Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Տեղումներ չեն սպասվում։

Եղանակը Երևանում օգոստոսի 30-ին՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +29 +31
🌘 Գիշեր +21 +23

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Զապորոժյեում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 22 մարդ, վնասվել են բնակելի շենքեր։

▫️Վիրավորների թվում 3 երեխա կա՝ 9 և 10 տարեկան տղաներ, ինչպես նաև 16-ամյա աղջիկ։
👎114👍8
🟨 Երևանի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահի կողմից վաճառքի հանվել և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։

▫️Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎8
🟨 Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

▫️Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Tasnim
👍77👎20
🟨 Խորհուրդ ենք տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍82👎2
Radar Armenia
🟨 Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: ▫️Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Tasnim
🟨 Արմեն Գրիգորյանն Ալի Լարիջանիին ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

▫️Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:

ՀՀ անվտանգության խորհուրդ
👍78👎18
🟨 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանին:

▫️Քննարկել են օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան:

▫️Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:

ՀՀ ԱԽ
👍97👎20
⬛️ Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։

▫️Նա ղեկավարել է խորհրդարանը 2016-2019թթ․, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
👎69👍26
🟨 Վարչապետի որոշմամբ՝ Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։
👎98👍82
🟨 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Աբբաս Արաղչիի հետ:

▫️Կողմերը կարևորել են Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը:

ՀՀ անվտանգության խորհուրդ
👍95👎26
🟨 Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է և պետք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստությունները նվազեցնելու համար։

▫️Պատմական փաստերը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական դերի մասին։

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մուսավին՝ Գրիգորյանին/ ©️ISNA
👎106👍33
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը շահագործումից ի վեր առաջին անգամ կապիտալ վերանորոգման է ենթարկվում, սակայն հուշահամալիրի մուտքը բաց է քաղաքացիների համար։
👍170👎35
🟨 Օգոստոսի 30-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Մեր ձևով» շարժման անդամներին։

▫️Կաթողիկոսը Սամվել Կարապետյանին մաղթել է շուտափույթ վերադարձ ընտանեկան օջախ:

▫️Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։

Մայր Աթոռ
👎406👍63
🟨 Կարող է տեղի ունենալ եռակողմ հանդիպում, երկկողմ՝ չգիտեմ։

▫️Խաղահրապարակում 2 երեխա կռվում են, նրանք ատում են միմյանց։ Ուզում ես, որ դադարեցնեն, բայց նրանք շարունակում են կռվել։

Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին
👎66👍14
🟨 Պատմության 9-րդ դասարանի դասագրքի շուրջ քննարկումները շարունակվում են։ Համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը «ներկայացրել է դասագրքի մասին ճշմարտությունը»:

◽️«Համեմատելով նախորդ դասագրքերի հետ՝ փաստվում է, թե որն է պրոպագանդա և լի քաղաքական գնահատականներով։ 2025թ. դասագրքի բովանդակությունը երբևէ չի քննարկվել իշխանության որևէ ներկայացուցչի հետ։ 2025թ. դասագրքում 1988-2022թթ. ներկայացված են բացառիկ զգույշ, ապակուսակցական բառապաշարով, չեզոք եզրույթներով՝ զերծ գնահատականներից»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎42
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կիևում տղամարդն ընկել է 19-րդ հարկից և ողջ մնացել։ Ըստ ուկրիանական ԶԼՄ-ների՝ նա ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն ընկել է մեքենայի վրա։
👍70👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մեկնարկեց աշխատանքային այցս Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյան
👍185👎73
🟨 Տեղումներ չեն սպասվում։

Եղանակը Երևանում ամռան վերջին օրը՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +30 +32
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍34👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վլադիմիր Պուտինը չորսօրյա այցով ժամանել է Չինաստան։ Նա նաև կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
👎92👍29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Չինաստանի հետ հաստատեցինք ռազմավարական գործընկերություն։

Նիկոլ Փաշինյան
👍258👎55