ։
👎190👍3