Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր:

▫️Այս անգամ հանդիսատեսի հետ միասին երաժշտական երեկոն վայելել է նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը:

Երևանի քաղաքապետարան
👍201👎2
🟨 Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։

▫️Hal և Concor ընկերությունները ստեղծել են HALCON համատեղ աշխատանքային խումբը այդ նպատակով, որը կամրապնդի Հնդկաստանի ու Հայաստանի միջև լոգիստիկան։

©️ News IADN
👍727
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում մարտի 11-ին՝

🌖 Ցերեկ +10 +12
🌗 Երեկո +6 +8
🌘 Գիշեր +1 +3

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍45
🟩 Կայացել է «Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը։

▫️ «Oppenheimer»-ը նվաճել է 7 օսկար` լավագույն ֆիլմ, դերասան, ռեժիսոր և այլ անվանակարգերում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍171👎2
🟨 Փարիզը խաղաղապահ զորքերի գոյությունը Հարավային Կովկասում պատկերացնում է որպես «մի տեսակ փոխհատուցում» Աֆրիկայում իրենց քաղաքականության ձախողման ֆոնին։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎297👍10
🟨 Ակնկալում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չենք ունենա, այլ կունենանք իդեալական կատարված աղբահանություն:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎10
Radar Armenia
🟨 Ակնկալում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չենք ունենա, այլ կունենանք իդեալական կատարված աղբահանություն: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անհրաժեշտ է վերհանել նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը, որպեսզի հասկանանք համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել:

▫️Այդտեղ որոշակի դեբատ կա: Ծախսերն անընդհատ աճելու միտում ունեն, և կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը:

Տիգրան Ավինյան
👍54👎14
🟩 Մարտի 8-ին անվճար ուղևորափոխադրման համակարգով մետրոպոլիտենից օգտվել են 24.141 կանայք և աղջիկներ:
👍106👎19
🟨 Ավարտվել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի փորձաքննության ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր:

▫️Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը:

Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն
👍85👎8
Radar Armenia
🟨 Ավարտվել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի փորձաքննության ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր: ▫️Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում…
🟨 Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍89👎7
🟨 Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ունեն բարեկարգման կարիք:

▫️Ծանուցումներին արձագանքել է միայն 1 սեփականատեր՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ:
👍60👎2
Radar Armenia
🟨 Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ունեն բարեկարգման կարիք: ▫️Ծանուցումներին արձագանքել է միայն 1 սեփականատեր՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգնման էսքիզային…
🟨 Համարում եմ, որ մեր կողմից ոչ բավարար ջանք է գործադրվում. ավագանու որոշմամբ ունենք հնարվորություն այդ սեփականատերերին տույժերի ենթարկելու:

Առաջարկում եմ այս շաբաթ քննարկում ունենանք, որպեսզի այդ մեխանիզմը սկսենք աշխատացնել:

Տիգրան Ավինյան
👍62👎9
🟨 Արզնի 2-Երևան ջրատարը սողանքի պատճառով վթարվել է:

▫️Այս ջրատարի միջոցով իրականացվում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների  բաժանորդների մոտ 25%–ի ջրամատակարարումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎65👍2
🟨 Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը հափշտակել է համայնքի մանկապարտեզը:

▫️Գործն ուղարկվել է դատարան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎4
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ.

▫️ Bitcoin - 71.269 $
▫️ FTN - 1,75 $
▫️ Ethereum - 4001 $
👍56👎7
🟨 «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ:

▫️Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ:

Երևանի քաղաքապետարան
👍108
🟨 2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ:

▫️2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել:
👍72👎5
🟨 ВЦИОМ-ի տվյալներով Վլադիմիր Պուտինը ընտրություններում կարող է ստանալ ձայների 82%-ը:

▫️Նիկոլայ Խարիտոնով - 6%;
▫️Վլադիսլավ Դավանկով - 6%
▫️Լեոնիդ Սլուցկի - 5%
👎184👍24
🟨 Այս տարի ԵԱՏՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների գործնական կիրառություն չի լինի:

▫️Կարծում եմ՝ դրանք կհետաձգվեն մինչև 2027թ.:

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍50👎11
🟨 ՌԴ-ն ու Ղազախստանը կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար գազի գնի ձևավորման սկզբունքներն այլ պետք է լինեն, ինչպես նաև գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո երկկողմ պայմանագրերը պետք է շարունակեն գործել մինչև ավարտը։ Մեզ համար, օրինակ, դա 2040թ.:

▫️Կարծում ենք, զուգահեռ ընդհանուր շուկան այս տեսքով աշխատունակ չի լինի ոչ միայն մեզ, այլև մյուս երկրների համար։

ՏԿԵ փոխանախարար Հակոբ Վարդանյան
👍59👎6
🟨 Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ժամանել է Բաքու։ Նա հանդիպել Իլհամ Ալիևի հետ, նախատեսված են նեղ և լայն կազմով քննարկումներ:
👎176👍5