Radar Armenia – Telegram
Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանվելով 6.75%,

▫️ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 % է:

ԿԲ
👍43👎12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Զառանցանքը լսելու կարիքը չունեմ։ Դուք ձեր բակում չեք։ Ձեր հայրիկի տան կողքի շինարարության հարցը, հասկանում եմ՝ անձնական խնդիր է, բայց սա բուլվար չի։ Մի ստիպեք, որ Ձեզ հեռացնեմ դահլիճից։

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին։
👍95👎55
🟨 Մեր մեծ սխալն այն է, որ 2018թ.-ից հետո նախկին 30 տարվա ընթացքում գեներացված «սև փողերն» արձագանք ու պատասխան չեն ունեցել: Հիմա այդ «սև փողերն» ուղղվում են տարբեր լրատվամիջոցների, բլոգերների, քաղաքական ուժերի:

▫️Սպիտակ մորթին հագած ասում են՝ վայ, մենք ոչ մեկի հետ կապ չունենք, նախկին իշխանությունների հետ կապ չունենք: Ասում են՝ 4-րդ կարգի վթարային շենքների հարցը չեք լուծել, եկե՛ք Ձեզ հիշեցնեմ՝ ոնց էին մարդկանց բռնի կերպով Հյուսիսային պողոտայում տանից հանում, հիմա էլ Եվրոպական դատարաններով անցած գործերով ՀՀ-ն վճարում է այդ մարդկանց:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎43
Radar Armenia
🟨 Մեր մեծ սխալն այն է, որ 2018թ.-ից հետո նախկին 30 տարվա ընթացքում գեներացված «սև փողերն» արձագանք ու պատասխան չեն ունեցել: Հիմա այդ «սև փողերն» ուղղվում են տարբեր լրատվամիջոցների, բլոգերների, քաղաքական ուժերի: ▫️Սպիտակ մորթին հագած ասում են՝ վայ, մենք ոչ…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դուք դրա հետ կապ չունեք չէ՞, դուք կապ ունեք նրա հետ, որ այստեղ վատաբանեք:

▫️2024թ.-ին Երևանի քաղաքապետարանն ամենամեծ ծավալի աշխատանքն է արել. 505 վերելակ է փոխել, 50 կմ միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապարտեզներ է հիմնանորոգել:

Տիգրան Ավինյան
👍93👎38
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ամենադժվար բանը հայելու մեջ նայելն ու սեփական սխալները գիտակցելն է:

▫️Փոխանակ իրար թև ու թիկունք լինենք, փոխանակ իրար սիրենք, սխալներն իրար ականջին ասենք, բարձրացնում ենք մեր մարմինն ու հոգին: Կոմպլեքսը գիտե՞ք որն է, որ հայելու մեջ չենք կարող մենք մեզ նայել:

Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105👎30
🟨 Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-ից մինչև 18:00-ն:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍45👎37
Radar Armenia
🟨 Գազայի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 244-ի:
🟨 Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի:
👎116👍4
🟩 Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։

▫️Տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍126👎12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սոմալիում պայթեցրել են երկրի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի ավտոշարասյունը:

▫️Նախագահի վիճակի մասին դեռևս չի հայտարարվել: Պայթյունը տեղի է ունեցել նախագահական պալատի մոտ:
👍39👎16
🟨 Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, գործընկերների դիմելու դեպքում Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎253👍10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինչո՞ւ է «Մեծ յոթնյակը» մեծ։ Անհասկանալի է: Ուր էլ նայես, քարտեզի վրա չի երևում:

Պուտինը՝ G7-ի տեղի և դերի մասին:
👎178👍24
⬛️ Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը:

Լուրը հայտնել է նրա որդին՝ Ֆիլիպ Կիրկորովը:
👎149👍16
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՄԹ ԱԳ նախարար Դեյվիդ Լամին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎27
🟨 Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Reuters
👍72👎48
Radar Armenia
🟨 Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Reuters
🟨 Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը շարունակվում է շուրջ 1 ժամ, զրույցը լավ է ընթանում։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դան Սքավինո
👍66👎40
Radar Armenia
🟨 Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Reuters
🟨 Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է։ Այն տևել է շուրջ 1,5 ժամ։

NBC
👍54👎34
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎115👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի կենդանաբանական այգու այցելուները սիրելի կենդանիներին ամռանը նոր պայմաններում կարող են տեսնել:

▫️Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում:

Երևանի քաղաքապետարան
👍114👎9
🟨 Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

▫️Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև 175-ը 175-ի դիմաց գերիների փոխանակում կիրականացվի:

Կրեմլի մամուլի ծառայություն
👍73👎14
🟨 Պուտինն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարը և նման հրաման է տվել զինվորականներին։

Կրեմլի մամուլի ծառայություն
👍70👎21
Radar Armenia
🟨 Պուտինն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարը և նման հրաման է տվել զինվորականներին։ Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է.

▫️Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում,
▫️Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն,
▫️Ուկրաինական ԶՈւ վերազինման վտանգ,
▫️Սպառազինության մատակարարման դադարեցում Ուկրաինային այդ ընթացում։

Կրեմլի մամուլի ծառայություն
👎105👍19