Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ:

▫️Քննարկումներում անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտների՝ թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՏՄ ձևաչափով:

Մարիա Զախարովան Ալեքսեյ Օվերչուկի ՀՀ այցի արդյունքների մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎165👍16
🟨 Քննչական գործողություններ են իրականացվել դատավոր, Դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։

▫️Ձերբակալվել են մի շարք անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտե / ©️Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍112👎5
🟨 Սեպտեմբերի 2-ից Զորյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Երևանի քաղաքապետարան
👍48👎9
Radar Armenia
🟨 Քննչական գործողություններ են իրականացվել դատավոր, Դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։ ▫️Ձերբակալվել են մի շարք անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտե / ©️Radar Armenia ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍103👎4
Radar Armenia
🟨 Պուտինը հաջորդ շաբաթ չորսօրյա այցով կմեկնի Չինաստան։ ▫️ Ըստ մերձկրեմլյան լրագրող Զարուբինի՝ նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Նախատեսվում են բանակցություններ Չինաստանի ղեկավարության հետ։
🟨 Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կայցելի Չինաստան։

▫️Կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, ի թիվս այլոց հանդիպումներ կունենա Սի Ծինպինի, Մոդիի, Փեզեշքիանի, Վուչիչի, Էրդողանի և Միրզիյոևի հետ։

Յուրի Ուշակով
👎77👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դաղստանում բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ։
👎54👍11
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎24
🟨 Նյու Յորքում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և ԱԳ առաջին փոխնախարարը հանդիպում են ունեցել Սթիվ Ուիթքոֆֆի հետ։
👍55👎7
🟨 ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քր․ օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։

▫️Խափանման միջոց կիրառվել է կալանքը: Տվյալ անձը բարձրաստիճան պաշտոնյա կամ հյուպատոս չի հանդիսացել։ 

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍117👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանցիների հետ զրուցել եմ տրանսպորտային հարցերի մասին:

Տիգրան Ավինյան
👍102👎69
🟨 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-15.00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտ
👍57👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Զելենսկին գալիս էր Վաշինգտոն, հեռանում 50 կամ 100 միլիարդ դոլարով՝ առանց որևէ կոնկրետ նպատակի, առանց հստակ պատկերացման, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը։

▫️ԱՄՆ-ն ուղղակի փող էր նետում անդունդը՝ առանց խնդրի լուծման իրական պլանի, դա ինձ շատ էր նյարդայնացնում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս
👎109👍55
🟨 Տեղումներ չեն սպասվում։

Եղանակը Երևանում օգոստոսի 30-ին՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +29 +31
🌘 Գիշեր +21 +23

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Զապորոժյեում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 22 մարդ, վնասվել են բնակելի շենքեր։

▫️Վիրավորների թվում 3 երեխա կա՝ 9 և 10 տարեկան տղաներ, ինչպես նաև 16-ամյա աղջիկ։
👎114👍8
🟨 Երևանի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահի կողմից վաճառքի հանվել և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։

▫️Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎8
🟨 Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

▫️Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Tasnim
👍77👎20
🟨 Խորհուրդ ենք տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍82👎2
Radar Armenia
🟨 Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: ▫️Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Tasnim
🟨 Արմեն Գրիգորյանն Ալի Լարիջանիին ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

▫️Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:

ՀՀ անվտանգության խորհուրդ
👍78👎18
🟨 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանին:

▫️Քննարկել են օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան:

▫️Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:

ՀՀ ԱԽ
👍97👎20
⬛️ Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։

▫️Նա ղեկավարել է խորհրդարանը 2016-2019թթ․, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
👎69👍26