Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին պաշտոնյան, չարաշահելով իր լիազորությունները, աջակցել է Ս. Մայրապետյանի ընկերություններին երկու անշարժ գույքի ապօրինի օտարման գործընթացին։

▫️Պետությանը պատճառվել է շուրջ 400 միլիոն դրամի վնաս։ Պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել։

Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍172👎9
Radar Armenia
🟨 Կտրականապես հերքում ենք, որ Ադրբեջանի օդային տարածքն օգտագործվում է Իրանին կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Ադրբեջանի ԱԳՆ
🟨 Հարևան բոլոր երկրները, ներառյալ Ադրբեջանը, վստահեցրել են՝ չեն թույլատրել և չեն թույլատրի Իսրայելին օգտագործել իրենց տարածքը Իրանի դեմ հարձակման նպատակով։

Իրանի ԱԳՆ խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍14
🟨 Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Իրանի ԱԳՆ խոսնակ
👍135👎20
Radar Armenia
🟨 ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների…
🟨 Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում առանձին անդամ պետությունների դիրքորոշումը։

Իրանի ԱԳՆ խոսնակը՝ կազմակերպության համաժողովում ընդունված բանաձևերում ՀՀ-ին վերաբերող խեղաթյուրված և միակողմանի ձևակերպումների մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍119👎18
🟨 ՀՀ-ն և ԵՄ-ը ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։

Արարատ Միրզոյան
👍200👎15
🟨 Ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով, կցանկանանք տեսնել գործընթացի ամփոփումը ինչքան հնարավոր է շուտ, ամբողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է կայունություն։

ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս
👍185👎47
Radar Armenia
🟨 Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են։ Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է։

▫️ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍475👎81
🟨 Ժամը 12:53-ին 3․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում։

▫️Զգացվել է Արարատի, Վայոց Ձորի մարզերում, Երևանում։

ՆԳՆ
👎67👍8
🟨 Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։

▫️Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
👍87👎28
🟨 Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը:

ԱԳՆ
👍279👎31
Radar Armenia
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվում գտնվող «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում խուզարկություն է իրականացվում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների`ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ում աշխատող ՌԴ ԱԴԾ 2 գործակալ:
👍153👎23
🟨 Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎61
🟨 Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎71
🟨 Էրդողանն ընդունել է ՄԹ ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմիին։
👎79👍3
🟨 Արարատ Միրզոյանը և ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել:
👍177👎24
Radar Armenia
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների`ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ում աշխատող ՌԴ ԱԴԾ 2 գործակալ:
🟨 ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ»։
👍151👎8
🟨 ՌԴ-ում Յուրի Դուդի դեմ քրեական գործ է հարուցվել։

◽️Նա նյութեր է տարածել՝ խախտելով օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող անձանց մասին օրենքը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎143👍26
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍230👎36
🟨 Մեր մշակութային և քաղաքակրթական հարստությունը հարյուրավոր անգամներ գերազանցում են Ամերիկային և նմանատիպ երկրներին։

▫️Այն սպասումները, թե Իրանը կհանձնվի այլ երկրի, անհեթեթ են՝ զվարճացնելով իմաստուններին։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի
👍191👎26