Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՅԴ ներկայացուցիչ ԼՂ ԱԺ նախագահը ԼՂ ԱԽ նիստում հավանություն է տվել այն փաստաթղթին, որի դրույթների համար այսօր իրենք մեղադրում են ՀՀ իշխանություններին։

▫️ ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ՀՀ իշխանություններն իրենց կողմից համաձայնեցված փաստաթղթին ծանոթ չեն եղել։

ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍261👎52
🟨 Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատության մեջ են, ինչպես մենք հայտարարել ենք։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎168👍38
🟨 🟧 Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու ԵՄ-ին՝ առաջարկելով-պահանջելով իրենց հովանու ներքո իրականացնել մարդկանց տարհանում։ Հայաստանը չի անելու դա։

▫️ Ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական և բոլոր այլ առումներով ճիշտը դա է։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍216👎44
🟨 Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

▫️Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍181👎30
🟨 Բժշկական նպատակներով տարհանումը Հայաստան կարող է կատարվել նաև Հայաստանից եկող մեքենաներով։

▫️ Մենք սատարում ենք, որ Ժնևի գրասենյակից ԿՄԽԿ-ի նոր աշխատակիցներ գան։

Հիքմեթ Հաջիև
👎119👍31
🟨 Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում:

▫️ Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-21:

ՀՀ ԿԳՄՍՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍621
🟧 ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի:

▫️ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
👍481👎1
🟧 Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

▫️Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍269👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԼՂ-ում տեղակայվել է մոդուլային քաղաք՝ տարհանված բնակիչներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

▫️Ներկայում այնտեղ 1340 խաղաղ բնակիչ կա, այդ թվում՝ 607 երեխա։
👍146👎68
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին: 
 
▫️Քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: 
👍220👎46
🟨 ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախօրեին Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է նաև ԼՂ շուրջ ստեղծված իրադրությունը։
👎85👍37
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՄԹ թագավոր Չարլզ 3-րդը այցելել էր Ֆրանսիա։ Էմանուել Մակրոնի հետ շրջել են Փարիզում, ինչի մասին Ֆրանսիայի նախագահը գրառում է արել` նշելով. «Սա բարեկամություն է»:
👍221👎8
🟨 Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր:

Լրագրող Դավիթ Թորոսյան
👍253👎5
🟨 Համացանցում լուր էր տարածվում, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) ողջ չէ։ Արցախից ստացված տեղեկություններով` լուրը կեղծ է։
👍771👎3
🟧 Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, բայց հայերի անվտանգությունը և իրավունքները պետք է պաշտպանված լինեն այդ տարածաշրջանում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի
👎748👍102
🟨 Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ-ն Հաքան Ֆիդանին «ղարաբաղյան գորգ» է նվիրել։
👎725👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 ՊԲ-ն սկսել է զենքի և զինամթերքի հանձնումը ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

▫️Հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, կառավարվող հրթիռ, շարժական զենիթահրթիռային համակարգ։

ՌԴ ՊՆ
👎709👍18
Radar Armenia
🟧 «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը X-ում հայտնել է, որ Հունգարիան արգելափակել է ԼՂ հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կեղծ լուրեր են շրջանառվել Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ դիտողություններ և առաջարկություններ են արել համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակել է հայտարարություն իր անունից։

Հունգարիայի ԱԳ նախարար
👎300👍14
🟨 Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հարթակը հոդված է հրապարակել իրավիճակի վերաբերյալ։

▫️Հետագա ռազմական սադրանքների սպառնալիքը, ի վերջո, կդրդի Հայաստանին՝ ընդունել խաղաղության համաձայնագրի ադրբեջանական պայմանները։

▫️ Բաքուն կփորձի խուսափել միջանցքի բռնի բացման սցենարից, քանի որ կկանգնի առանց միջազգային հանրության աջակցության տարածքային բռնազավթման մարտահրավերի առաջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎164👍41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ և ապահովել Օլիմպիական խաղերի ուղեգիր։
👍950👎1
🟧 Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-20-ը հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, որոնց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

▫️Կապի բացակայության, ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ հնարավոր չէ ճշտել վնասի չափը։

Արցախի ՆԳՆ
👎141👍19