Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): ՔԿ մամուլի քարտուղար
🟨 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

ՔԿ մամուլի քարտուղար

Հ.Գ.
Ըստ հրապարակումների՝ մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։
👍145👎19
Radar Armenia
🟨 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական…
🟨 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

ՔԿ մամուլի քարտուղար
👍80👎19
🟨 Radar Armenia տեղեկություններով, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի 3 անդամի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով:

▫️Մեր տեղեկություններով՝ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
👍97👎10
🟩 Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։

▫️Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարան
👍113👎26
🟨 Առաջիկա 100 օրերին մենք մեծ ջանքեր կներդնենք՝ կողմերի դիրքորոշումները [ՌԴ - Ուկրաինա] իրար մոտեցնելու ուղղությամբ:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎69👍16
🟨 ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հեռացվել է պաշտոնից։

Fox News
👍57👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սարյան փողոցում ավտոմեքենայի գազաբալոն է պայթել, կա 2 տուժած: Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը տեղում բուժօգնություն է ստացել։

ՆԳՆ խոսնակ/©️Radar Armenia

Տեսանյութը՝ Factor.am-ի
👎98👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Ջազի միջազգային օրը՝ Երևանում։

Տիգրան Ավինյան
👍137👎16
Radar Armenia
🟩 Ջազի միջազգային օրը՝ Երևանում։ Տիգրան Ավինյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գաֆեսճյան քանդակների պուրակում տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը:

Երևանի քաղաքապետարան
👍111👎15
Radar Armenia
🟨 ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հեռացվել է պաշտոնից։ Fox News
🟨 Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։ Նրա համար երկրի շահերն առաջին տեղում են։ Վստահ եմ՝ նույնը կանի նոր պաշտոնում։

Դոնալդ Թրամփ
👎63👍14
🟨 🟧 Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ցանկացած երկիր կամ անհատ, որն Իրանից կգնի նման նյութեր, անմիջապես կենթարկվի երկրորդական պատժամիջոցների։

▫️Նրանց կարգելվի գործարքներ կնքել ԱՄՆ-ի հետ։

Դոնալդ Թրամփ
👎318👍16
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում մայիսի 2-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +16 +17
🌘 Գիշեր +13 +15

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍31👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում:


Աշխատանքների սկզբնական փուլում
▫️ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները,
▫️որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում,
▫️այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ:

Երևանի քաղաքապետարան
👎117👍77
🟨 🟥 Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:
👎74👍3
🟨 Մենք տեսնում ենք ձեր մահաբեր աջակցությունը հութիներին։ Մենք հստակ գիտենք՝ դուք ինչ եք անում։

▫️Դուք շատ լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ բանակը. ձեզ զգուշացրել են։ Դուք կփակեք ձեր պարտքերը՝ երբ և որտեղ մենք անհրաժեշտ կհամարենք։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ուղերձ է հղել Իրանին։
👎93👍12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2025թ. և 2026թ.-ին չենք պլանավորում նոր պարտատոմսեր թողարկել:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
👍51👎15
🟨 Պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք տեխնոլոգիական պարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ, ընկերներիցս մեկն այդ գումարը պարտքով ներդրեց այս գործի մեջ, և որոշվեց ես կառավարեմ ընկերությունը:

▫️Ես տեղյակ էլ չեմ արտոնություն ստանալուց. այժմ ինքս էլ ներգրավված չեմ այդ ընկերության որևէ գործունեության մեջ:

Ֆինանսների նախարարը՝ անտոկոս վարկ ստանալու մասին
👍64👎31
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 5 տրիլյոն 318 միլիարդ դրամ:

▫️Պարտքի բացարձակ մեծությունը էական չի. մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում: Այն պարտքը, որ մենք վերցնում ենք և ներդրումներ կատարում, արդարացված է:

Ֆինանսների նախարար
👎159👍94
Radar Armenia
🟨«Օրբիս» օպերացիոն ընկերության ղեկավար կազմից տեխնիկական ղեկավարը նաև CFW ընկերության խորհրդի անդամ է, որը աշխատել է ԱՄՆ նախագահ Օբամայի աշխատակազմում, ղեկավարել Սպիտակ տան և նրան առընթեր 12 կիբեր անվտանգության ոլորտում աշխատանքներ կատարող պետական և այլ ընկերություններ։…
🟧 Իսրայելի ՊՆ-ն Գազայի հատված հումանիտար օգնության առաքումը վստահել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդատվական ընկերություններից «Օրբիսին»։

▫️ՀՀ-ում «Օրբիսը» համագործակցում էր ԱՆԻՖ-ի հետ՝ կիբերանվտանգության ոլորտում մասնագետներ պատրաստելու ծրագրով, ովքեր պետք է իրականացնեին և՛ պետական, և՛ մասնավոր ընկերություններում կիբերանվտանգության ոլորտի ժամանակակից ծառայություններ։ Սակայն ծրագիրը կիսատ մնաց ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ղեկավար կազմի և զարգացման ուղղության փոփոխություների հետևանքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎65👍12
🟨 Կասկածներ կան իմպիչմենտի նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։

◽️
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կտրամադրի իր 28 պատգամավորների ստորագրությունները վարչապետի իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։

«Հայաստան» խմբակցության հայտարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎143👍34
🟨 Այս պահին տեղի է ունենում Գյումրու ավագանու նիստը:

▫️Բոլոր խմբակցությունները մասնակցում են նիստին:
👎101👍26