ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.79K subscribers
303 photos
242 videos
54 links
Download Telegram
Այս պահին սահմանին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար

«Կրակոցները, որ տեղի են ունենում, անհասցե են։ Սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման սարգսյանը։
👍8🤬2
89 տարեկանում մահացել է պերուացի հայտնի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան։
😢4👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔸Փուչիկներ ու ատելության խոսքով թղթեր՝ գլխավոր դատախազության մոտ

Բողոքի ակցիա իրականացնող արցախցիները դատախազությանը մեղադրում են, որ այդ կառույցը ոչինչ չի անում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հեղինակներին, հատկապես՝ պետական պաշտոնյաներին, պատժելու համար։
😱6👍43🥴3💯1
Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով, հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Իմ ցանկությունն է, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը: Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն:
👍21👎2🤔1
🟨 Ռուսաստանն ապացույցներ ունի, որ Սումիի օբյեկտներից մեկում ուկրաինացի զինվորականների և արևմտյան գործընկերների հետ հերթական հանդիպումն է տեղի ունեցել:

Սերգեյ Լավրով
👍5👎2
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1842 քաղաքացի) հետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +163 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,7 հազար դրամ է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
👎5👍1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երգչուհի Քեթի Փերին, Ջեֆ Բեզոսի հարսնացուն, բացառապես կանանցից բաղկացած անձնակազմը վերադարձել է Երկիր տիեզերք թռիչքից հետո
👍6
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

55 կգ քաշային հայ մարզիկը երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք:
👍29👏7🥰1
📍 Արման Թաթոյան․ «Կառավարության քաղաքական հաշվարկները խախտում են արժանապատիվ կյանքի իրավունքը»

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ազատության հրապարակում հայտարարեց՝
▶️ Կառավարության մոտեցումները արցախցիների նկատմամբ անթույլատրելի են և խորացնում են պառակտումը։
▶️ Արցախցիները ենթարկվել են էթնիկ զտման, բայց փոխանակ արժանապատիվ պայմաններ ստեղծեն, դնում են նոր զրկանքների մեջ։
▶️ «Սա ոչ մեծահոգություն է, ոչ էլ ողորմություն․ մարդկանց արժանապատվության հարց է»։
Թաթոյանը նաև նշեց.
▶️ ՀՀ-ն արդեն դուրս է դրել Արցախ վերադարձի հարցը օրակարգից։
▶️ Գերիների հարցը մտցվել է փակուղի՝ Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների՝ այս թեման թաքցնելու քաղաքականությամբ։
👍101💯1
ՌԴ-ում Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից
👍6
Ուղեվարձ չվճարողները կտուգանվեն 15-18 հազար դրամով

Ուղևորներից կպահանջվի վճարել իրենց ուղեվարձը նստելուց ոչ ուշ, քան 1 րոպե հետո
👍9🤬9
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով՝ բավարար վիճակում
50👍5👎1
🖇Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատական գործով Բաքվում այսօր շարունակել են ցուցմունք տան վկաները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցմունք տվողների թվում այսօր եղել է Արթուր Աբրահամյանը՝ Մուրադ Պետրոսյանի վարորդը, իսկ թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը։

Ըստ այդմ՝ նա պատմել է, թե Մուրադ Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտի խորհրդի շենքում, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու ու Հայաստանին միանալու հարցը։
👍82
Ձեր լռությունը՝ մահվան դատավճիռ է Ադրբեջանում պահվող հայ գերիների համար. բողոքի ցույց Ստոկհոլմում՝ ի պաշտպանություն հայ գերիների
🙏17👍62
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ՌԴ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, գիշերը խոցվել է ուկրաինական 115 անօդաչու թռչող սարք, որից 109-ը՝ Կուրսկում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Կուրսկում 9 մարդ վիրավորվել է, մեկ տարեց կին` մահացել։ Տուժել են բնակելի բազմահարկ շենքեր, վնասվել է շտապօգնության 11 մեքենա։
😱6😢6👍3
Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Թե՛ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանը, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի՝ Մանվել Փարամազյանը, սկզբից մինչեւ վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկա են եղել նաեւ մարզպետը, տեղակալները, սյունեցի ՔՊ-ական պատգամավորները, համայնքապետերը։ Ռեստորանում մնացել են մինչեւ ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել են Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է «Ցենտրալ» հյուրանոցում։

Հիշենք․ նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվեր Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետեւել է Առուշանյանի եւ Փարամազյանի օրինակին, որ խնդիրներ չունենա։ Հիշեցնենք․ նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային, եւ հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին` եւս մի անհնազանդ քաղաքապետի է հնազանդեցրել:
👍166👎2🤬1
🟨 Թուրքիայում շուտով եթեր կհեռարձակվի առաջին հայկական սերիալը՝ «4 չարաճճիները» (4 afacan çocuk)։

▫️Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։
👎9👍1
Լեհաստանը դարձել է ռազմական արտադրանքի ներմուծման առաջատարը։ Նրան հաջորդում են Ռումինիան, Հնդկաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները։ Այս մասին են վկայում Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած վարկանիշային աղյուսակի տվյալները։

Աղյուսակում տեղ է գտել 20 երկիր, որոնք 2024 թվականին ամենամեծ ծավալով ռազմական նշանակության ապրանքների գնման պայմանագրեր են կնքել։
👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել արցախցիներին տրվող 40 հազար դրամ օգնությունը. այս մասին լրագրողներին հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման գնացած արցախցիները։

«Այս անգամ էլ ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկները, բայց, ցավոք, հարցերին ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար մեր հիմնավորված փաստարկները չեն ընդունվել։ Իրենց առաջարկներն էլ մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր եղել են։ Կառավարության նախապայմանը վրանն Ազատության հրապարակից ապամոնտաժելն է, կքննարկենք առաջիկա օրերին և կտեղեկացնենք»,–ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Առայժմ վրանը մնալու է Ազատության հրապարակում։
👎8👍41
🟨 ⬛️ Ահազանգ է եղել, թե Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։

▫️Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

ՆԳՆ Ոստիկանություն
😱3👍1👎1🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ձեզ մենակ շոու՞ն էր հետաքրքրում, խնչո՞ւ չեք հրապարակում 44–օրյա պատերազմի հետաքննությունն անցկացնող հանձնաժողովի եզրակացությունը. Հայկ Մամիջանյանը` իշխանությանը

«Թե կարող է հանկարծ պարզվի, որ 44–օրյայի ընթացքում, եթե մեր սպառազինությունների պլանը չփոխեիք ու սելֆիի Սու–երի փոխարեն ԱԹՍ–ներ, ՀՕՊ–եր առնեիք, ապա արդյունքը այլ կլիներ, կարող ա «Իսկանդերի» կիրառումը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում արդյունքի բերեր։ Չնայած դժվար դուք հանդգնություն ունենաք երբևէ դա հրապարակելու»,–ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
👎10👍8🤮3