Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մեդիադաշտում և սոցցանցերում տարածվող պնդումները, թե իբր Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։

▫️Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։

Նազելի Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎21
🟨 Իրանի նախագահը հրահանգել է է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ։

▫️Բանակցությունները կանցկացվեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում։

Fars News Agency

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎4
🟨 Փետրվար ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել 5-10մմ-ով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍86👎2
🟨 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026թ․ մրցանակաբաշխությունը։

▫️Ըստ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ վարչապետը կմասնակցի նշյալ մրցանակաբաշխությանը։
👍147👎63
🟨 Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ։

▫️Նրան դիմավորել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։
👎89👍6
🟨 Ըստ ռուսական զլմ-ների՝ Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավը, նշանադրվել է մոդել, Տիմատիի նախկին կին Անաստասիա Ռեշետովայի հետ:

▫️Թաթարական ծագում ունեցող ռուս մոդելը տարիներ առաջ հայտարարել էր իսլամ ընդունելու մասին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎201👍10
🟧 Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն։

▫️Հարցը վերաբերում է 2023թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ին, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է օրենքի ուղիղ պահանջով՝ բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով։ Գործընթացը չձախողելու նպատակով նախաձեռնել եմ նոր մրցույթ։ Մոտ 1 շաբաթ անց ստացել եմ դատական ակտ, որով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել։

▫️Ստացվում է՝ ես, մինչև դատական ակտը ստանալը, պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։ Սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։ Դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊԸ-ի մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎42👍16
🟨 Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկում հետազոտության արդյունքում պարզվել է, որ պացիենտի ուղիղ աղիքում հրետանային արկ կա։

▫️Հիվանդանոցի ղեկավարությունը կանչել է սակրավորներին, որոնք հաստատել, որ այն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հավաքածուի նմուշ է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎77👍12
🟨 Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
👍87👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 1985-ին հիմնադրված Պոլիտեխնիկի նախակրթարանում վերջին տարիներին իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ՝ ստեղծելով ժամանակակից, անվտանգ և հարմարավետ միջավայր՝ երեխաների ստեղծագործական և ճանաչողական կարողությունների զարգացման համար։

▫️Ուսուցումը կազմակերպվում է նախադպրոցական կրթության հիմնական ծրագրով, ինչպես նաև գործում են ռոբոտաշինության, անգլերենի, ռուսերենի և շախմատի խմբակներ։

Տիգրան Ավինյան
👍83👎17
Radar Armenia
🟨 Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
🟨 Մոդիի հետ քննարկել ենք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։

▫️Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին։

Դոնալդ Թրամփ
👍151👎24
🟨 Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ:

▫️Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով՝ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին:

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎430👍61
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ես որևէ կապ չունեմ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Արդարադատության նախարարությունն արդեն հրապարակել է նյութերի միլիոնավոր էջեր, և դրանք ոչինչ չեն պարունակում իմ դեմ։

Դոնալդ Թրամփ
👍47👎39
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում փետրվարի 3-ին՝

🌖 Ցերեկ +6 +8
🌗 Երեկո +2 +4
🌘 Գիշեր +1 +3

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39
🟨 Իրանը պատրաստ է կասեցնել կամ դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ լարվածությունը թուլացնելու համար, բայց նախընտրում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջուկային էներգիայի տարածաշրջանային կոնսորցիումի ծրագիրը։

▫️Ալի Լարիջանին վերջերս Վլադիմիր Պուտինին է փոխանցել Խամենեիի ուղերձը՝ առաջարկելով Իրանի հարստացված ուրանը ուղարկել Ռուսաստան՝ 2015թ․ համաձայնագրի համաձայն։

The New York Times

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան կողմից ապօրինի կառուցված պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ:

▫️Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջվում է Գասպարյանից բռնագանձել նաև այս առանձնատունը։

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍207👎12
Radar Armenia
🟨 Իրանի նախագահը հրահանգել է է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ։ ▫️Բանակցությունները կանցկացվեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում։ Fars News Agency ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ։

Մասուդ Փեզեշքիան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107
🟨 2026թ․ հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով։ 2017-ից ի վեր առաջին անգամ է, որ լճի մակարդակը հունվար ամսին բարձրացում է գրանցում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍206👎3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Օրերս Լոնդոնում ցերեկվա ժամին՝ բոլորի աչքի առաջ, գողերը կոտրել են զարդերի խանութի դիմապակին և թալանել այն։
👎81👍26
🟨 «Մաքուր Երևան» նախաձեռնությունը միավորում է երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների, ովքեր պատրաստ են իրենց գաղափարներով փոխել քաղաքի մաքրության վերաբերյալ հանրային ընկալումը:

▫️Եթե ունես գաղափար, որը կարող է փոխել մեր քաղաքի մաքրության նկատմամբ մշակույթը, ուրեմն միացի՛ր «Մաքուր Երևան» մրցույթին․ քաղաք, որին արժանի ենք, քեզ է փնտրում։ Գրանցվելու համար լրացրեք հայտը այստեղ։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍68👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում։
👎84