Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ողջունում եմ մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Այժմ սա պետք է կարգավորված լինի:

▫️Կարևոր է Բաքվի և Ղարաբաղի հայության միջև բանակցություններ սկսել իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել:

Շառլ Միշել
👎58👍36
🟨 Ես որևէ անձի կամ ուժի ավելի շատ չեմ ատում, քան սիրում մեր պետությունը։ Մենք մեր մասով պատրաստ ենք հանուն երկրի անվտանգության և իշխանափոխության։

Անդրանիկ Թևանյանը` Վարդան Ղուկասյանի հետ համագործակցության մասին
👎234👍123
🟨 Հուսով ենք, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու, ինչպես նաև եռակողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքը վերսկսելու համար:

Մարիա Զախարովա
👎148👍18
🟨 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա:

ՀՀ ԱԳՆ/©Radar Armenia
👍48👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նյու Յորքում Իլոն Մասկը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` իր հետ հանդիպման տանելով որդուն։

▫️Թուրքական կողմը փորձում է Մասկի հետ բանակցել երկրում Tesla գործարանի կառուցման շուրջ։
👎190👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Վազգեն Թևանյանը 12:2 հաշվով հաղթել է աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:
👍509
🟨 2 տարբերակ ունենք.

▫️ 1-ին. ընդդիմադիր ուժերն ունեն գաղափարական և քաղաքական տարաձայնություններ։ Ուստի մյուս 3 ընդդիմադիր ուժերն առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց նախապայմանների գան և քվեարկեն իմ օգտին։

▫️2-րդ. եթե չենք կարողանում ընտրել քաղաքապետ, գնում ենք նոր քաղաքային ընտրությունների։

Հայկ Մարության
👍314👎134
🟨 Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ։

Տիգրան Ավինյան
👎785👍230
🟨 Հավատարիմ ենք մնալու մեր հռչակած սկզբունքներին և մեր ստացած մանդատը ծառայեցնելու ենք մեր նախընտրական ծրագրի իրագործմանը:

▫️ Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք:

«Քաղաքացիական պայմանագիր»

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎224👍162
🟧 ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, հրետակոծության հետևանքով վիրավորվել է մեկ հայ զինծառայող։

ՌԴ ՊՆ
👎137👍5
🟨 Գյումրիում թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔԿ/©Radar Armenia
👍117👎29
🟨 Քվեարկությունից առաջ հայկական «Գելափ» կազմակերպությունը սոցիոլոգիական տվյալներ էր հրապարակել, որոնք, փաստացի չհամընկան իրական արդյունքների հետ։ Ներկայացնում ենք դրանց շեղումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎68👍22
🟨 Ըստ նախնական հաշվարկների՝ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

Սահմանադրագետ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍51👎11
🟨 Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն կատարել է դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է 2 քաղաքացիական անձ, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊԲ
👍50👎2
🟨 ԱՄՆ-ն ողջունում է կարևոր մարդասիրական պաշարների առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Մի մոտեցում, որը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍55👎8
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 19-ին՝

🌖 Ցերեկ +25 +27
🌗 Երեկո +20 +22
🌘 Գիշեր +11 +13

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍26👎4
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👎22👍2
🟨 Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն:

▫️ՀՀ աջակցությունը ԼՂ-ին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍45👎3
🟨 Ստեփանակերտում քաղաքացին ձեռք է բերել առանց ակցիզային դրոշմանիշի 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և վաճառել 1 տուփը` 4000 ՀՀ դրամով։

Արցախի ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎94👍2
🟨 Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով 3-րդ ստահոդ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-20։34 ճնշել է Բաքու-Թբիլիսի օդանավի GPS տեղորոշման համակարգը, որը կեղծիք է:

Արցախի ՊԲ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍44
🟨 Այսօր՝ ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

ԿԸՀ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66👎27