Radar Armenia – Telegram
Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելի ռազմաօդային ուժերը վերսկսել են ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ։
👎192👍17
🟩 «Երևան կլասիկ ֆեստ». Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը Թումանյանի անվան զբոսայգում երկրորդ անգամ ներկայացավ հանդիսատեսին:

▫️ Վաղը ելույթ կունենան ՀՀ օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը: Սկիզբը՝ 20:00-ին:

Երևանի քաղաքապետարան
👍77👎15
🟨 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Եղանակը Երևանում սեպտեմբերի 20-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +14 +16

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎28👍5
🟨 Արին Բերդի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վիրավոր արագիլ է հայտնաբերել և մոտեցրել հրշեջ-փրկարարական ջոկատ:

▫️Փրկարարները վիրակապել են վիրավոր թռչունին և հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին։
👍319
🟨 Գուրգեն Մելքոնյանի տանը և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկի տեղադրման դեպքի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է:

▫️ Մեղադրյալը պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍64👎6
🟨 ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը։

ԱՍՀ նախարարություն
👍107👎17
🟨 Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ:

Գագիկ Սուրենյան
👍264👎11
🟩 ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:
👍427
⬛️ Մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը:
👎111👍82
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանը հրավիրում է կինոդիտման:

▫️YEREVANILLA.am՝ սեպտեմբերի 26-ից բոլոր կինոթատրոններում:
👍74👎15
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հացահատիկի 90%-ը ՀՀ է գալիս ՌԴ-ից։

▫️Միգուցե, տեսաժողովի միջոցով կապ հաստատեք ՌԴ-ի հետ՝ քննարկելու ձեր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎432👍20
🟨 Ստեփանավանում 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

▫️Տղան վնասվածքը ստացել է տանը՝ գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով:

ՆԳՆ/ ©Radar Armenia
👎145👍1
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ.

▫️ Bitcoin - 63.420 $
▫️ FTN - 2,30 $
▫️ Ethereum - 2.545 $
👍31👎4
🟨 Հրայր Թովմասյանին դատարանը մեղավոր ճանաչեց 2 դրվագով։

▫️Նա, սակայն, ազատվեց քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎290👍12
🟧 Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍97👎2
🟨 Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից։

▫️Դա կլինի արձագանք Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններին և պաշտոնական Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությանը:

Politico

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍210👎15
🟨 Երևանի ավագանու անդամ Վահագն Իսոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

▫️Նրա մանդատը տրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մուշեղ Հակոբյանին։

ԿԸՀ
👍42👎2
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր:

▫️Ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66👎35
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: ▫️Ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նորագյուղն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն:

▫️Ծրագիրն ընդգրկում է 350 հա հողատարածք:

Տիգրան Ավինյան
👍73👎20