Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Այսօր ՄԱԿ վեհաժողովի շրջանակներում խոսելու եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի
👍128👎10
🟧 Ֆրանսիայի ԱԳՆ-ն պահանջել է ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել։

▫️ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
👍565👎12
🟨 Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին հարկադրի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Եթե հրաժարվեն, պետք է հետևեն պատժամիջոցներ։

ՆԱՏՕ-ի նախկին ԳՔ Անդրես Ռասմուսեն
👍290👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԼՂ-ում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում տուժածները քաղաքացիական անձինք են։ Մինչ այս պահի տվյալներով. 2 զոհ, որոնցից 1-ը երեխա է, 26 վիրավոր, որոնցից 11-ը երեխաներ են։

Արցախի ՄԻՊ
👎207👍9
🟨 Ադրբեջանի դատախազությունը հայտնում է Շուշիում 1 զոհի մասին։
👍149👎21
🟥 Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍232👎9
🟧 Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։

Արցախի ՊԲ
👍198
🟥 Օպերացիայի հիմնական առաջադրանքները մոտ են ավարտին։ Ռազմական թիրախները արդեն չեզոքացված են:

Հիքմեթ Հաջիև
👎295👍14
🟧 ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայատարարել է, որ ՌԴ խաղաղապահները զենք կիրառելու իրավունք չունեն, քանի դեռ իրենց ոչինչ չի սպառնում։
👎446👍13
🟨 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս պահին ընթանում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի» թեմայով արտահերթ նիստ:
👍117
🟧 Կրեմլը անհանգստացած է տարածաշրջանում հանկարծակի էսկալացիայով։ Երևանը և Բաքուն պետք է հրաժարվեն ուժային մեթոդներից։ Կոչ ենք անում Երևանին ու Բաքվին առաջնորդվել եռակողմ հայտարարություններով։

Դմիտրի Պեսկով
👎583👍21
🟧 ՌԴ խաղաղապահները իրականացնում են իրենց գործառույթը, սակայն իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ։

Դմիտրի Պեսկով
👎460👍15
🟨 Ղարաբաղում ռուս խաղաղապահների անվտանգությունը Կրեմլի համար առաջնահերթություն է, մինչդեռ նրանց կյանքին սպառնացող վտանգների մասին տեղեկություններ չկան:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎434👍18
🟧 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ. քննարկվել է իրադրությունը ԼՂ-ում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍332👎57
🟨 Կառավարության շենքի դիմաց հավաքված և իշխանափոխություն պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում. ժամանակ առ ժամանակ հրմշտոց է տեղի ունենում ոստիկանների հետ։
👎387👍64
🟨 Երևանում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍429👎17
🟨 Նյու Յորքում Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմին ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
👍300👎17
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
👍312👎31
🟨 Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները փորձում էին մուտք գործել շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

▫️Բողոքի ակցիային միացել են նաև Իշխան Սաղաթելյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Գեղամ Մանուկյանը, Կարին Տոնոյանը, Աննա Մկրտչյանը, Լիկա Թումանյանը, Վահագն Չախալյանը և այլք։
👎480👍83
🟨 Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրություն, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

▫️Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍274👎57