Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Ադրբեջանական զլմ-ները հրապարակում են ԼՂ ուղղությամբ ռազմական հարվածների տեսանյութեր։
👎167👍11
🟧 Պայթյուններ Ստեփանակերտում. Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում:

Արտակ Բեգլարյան
👎151👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ստեփանակերտի երկնքում անօդաչու թռչող սարք է գործում։
👎146👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Ստեփանակերտում հրետանային հարվածներ են։ Ադրբեջանը մասշտաբային հրետակոծության է դիմել ինչպես ՊԲ դիրքերի, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ նաև ԼՂ մյուս քաղաքներում։
👎192👍25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 «Ազատությունը» զրուցել է Ստեփանակերտի բնակչի հետ։ Մարդիկ ապաստարաններում են թաքնված, օդային տագնապ է քաղաքում։
👎106👍12
🟧 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, թե ՊԲ-ն հարվածում է ադրբեջանական դիրքերին Աղդամի ուղղությամբ։

Կարծես՝ նոր հիմքեր են ստեղծվում հարձակման մասշտաբները և ծավալները ընդլայնելու համար։
👎134👍20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արցախցի լրագրող Մարութ Վանյանը տեսանյութ է հրապարկել Ստեփանակերտից. լսվում են հրետակոծության ձայներ և օդային տագնապ։
👎100👍7
🟨 Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։

ՀՀ ՊՆ
👍190👎39
🟨 Թուրքիայի կողմից քառակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հանդիպման առաջարկ չենք ստացել:

Մարիա Զախարովա
👎139👍12
🟧 Տեղեկություններ են շրջանառվում Շուշիի շրջակայքում ավտոմատային կրակոցների մասին։
👎110👍2
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր է հասնել առկա ճանապարհային քարտեզների և թղթի վրա առկա համաձայնությունների կատարմամբ։

Մարիա Զախարովա
👎245👍10
🟧 Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Արցախի ՊԲ
👎148👍27
🟨 Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի հետ, և դրա արդյունքների հիման վրա հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

Մարիա Զախարովա
👎331👍19
🟧 Արցախում բջջային կապը և ինտերնետը առավելագույնս խափանված են։ Կապ հաստատելը դարձել է գրեթե անհնարին։
👎214👍2
🟨 Լաչինի ճանապարհի և այլ ուղղությունների ռիսկային գոտիներից բնակչության տարհանման նպատակով գործում են հումանիտար միջանցքներ և ապաստարանային կենտրոններ։

Ադրբեջանի ՊՆ
👎197👍23
🟨 Խաղաղության միակ ճանապարհը Ղարաբաղից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է և Ստեփանակերտում գործող «ռեժիմի ցրումը»։

Ադրբեջանի ԱԳՆ
👎252👍10
🟨 Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների պայթյուններից Ադրբեջանի կորուստների մասին։ Այնուամենայնիվ, ընթացիկ ռազմական գործողությունը էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը։ Կրակի անհապաղ դադարեցումը հնարավոր կդարձնի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը, որը խաղաղ համագոյակցության միակ ճանապարհն է։

Հվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👎287👍35
🟨 Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական  պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

ՀՀ ՊՆ
👍147👎38
🟨 Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել ԼՂ-ի վրա՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակա տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտը։

▫️Սա ցեղասպանություն է, ոչ ավելին։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում։

Արցախի ՄԻՊ
👍141👎30
🟥 Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական ու քաղաքական կարգավորմանը։

Մարիա Զախարովա
👎559👍23
🟧 Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

▫️Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։

Արցախի տեղեկատվական շտաբ
👍102👎33