Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
⬛️ Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
👎105👍4
🟨 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 12։00-ից 16։00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտ
👍45👎2
🟨 «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16։00-22։30-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն․

▫️Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
▫️Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ,
▫️Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ,
▫️Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ,
▫️Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկ ընկած հատվածները:

Երևանի քաղաքապետարան
👍60👎19
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում, ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 %-ով։

▫️ՀՀ-ում միջին աշխատավարձը 2018թ. ապրիլին եղել է 173 հազար 996 դրամ, 2025թ. ապրիլին՝ 304 հազար 992 դրամ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎270👍105
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երբ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որոնց հազարամյա պատմության մեջ չի եղել մանկապարտեզ։

▫️Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ

Նիկոլ Փաշինյան
2👍170👎97
🟨 ԱՄՆ-ի առաջին խոսքն այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային արդյունաբերություն: Ամերիկայի անհեթեթ պնդումներին մեր պատասխանը հստակ է. նրանք այս հարցում ոչինչ չեն կարող անել:

▫️Ուրանի հարստացումը միջուկային խնդրի բանալին է։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի
👍93👎7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է։

▫️Այսօր բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, գտնվում են պետության հոգածության ներքո և կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն։

Նիկոլ Փաշինյան
1👍178👎78
🟨 Գերմանիայի Քյոլն քաղաքից 20 հազար մարդ կտարհանվի։

▫️Նախատեսվում է վնասազերծել 3 չպայթած ամերիկյան ռումբ, որոնք նետվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍72👎3
🟨 Ես հավանում եմ Չինաստանի նախագահ Սիին, միշտ էլ հավանել եմ և միշտ էլ կհավանեմ, բայց նա շատ համառ է և չափազանց դժվար է նրա հետ գործարք կնքելը։

Դոնալդ Թրամփ
👎75👍20
🟨 Ճապոնացի գիտնականները մշակել են նոր տեսակի պլաստիկ, որը կարողանում է ամբողջությամբ՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, լուծվել ծովի ջրում։

▫️Այն քայքայվում է անհամեմատ ավելի արագ և ամբողջական՝ առանց որևէ միկրոպլաստիկ կամ այլ վնասակար հետք թողնելու։

Reuters

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍236👎3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանի Ապշերոնի շրջանի լճերից մեկում ձկների զանգվածային անկում է տեղի ունեցել:
👍150👎16
Radar Armenia
🟨 Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ երրորդ անգամ հարվածել է Ղրիմի կամրջին՝ ականապատելով կամրջի հենասյուները՝ տեղադրելով 1100 կգ պայթուցիկ նյութ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պայթյուն իսկապես տեղի ունեցել է, ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է։

Դմիտրի Պեսկովը՝ Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջին հարվածելու մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎83👍6
🟨 2024թ․ տնտեսական աճը կազմել է 5.9%, ինչը 1.1 տոկոսային կետով պակաս է բյուջեի թիրախից, սակայն 0.1 տոկոսային կետով գերազանցում է 2025թ․ բյուջեի կանխատեսումները։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
👍56👎28
Radar Armenia
🟧 Վարչապետի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ։ Պետք չի փնտրել ինտրիգներ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59👎21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիդերլանդների կենդանաբանական այգում բաբուինները 7 տեսանյութ են նկարել պատահաբար իրենց վանդակն ընկած հեռախոսով:
👍125👎2
🟨 Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, թե իր օրոք քաղաքային բյուջեով 460 ավտոբուս է գնվել։ Ճշտենք՝ խոսքը ո՞ր տրանսպորտային միջոցների մասին է։

◽️100 Գազելնե՞րը, որոնց գնումը ներառված չի եղել համայնքի կողմից պատվիրված՝ WYG անգլիական ընկերության կազմած ծրագրում։ Դրանք, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, համարվում են միկրոավտոբուսներ, որոնք շատ կարճ ժամանակ անց դուրս եկան շարքից, և համայնքը մինչ օրս մեծ գումարներ է ծախսում դրանց վերանորոգման վրա։

▫️Թե՞ 211 «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները, որոնք գնվել են բացառապես այն ֆինանսական միջոցներով, որոնք գոյացել էին ավագանու կողմից հաստատված՝ տարեկան բազմաթիվ այլ ծրագրեր չիրականացնելու արդյունքում։ Դրա ապացույցն այն է, որ իր կառավարման տարիներին քաղաքի բյուջեի ծախսերի կատարողականը կազմում էր ընդամենը 63-73%։

▫️Մնում է հայտնաբերել մնացած 149 ավտոբուսները։ Մարությանը 2021թ. դեկտեմբերի 16-ին՝ իմանալով, որ օրեր անց հեռացվելու է քաղաքապետի պաշտոնից և չունենալով բյուջեում նախատեսված ֆինանսական միջոցներ՝ ապագայում սեփական PR-ը ապահովելու համար, շտապ (15.6 ընթացակարգով) ստորագրում է 100 ավտոբուսների մրցույթ հայտարարելու մասին փաստաթուղթ։ Դրանից հետո մենք՝ ստանձնելով քաղաքի նաև գործադիր կառավարումը, ոչ միայն կարողանում ենք գտնել համապատասխան ֆինանսական միջոցները, այլ նաև՝ 100 ավտոբուսի փոխարեն, նույն այդ տարում գնում ենք 180-ը։ Եվ, ի տարբերություն Հայկ Մարությանի, դրանք չեն գնվում, այլ ոլորտներից գումարներ կրճատելու հաշվին:

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎42
🟨 Սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է։

▫️Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորված են, մեր պաշտոնական լրահոսը հայտնում է։

ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎85👍15
🟨 2025թ․ հուլիսից շենգենյան վիզայի դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։

▫️Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի դեսպանությունը։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎97👍13
🟨 Ըստ CSIS-ի զեկույցի՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի զոհված կամ վիրավորված զինվորականների թիվը մոտենում է 1 միլիոնի։ Ուկրաինան ունի շուրջ 400 հազար զոհ ու վիրավոր։

▫️Ներկայումս ՌԴ-ն վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎90👍12
Radar Armenia
🟧 Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ ▫️Անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԱԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Ես չեմ կարող ասել արդյունք կունենանք վաղը, հինգ օր, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է։

▫️Նախնական պայմանավորվածություն ունենք համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպման մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍57👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինան լուրջ չի ընդունում Ռուսաստանի հուշագիրը, քանի որ այն «վերջնագիր» է, իսկ «խաղաղության» նրանց առաջարկները անիրագործելի են։

Վոլոդիմիր Զելենսկի
👍125👎18