Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր ժամը 23:00-ից մինչև հունվարի 27-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան
👍39👎5
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:   ▫️Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:

▫️Այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
👍115👎28
🟨 Թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է:

▫️Այսօր առավոտյան նրան տեղափոխել են Լոնդոնի հիվանդանոց՝ պլանային բուժման համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎7
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: ▫️Այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
🟨 Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:

▫️Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70
🟨 Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎79👍11
🟨 Այսօր առաջին սառցային երևույթներն են դիտվել Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով։

▫️Հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։

ՇՄՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍61👎2
🟨 Հայաստանի և Վրաստանի մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում է սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները:

Նիկոլ Փաշինյան
👍154👎7
🟨 Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար:

Նիկոլ Փաշինյան
👍100👎31
🟨 Պայմանավորվել ենք գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎8
🟨 Նախորդ տարի շուրջ 1 միլիոն զբոսաշրջիկ է Հայաստանից Վրաստան այցելել:

▫️Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է:

Իրակլի Ղարիբաշվիլի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎13
🟨 Դատարանը կալանավորել է «Մերսեդես»-ի կարգազանց վարորդին:

▫️Նա ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ՝ չենթարկվելով լուսացույցների արգելող կարմիր ազդանշաններին, հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային, այնուհետև, դիմել է փախուստի:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍130👎5
🟨 Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս կստորագրեն խաղաղության համաձայնագիր:

▫️Մենք միշտ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ կայուն խաղաղության հաստատման գործում, որն օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին։
👍79👎19
🟨 Ռուսաստանը և՛ մնում է Երևանի գործընկերը, և՛ վճռական ներդրում է ունենում ռազմական գործողությունների դադարեցման համար, և՛ ներդրում է ունենում՝ կանխելու ավելի ծանր վիճակը, կարելի է նույնիսկ ասել՝ Հայաստանի պարտությունը։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎446👍8
🟨 Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունը և տոնը չեն կարող ափսոսանք չառաջացնել։

▫️Փորձ է արվում պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Դրանք պաշտոնական Երևանի սխալներն են և՛ մեզ հետ, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎369👍15
🟨 ՌԴ-ից ավելի քան 600 000 մարդ գտնվում է մարտական գոտում։ Ողջ երկիրն անկեղծորեն օգնում է նրանց, ովքեր պաշտպանում են հայրենիքը։

Վլադիմիր Պուտին
👎241👍23
🟨 Մոսկվայում կայացել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎168👍7
Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Ռաֆայել Ղազարյանի 100-ամյակն է։ Նա կոմիտեի անդամներից տարիքով ամենամեծն էր` 64, երբ միացավ 1988թ. Ղարաբաղյան շարժմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍129👎2
Radar Armenia
🟨 Կործանված Իլ-76 ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի ԶՈւ 65 գերեվարված զինծառայող, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող: ▫️ Ինքնաթիռի կործանման պատճառը Ուկրաինական ԶՈւ արձակած հարվածն է։ ՌԴ ՊՆ
🟨 Իլ-76-ը խոցած հրթիռներն արձակվել են Ուկրաինայի տարածքից։

▫️Հարվածը հասցվել է կա՛մ ամերիկյան, կա՛մ ֆրանսիական համակարգերով, մանրամասները կպարզվեն առաջիկա օրերին։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍96👎32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի արտաքին լուսավորությունն ամեն երեկո, նույն ժամին միանում է «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ:
👍149👎3
Radar Armenia
🟨 Ադրբեջանական կողմը սպասում է, որ Հայաստանը ներկայացնի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները։ ▫️ Հայկական կողմի մտադրությունը մարդասիրական գործընթացին աջակցելը չէ, և այդ քայլը չի կարելի գնահատել որպես վստահության ամրապնդման միջոց:  Ադրբեջանի ԱԳՆ…
🟨 Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից ստացավ խիստ բացասական և հեգնական արձագանք, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով սրացման ու բացասական հռետորաբանության առիթի:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍151👎7