Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում փետրվարի 6-ին՝

🌖 Ցերեկ +5 +7
🌗 Երեկո +1 +3
🌘 Գիշեր 0 +2

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍43👎1
🟨 ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎71👍23
🟨 Բիթքոինի արժեքը շարունակում է նվազել՝ հասնելով 65 հազար դոլարի։
👍55👎6
🟨 Ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։

▫️38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

ՆԳՆ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎87👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բաքվի դպրոցներից մեկում 10-րդ դասարանի աշակերտը կրակել է մաթեմատիկայի ուսուցչի վրա։

▫️Ուսուցիչը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍85👎31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
👍65👎5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 49 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգված է։

Նիկոլ Փաշինյան
👍136👎19
Radar Armenia
🟨 Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
🟨 Մենք անսասան ենք մեր իրավունքների հարցում։

▫️Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար դիրքը, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահը հռետորաբանություն չեն. դրանք պարտադիր են, ամուր համաձայնագրի հիմնասյուներն են։

Աբբաս Արաղչի
👍68👎4
⬛️ Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։
👎69👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Փոխվել է ծառայության բնույթը։ Շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարում է, ճիշտ չէ, պարզապես նրանք պիտի ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։

▫️Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն։

Սուրեն Պապիկյան
👍161👎51
🟨 Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ։

▫️Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև բռնագանձել 1 մլն դրամ։
👍198👎58
🟨 Մոսկվայում մահափորձ է կատարվել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։

▫️Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ և փախել։ Ալեքսեևը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մոնրեալում Ռոբին Հուդի հագուստներով ու կերպարով խումբը ներխուժել է սուպերմարկետներ և թալանելով ապրանքները՝ դրանք բաժանել կարիքավորներին։

▫️Սոցցանցերում նրանք իրենց արարքն անվանել են «քաղաքական գործողություն»՝ ընդդեմ սննդամթերքի գնաճի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍125👎13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ՀՀ-ում ռուսերենն ու անգլերենը դարձնել պետական լեզու, համարում եմ խայտառակ և անինքնասեր առաջարկ։ Մենք որևէ մեկի գաղութը չենք։

▫️Քանի մենք իշխանության ենք, Հայաստանում լինելու է մեկ պետական լեզու՝ հայերենը։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան
👍432👎49
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական ծագման երկու արտադրանք է եկել Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով, գործարար միջավայրը, կարծում ենք, ժամանակի ընթացքում կարձագանքի։ Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ժամանակ է պետք։

▫️Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍114👎78
Radar Armenia
🟨 Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
🟨 Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները գտնվում են Օմանում՝ Իրանի հետ բանակցությունների համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 10 զոհ, 80 վիրավոր։

▫️Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռումբի պայթյուն է տեղի ունեցել։
👍62👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը։

Նիկոլ Փաշինյան
👎70👍62
🟨 Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախագծում Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը։

▫️ՌԴ-ն հատկապես հետաքրքրված է՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցում սերտ համագործակցությունը։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎290👍23
🟨 Երևանը և Նիցցան քույր քաղաքներ են 2007թ․-ից, քաղաքները գործակցում են մի շարք ոլորտներում։ Երևանի մասնակցությունը Նիցցայի օրերին նվիրված մշակութային պաշտոնական միջոցառմանը, որը կազմակերպել է Նիցցայի քաղաքապետարանը, միանգամայն տեղավորվում է միջքաղաքային գործակցության տրամաբանության մեջ:

▫️Միջոցառման՝ երկիմաստ հնչող անվանումը սիմվոլիկ է և արտացոլում է իրադարձության մշակութային կոնցեպտը, և ոչ թե ձևաչափը: Սա Նիցցայի քաղաքային կյանքի կարևորագույն և ավանդական միջոցառումներից է, որին մասնակցում են քույր և գործընկեր քաղաքների պատվիրակությունները: Նման ձևաչափերը քաղաքական չեն, սակայն քաղաքային դիվանագիտության առանցքային գործիք են՝ ուղղված քույր քաղաքների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։

▫️Եվ այս ֆոնին առնվազն տարակուսելի են որոշ որակումներ, թե Երևանի մասնակցությունն այս միջոցառմանն անիմաստ է, իրականում անիմաստ է քաղաքների գործակցության դրսևորման տրամաբանությունից կորզել շահարկումների թեմա: Այցը երկօրյա է և ունի աշխատանքային բնույթ։

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան
👍44👎13
🟨 Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍162👎7