Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը կատարեց քվեարկությունը թիվ 31/53 ընտրատեղամասում։

▫️Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։
👎122👍109
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար։ Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն, վաղը կտեսնեք։

Սարիկ Մինասյան

Տեսանյութը՝ 24news.am-ի
👎133👍113
🟨 Փարաքար համայնքի համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քիչ առաջ քվեակեց։

▫️Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ։
👎92👍66
🟨 2,5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, 4 ամիս՝ որպես համայնքի ղեկավար, ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել։ Այդ ամենը մեզ թույլ է տալիս սպասել արդյունքների։

Լյուդվիգ Գյուլնազարյան
👎101👍57
🟨 Ընտրությունների ընթացքը նորմալ է, իմ տեղեկություններով՝ բոլոր տեղամասերում ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում է, ընտրում է, ոչ մի արտառոց դեպք չի եղել։

Լյուդվիգ Գյուլնազարյան
👍79👎35
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գյումրիում բաց քվեարկությամբ քվեարկում են Վարդան Ղուկասյանի օգտին։
👎185👍33
🟨 Հարգելի լրատվամիջոցներ, ընտրության և դրան նախորդող օրն արգելվում է քարոզչությունը և/կամ հակաքարոզչությունը։

▫️Նույնիսկ եթե դուք ընդամենը ուղիղ վերարտադրում եք կարգը խախտած թեկնածուների խոսքը, միևնույն է՝ դուք նույնպես դառնում եք կարգազանց։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան
👎73👍58
Radar Armenia
🟨 Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, կա 2376 վիրավոր։
🟨 Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն
👎71👍6
🟨 Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը:

▫️Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը:

▫️Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:

ԿԸՀ
👍40👎11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ընտրական կարգի բազմակի խախտումներ և մեդիատեռոր՝ ընդդիմադիր լրատվականների կողմից:

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան
👎150👍38
🟨 Ժամը 12։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

▫️Ստուգվում են նաև մամուլում և սոցհարթակներում հրապարակումները։

ՆԳՆ ոստիկանություն
👍58👎8
Radar Armenia
🟨 ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Մարտուն Գրիգորյան Հ.Գ. «ՀՀ ընտրական օրենսգրքով» քարոզչությունն արգելվում է ընտրության և դրա նախորդ օրը։
🟨 Եթե իմ արածներից հետո գյումրեցիները ձայն չտան, ուրեմն ողբամ զքեզ, Հայոց աշխարհ։

Վարդան Ղուկասյան

Հ.Գ. «ՀՀ ընտրական օրենսգրքով» քարոզչությունն արգելվում է ընտրության և դրա նախորդ օրը։
👎256👍35
🟨 Ես չեմ հավատում, թե Սարիկ Մինասյանն ունի 10%-ից ավելի քվե։

«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյան

Հ.Գ. «ՀՀ ընտրական օրենսգրքով» քարոզչությունն արգելվում է ընտրության և դրա նախորդ օրը։
👍71👎54
🟨 «Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։

▫️Այժմ պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք դատախազություն։

Դանիել Իոաննիսյան

Ըստ հավաստի տեղեկության՝ տվյալ հանձնաժողովի նախագահը «Հայաստան» դաշինքից է:
👍79👎23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ակնհայտ կեղծ դիտորդություն իրականացնող «Հայաքվեն» այս տեսանյութը վերնագրել է. «Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ»։

▫️Այնինչ տեսանյութում հստակ երևում է, որ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ և ինքն է խնդրում, որ հանձնաժողովականները ստուգեն/ուղղեն այն, ինչն էլ անում է հանձնաժողովի նախագահը։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան
👍89👎37
🟨 Լռության օրվա հետ կապված խախտումները և ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ուղղակի ահռելի ծավալի են հասել ընդդիմադիր լրատվամիջոցներում։

▫️Այս պահին իրավաբանների հետ գրություններ ենք կազմում՝ բոլոր այս կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բայց շեշտում եմ՝ սա չտեսնված ու չլսված բան է այս ծավալի ընտրախախտումներ, այն էլ՝ լրատվամիջոցների կողմից։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան
👍83👎47
🟨 Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է։

▫️Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍55
🟨 Ժամը 14:00-ի դրությամբ Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը:

▫️Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը:

ԿԸՀ
👎35👍15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ընտրողի ուղղորդում հօգուտ թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ վերջինիս վստահված անձի կողմից:
👎131👍27
Radar Armenia
🟨 Իրանը Օմանի միջոցով պատասխան նամակ է ուղարկել Թրամփին: Մանրամասն ներկայացված են մեր դիրքորոշումները ներկա իրավիճակի վերաբերյալ: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփին ուղղված պատասխան նամակում ընդգծվում է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, և որ միայն պարտավորությունների խախտումն է, որ խնդիրներ է առաջացրել այս ճանապարհին։ Դա պետք է փոխհատուցվի, և վստահությունը վերականգնվի։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
👍91