Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նոր Նորքի Տորք Անգեղի արձանի հարևանությամբ ստեղծվում է նոր զբոսայգի․ 4․2 հեկտար տարածք, որը կլինի երևանցիների ու քաղաքի հյուրերի համար ժամանակակից, հասանելի ու հարմարավետ միջավայր։

Տիգրան Ավինյան
👍143👎22
🟨 Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։

▫️Մենք չենք ասում կնքվել է, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը։

Արարատ Միրզոյան
👍143👎54
🟨 Նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են և կառուցված են Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետությունից։

▫️Չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար և էականորեն վատ է մյուսի համար։

Արարատ Միրզոյան
👍139👎52
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ենթակառուցվածքներն ապաշրջափակվում են հետևյալ սկզբունքների ներքո՝ տարածքային ամբողջականության, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և փոխադարձությամբ։

▫️Բոլոր անհրաժեշտ երաշխիքներն արձանագրված են։ Մինչև ենթակառուցվածքների բացումը պետք է լինի սահմանազատում, կառուցվի սահմանային անցակետ։

Արարատ Միրզոյան
👍153👎45
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, այդ թվում՝ ադրբեջանական գնացքները, օրինակ, պատկանելու է ՀՀ-ին։

▫️99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն։

Արարատ Միրզոյան
👍158👎50
🟨 Փորձում ենք ՀՀ-ն դարձնել ոչ թե շահերի բախման, այլ համագործակցության վայր։

▫️Թուրքական կողմի հետ ևս դինամիկ երկխոսություն ունենք։ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո, տրամաբանությունը հուշում է ինձ, որ պետք է հետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակում։

Արարատ Միրզոյան
👍162👎48
🟨 Անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ամբողջ թիմը, պարոն Ուիթքոֆֆը, պետքարտուղար Ռուբիոն, մյուսներն այս գործընթացում էական դերակատարում են ունեցել, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին։

▫️Մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը, պետք է սովորենք դրան, սովորեցնենք, հարմարվենք և խնամենք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, մենք ընտրում ենք խաղաղությունը։

Արարատ Միրզոյան
👍243👎66
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում օգոստոսի 28-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +20 +22

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎27👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ⬛️ ՌԴ-ն գիշերը Կիևում հարվածել է բնակելի շենքին. կա 8 զոհ, 38 վիրավոր:
👎165👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ ԶԼՄ-ների` Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել ՌԴ Սամարայի, Վոլգոգրադի, Կրասնոդարի երկրամասերին:

▫️Հրդեհ է բռնկվել Աֆիպսկիի և Նովոկույբիշևսկիի նավթավերամշակման գործարաններում:
👍146👎24
🟨 Սեպտեմբերի 3-ին Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։

South China Morning Post

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎108👍15
Radar Armenia
🟨 Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ ▫️Նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շնորհակալություն եմ հայտնում Նարեկ Մկրտչյանին կատարած աշխատանքի համար և Արսեն Թորոսյանին մաղթում հաջողություններ նոր պաշտոնում:

Նիկոլ Փաշինյան
👎97👍77
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017թ. համեմատ աճել են 141%-ով։

▫️ֆիզիկական անձանց դեպքում - 125%-ով,
▫️Իրավաբանական անձանց դեպքում - 175%-ով։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎47
🟨 Արդյունաբերության ոլորտում, վիճակագրական կոմիտեի տվյալներով, անկում ունենք, այո, դա պայմանավորված է վերարտահանման հետ կապված փոփոխություններով։

▫️Հայկական ծագման ապրանքների հետ կապված արդյունաբերության ոլորոտում աճի տեմպը ոչ թե բացասական է, այլ՝ +13%։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎25
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պետական բյուջեն ծախսվում է այնքան էֆեկտիվ, ինչքան մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն։ Ոչ մի տարբերություն չկա։

Նիկոլ Փաշինյան
👎136👍94
🟨 Ըստ Ուկրաինայի ԱԳՆ Անդրեյ Սիբիհայի՝ ռուսական հրետակոծության հետևանքով վնասվել է ԵՄ առաքելության շենքը։
👎82👍20
🟨 Այսօր ժամը 14:00-18:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի ՀՀ կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը:

ԿԲ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎53👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երբ արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում, որ կողմերը այլևս հարցեր չունեն։

▫️Միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է. կողմերը ունեն իրենց համաձայնություններն ու անհամաձայնությունները։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍97👎81
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա։

▫️Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի ՀԱԵ հետևորդների ջանքերով, որոնցից մեկն էլ ես եմ. ասել եմ՝ առաջնորդելու եմ այդ գործընթացը։

Նիկոլ Փաշինյան
👍172👎122
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եթե պր. Օ Բրայենը խոսում է ՀՀ-ի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում. ուզում եմ հիշեցնել 2021թ., 2022թ., 2023թ. իրադարձությունները։

▫️Մենք երբեք բավարարված չենք եղել արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգը աջակցելու համար։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120👎61