Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ըստ ամերիկյան CBSNews-ի անցկացրած հարցման, Բայդեն-Թրամփ դիմակայության դեպքում հանրապետականների թեկնածուի հաղթանակի շանսերն ավելի բարձր են։

▫️Radar Armenia-ն ներկայացնում է հարցման պատկերը` ԱՄՆ-ում «Սուպեր երեքշաբթիի» ներկուսակցական քվեարկությանն ընդառաջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎204👍34
Radar Armenia
🟨 Facebook սոցիալական ցանցում համատարած խափանումներ են։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց պրոֆիլներ։ Instagram-ում ևս նկատվում են խնդիրներ։
🟨 Facebook-ը գրառում է կատարել պաշտոնական էջում․

▫️«Մենք վերադարձել ենք։ Ցավում ենք նրանց համար, ովքեր այսօր չէին կարողանում մուտք գործել Facebook»:
👍103👎8
🟨 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված։

Ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՊՆ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլք։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍165👎20
🟨 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Եղանակը Երևանում մարտի 6-ին՝

🌖 Ցերեկ +14 +16
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +4 +6

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍35👎3
🟨 ԱՄՆ-ում կայացել է «Սուպեր երեքշաբթիի» ներկուսակցական քվեարկությունը։ 14 նահանգներից միայն Վերմոնտում է Նիկի Հեյլին հաղթանակ տարել Դոնալդ Թրամփի նկատմամբ, մյուս նահանգների ձայները բաժին են հասել նախկին նախագահին։ Այսպիսի արդյունքներով հանդերձ` Հեյլին հրաժարվել է դուրս գալ մրցապայքարից։
👍73👎12
🟨 Սաուդյան Արաբիայում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հավաքի շրջանակներում Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և Գազայի շուրջ ստեղծված դրությունը։
👍47👎13
🟨 Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան մերժել է մարտի 7-ին ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Ջո Բայդենի ելույթին ներկա գտնվելու հրավերը, այդ թվում՝ Նավալնիի այրու հետ հավանական հանդիպման պատճառով։ Նշվում է, սակայն, որ վերջինս նույնպես ներկա չի գտնվելու Բայդենի ելույթին։

Washington Post

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎58👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի Ստամբուլի տեխնիկական համալսարանում խոշոր հրդեհ է բռնկվել։
👍167👎10
🟨 Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի տվյալներով 2024 թ. փետրվարին իրականացվել է 53.5 մլն գործարք 976.0 մլրդ դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ քանակային 8.5 մլն գործարքով (19.1%), իսկ արժեքային՝ 185.3 մլրդ դրամով (23.4%):

ՊԵԿ
👍77👎11
🟨 Տեսել ենք, թե ինչպես են ուկրաինացիները հաղթանակներ տանում մարտի դաշտում, վերջին անգամ Սև ծովում խորտակեցին ռուսական նավ: Հավատում ենք, որ նրանք որոշ անակնկալներ ունեն պահած։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍156👎30
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139👎11
🟨 Նախորդ տարիներին Իրանը ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան / ©️Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍307👎3
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
👍72👎18
Radar Armenia
🟨 Նախորդ տարիներին Իրանը ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան / ©️Արմենպրես ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ մեր տրամադրած ռազմատեխնիկան զուտ պաշտպանական է:

▫️Օրինակ. եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան/ ©️ Արմենպրես
👍400👎3
🟨 Ադրբեջանում գտնվող ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը այցելել և ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի ու նրա կնոջ շիրիմներին։
👎295👍2
🟨 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի հետ:

▫️ Փոխադարձ քայլով` եգիպտական կողմը Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍253👎9
🟨 Մարտի 6-ին ՀՀ ՊՆախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրան։
👍245
🟨 Աշխատանքներ են տարվում Սոչիի՝ եղբայրական քաղաք դառնալու ուղղությամբ Հայաստանի Կապան, Կուբայի Վարադեռո և Մեքսիկայի Ակապուլկո քաղաքների հետ։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
👎314👍26
🟨 ՀՀ-ն չի կարող անտեսել ՌԴ, Իրանի դերակատարությունը։ Սա նշանակում է ճանապարհ բացել թուրք-ադրբեջանական տանդեմի համար, նոր արհավիրքների համար։

▫️Լավրովն էլ իր հերթին է սխալ հայտարարությունների հեղինակ` նաև Արցախի հետ կապված։

Արծվիկ Մինասյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎198👍37
🟨 Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին` նշելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել։

▫️Ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 4.5 մլրդ դոլարի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎212👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 🟨 Մշակութային կարևոր իրադարձություն. Անգլիայի ազգային բալետի պատմական հյուրախաղերը Երևանում:

Մայիսի 10-ին և 11-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացումը:

Տիգրան Ավինյան
👍138👎15