Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 24-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +18 +20
🌘 Գիշեր +15 +17

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍54👎4
🟧 🟧 Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎208👍22
🟨 Ադրբեջանը հատուկ կառավարական խումբ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված հարցերը լուծելու համար:

Հիքմեթ Հաջիև
👎369👍17
🟨 Այսօր ժամը՝ 12:00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով։
👎257👍242
🟨 Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։
Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։

ՀՀ ԱՆ
👍312
🟨 Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍298👎12
Radar Armenia
🟨 Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը:

Արարատ Միրզոյան
👍418👎11
🟨 Նրանց խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂ ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել ՀՀ-ին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, որը կանցնի ՀՀ տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար։

Արարատ Միրզոյան
👍579👎11
🟨 ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում:

▫️Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:

Նիկոլ Փաշինյան
👍340👎46
Radar Armenia
🟨 ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: ▫️Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ…
🟨 Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա:

Նիկոլ Փաշինյան
👍419👎46
🟨 ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել:

Նիկոլ Փաշինյան
👍485👎62
Radar Armenia
🟨 ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Նիկոլ Փաշինյան
🟨 Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել:

Նիկոլ Փաշինյան
👍456👎50
Radar Armenia
🟨 Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու…
🟨 Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ:

Նիկոլ Փաշինյան
👍378👎73
🟨 Մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը:

▫️Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակացություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը:

Նիկոլ Փաշինյան
👍517👎60
🟨 Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

▫️Հռոմի ստատուտը վավարեցանելու որոշումը մենք կայացրինք 2022 թ. դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյան
👍515👎50
🟨 Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Նիկոլ Փաշինյան
👍500👎73
Radar Armenia
🟨 Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Նիկոլ Փաշինյան
🟨 Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության:

Նիկոլ Փաշինյան
👍501👎69
Radar Armenia
🟨 Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև միջազգային քրեական դատարանի հնարավորություններից: ▫️Հռոմի ստատուտը վավարեցանելու որոշումը մենք կայացրինք 2022 թ. դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ…
🟨 Հռոմի ստատուտի վավերացման որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է:

Նիկոլ Փաշինյան
👍523👎59
Radar Armenia
🟨 Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության: Նիկոլ Փաշինյան
🟨 Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է:

Նիկոլ Փաշինյան
👍544👎122