Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռուսական խաղաղապահ զորախումբի տեղակայման վայրերում շարունակում է մնալ 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա։

▫️ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատում օգնություն է ցուցաբերվում պայթյունից տուժած 22 բնակչի։

ՌԴ ՊՆ
👍63👎38
🟨 ԼՂ-ից տեղահանված 20 270 անձ ստացել է հաշվառում։ Սյունիքի մարզում 1298 անձի կեցության հարց է լուծվել, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268։

Նազելի Բաղդասարյան
👍162
🟧 Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։

▫️Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է։ Այսօր Երևան են հասցվել նորածին երեխաներ։ Նրանք գտնվում են մասնագիտական վերահսկողության տակը, կայուն վիճակում են։

Անահիտ Ավանեսյան
👍132
🟧 Ստեփանակերտում պայթյունից տուժած 200-ից ավելի մարդկանց մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Պիտի հաշվի առնենք, որ բարդ ընթացքն առջևում է։

▫️125 աճյուն այսօր տեղափոխվել է դատաբժշկական փորձագիտական կենտրոններ, հաջորդիվ կներկայացնենք տվյալները։

Անահիտ Ավանեսյան
👎115👍13
🟨 Ֆրանսիայի կառավարությունը 7 մլն եվրո կտրամադրի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

▫️ ՀՀ կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ՝ պայթյունից տուժածների համար։

ՀՀ ԱՍՀ նախարարություն
👍350👎1
🟨 Արցախից հայտնում են, որ Մեծ Շեն գյուղը ամբողջովին դատարկվել է, մարդիկ տարհանվել են։

▫️ Հոռաթաղ, Դրմբոն, Կոլխոզաշեն գյուղերը նույնպես դատարկվել են:
👎251👍11
🟨 Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ։

ՀՀ կառավարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎18
🟨 ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը կտևի առնվազն մինչև 2025թ.:
👎274👍17
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ավտոմեքենաների շարասյունը՝ Հակարիից դեպի Գորիս։
👎64👍10
🟨 Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։

▫️Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Ալիևը հայտարարել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։
👍244👎19
🟧 Մենք խորացրել ենք համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական ատաշե կլինի։

▫️ Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով բացելու ենք հյուպատոսական կենտրոն։

Ֆրանսիայի ԱԳՆ Կետրին Կոլոննա
👍707👎2
🟧 🟧 Պետքարտուղարը կրկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ` ընդգծելով նոր բռնությունների անթույլատրելիությունը։

▫️ Նախագահ Ալիևը հայտնել է, որ նոր ռազմական գործողություններ չեն լինելու, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կլինի դրան։

▫️ Ալիևը հայտնել է, որ ընդունելու է միջազգային դիտորդական առաքելությունը։ Մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կլինի դրան։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
👍382👎19
🟨 Բոլոր քաղաքացիների նման անցակետում մեքենայից իջել եմ, ձեռքով բարևել եմ ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, սկաններով մեքենան անցնելուց հետո նստել եմ, եկել։

▫️Անձնագիր չեն ստուգել, ոչ մեկինն էլ չեն ստուգում։ 30-35 տարեկան էին ոստիկանները, նրանք ինձ չէին կարող ճանաչել։ Տեսաժապավենը կա։

Սամվել Բաբայան/Առաջին ալիք
👍282👎40
🟨 Այսօր փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։

▫️Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։

Արցախի ՆԳՆ
👎139👍12
🟧 Ժամը 22:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ)։

▫️Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Արցախի ՄԻՊ
👎151👍9
🟨 Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։

Արցախի ՄԻՊ
👍86👎6
🟨 Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան․ այս չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք իրենց 22 պատգամավորներով կործանեցին Արցախը։

▫️Ռուսաստանը գրել է տեքստը և տվել ստորագրության՝ Հայաստանին գործընթացում ներգրավելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ փաստաթղթում դրված է եղել կետ այն մասին, որ Հայաստանը զորքեր ունի Արցախում, որպեսզի ևս մեկ անգամ մեղադրի ՀՀ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, իսկ ԼՂ իշխանությունը հնազանդորեն համաձայնվել է դրան։

Սամվել Բաբայան
👍671👎30
🟨 Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել ՌԴ ԱԴԾ-ի հանձնարարությամբ՝ պատճառաբանելով, որ ԼՂ նախկին նախագահներն ԱԴԾ-ին գրել են, որ Հարությունյանը շատ հարցերում իրենց խաբում է։

▫️ ՌԴ-ն դիմել է Ադրբեջանին՝ իր գործակալ Ռուբեն Վարդանյանին դուրս բերելու խնդրանքով։

▫️Իմ ձեռք բերած պայմանավորվածությամբ՝ Արցախի ողջ զինտեխնիկան պետք է տեղափոխվեր ՀՀ։ Իշխանությունը զավթած հանցագործներն այն ամբողջությամբ հանձնեցին Ադրբեջանին։

Սամվել Բաբայան
👍576👎28
🟨 ՀՀ իշխանությունները պետք է բռնագանձեն հանցագործների ունեցվածքը, ովքեր ավերեցին Արցախը։

▫️ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հպարտորեն շնորհավորում էին նոր նախագահին։ Իսկ հիմա ինչո՞ւ են լռում, բան չունե՞ն ասելու։

▫️ Այդ մարդիկ ծախել են Արցախը փողի համար, այրել ու ոչնչացրել են բոլոր փաստաթղթերը և արխիվը, որ հետքերը վերացնեն։

Սամվել Բաբայան
👍816👎36
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության, սննդի, առաջնային այլ կարիքների ապահովման նպատակով ՀՀ 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծվել են տարածքային հումանիտար կենտրոններ։

ՀԱՍՑԵՆԵՐ ԵՎ ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
👍190👎1
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 27-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +18 +20
🌘 Գիշեր +11 +13

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍61👎2