Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
Այսօր լրանում է 2008թ. մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎55
🟨 «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Երբ քննարկումների արդյունքում որոշումներ լինեն, այդ որոշումների մասին կիմանանք բոլորս՝ ինստիտուտցիոնալ ճանապարհով։

ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍231👎21
🟨 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։
👍113👎8
🟨 Հայաստանը պատրաստ է և անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համար։ Այդ դեպքում խաղաղությունը լիովին հասանելի է։ Սակայն այդ նույն պատրաստակամությունը չենք տեսնում Ադրբեջանի կողմից։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍179👎5
🟨 Ադրբեջանի համար այլևս ԼՂ հարց գոյություն չունի։

▫️ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի խաղաղության իրական ու անկեղծ մտադրության վրա։ Դրա համար ենք պնդում, որ խաղաղությունը գտնվում է Բաքվում ու Երևանում, ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլուր։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎226👍9
🟨 Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրությունը Հայաստանի ներքին հարցն են, որևէ կապ չունեն խաղաղության գործընթացի հետ։ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍203👎17
🟨 Խաղաղության պայմանագրի նախագծում 2 համաձայնեցված դրույթ կա, որոնք այս հարցը հասցեագրում են.

▫️ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն ու ապագայում չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։
▫️Կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը չկատարելու համար խաղաղության պայմանագրի դրույթները։

Ռուբեն Ռուբինյան
👍170👎10
🟨 Հայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը։

▫️Հայաստանն ունի անվտանգային մտահոգություններ, նաև Ադրբեջանի պատճառով, ու մենք սուվերեն իրավունք ունենք մեր պաշտպանությունը կառուցելու, չունենք որևէ ագրեսիվ մտադրություն որևէ հարևանի նկատմամբ, նրանց բոլորի տարածքային ամբողջականությունն էլ ճանաչում ենք։

Ռուբեն Ռուբինյան
👍202👎5
Radar Armenia
🟨 Խաղաղության պայմանագրի նախագծում 2 համաձայնեցված դրույթ կա, որոնք այս հարցը հասցեագրում են. ▫️ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն ու ապագայում չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։ ▫️Կողմերը…
🟨 Իմ մտադրությունը չէ ներքաշվելու ՀՀ ներքին գործերին, սակայն «Հայաստանի անկախության հռչակագիրը» տեղ է գտել Սահմանադրության նախաբանում, որը պահպանում է դրույթ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին։ Ադրբեջանը լուրջ հարցեր ունի այս առումով և հայկական կողմից պատասխան է ակնկալում։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎179👍8
🟨 Ադրբեջանի 8 գյուղերը շարունակում են Հայաստանի օկուպացիայի տակ մնալ։

▫️Այս հարցերով հանդերձ, կարծում եմ, խաղաղության պայմանագրի օրակարգը չպետք է պատանդ լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։

Հիքմեթ Հաջիև
👎239👍6
Radar Armenia
🟨 Աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։ ©️ Ազատություն ռ/կ UPD: Ադրբեջանական քարոզչական աղբյուրներում…
🟧 Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան` ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։
👍126👎38
🟨 Ռուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցությունները։

▫️Հիմա ավելի վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք առաջին հերթին փոխվստահություն ձևավորելու համար։

Սերդար Քըլըչ
👍94👎18
🟨 Բացի ԵՄ-ից, ակնկալում ենք նաև Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը։ Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման գործում։

Հվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎170👍16
🟨 Հիմա հնարավորության պատուհան է բացվել տարածաշրջանում և պետք է օգտագործենք այն։

▫️Տարածաշրջանի նկատմամբ պետք է լինի տիրոջ զգացում, քանի որ դրսից պարտադրված լուծումները կոնտր-արդյունավետ են։ Օրինակ, Մինսկի 30-ամյա գործընթացը խոշոր ձախողում էր։

Սերդար Քըլըչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎112👍9
🟨 Կարող ենք որոշ հարցեր հետաձգել և քննարկել այն ժամանակ, երբ պայմանները հարմար կլինեն դրանք հասցեագրելու։ Օրինակ, հայտնի հարց կա Հայաստանի ու Թուրքիայի միջև, բայց մենք համաձայնել ենք դա թողնել ապագային։

▫️Նույն մոտեցումը կարող է կիրառվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Սերդար Քըլըչ
👎109👍10
🟨 Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը։

▫️Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական։

Ռուբեն Ռուբինյան
👍207👎34
🟨 Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը։

▫️Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան բանակցությունների համար։ Լուծումներ գտնելու համար պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք կարողանում հանդիպել։

Սերդար Քըլըչ
👍122👎21
Radar Armenia
🟨 Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը։ ▫️Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան բանակցությունների համար։ Լուծումներ գտնելու համար պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք…
🟨 Հայաստանի և անձամբ իմ կողմից որևէ նախապայման չի եղել հանդիպելու հարցում։ Նախորդ անգամ կարծես հանդիպել ենք Թեհրանում։

▫️Բայց այսպիսի զգայուն գործընթացների ամենակարևոր կողմը արդեն իսկ կայացած համաձայնությունների իրականացումն է։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍161👎9
🟨 Առաջարկում եմ Ռուբենին` հաջորդ շաբաթ հանդիպենք Երևանում, և այդ իրադարձությունը դարձնենք պատմական։

Սեդրար Քըլըչ

▫️Այսօր ավելի ուշ հանդիպենք և քննարկենք այդ առաջարկը։

Ռուբեն Ռուբինյան
👍235👎23
🟨 Ադրբեջանը ցանկանում է Նախիջևանի հետ ունենալ հեշտացված հասանելիություն։ Քննարկել ենք տարբեր մոդելներ, նաև Կալինինգրադինը։

▫️Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պետք է տրամադրեր այդ հասանելիությունը, սակայն այժմ հարցը Հայաստանի դաշտում է, որը կարող է օգուտներ ստանալ մեծ հնարավորություններից։

Հիքմեթ Հաջիև
👎212👍3
🟨 Հայաստանի ինքնիշխան տարածքում չկա «Զանգեզուր» անվամբ տարածքային միավոր։ Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին տալ միջանցք արտատարածքային տրամաբանությամբ։

▫️Մենք ցանկանում ենք հաղորդակցությունների ապաշրջափակում` ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Ռուբեն Ռուբինյան
👍307