ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.79K subscribers
303 photos
243 videos
54 links
Download Telegram
Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ
👍61
«System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանն իր Instagram-ում Փաշինյանի լուսանկարն է հրապարակել և գրել․

«Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։
👍44👎43
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շաբաթօրյակներ, համերգներ, ցուցահանդեսներ, երթեր, ավտոերթեր և ավելին. աշխարհի ավելի քան 120 երկրներ պատրաստվում են մայիսի 9-ին, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Քսենիա Վինոգրադովան՝ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Սուխում-Քիշնև-Դուշանբե «Ուժը միասնության մեջ» տեսակոնֆերանսի ժամանակ։

Շատ երկրներում կկայանա նաև Հաղթանակի ավանդական կամավորական միջոցառումը՝ Հիշատակի այգում ծառատունկը. սա ընդհանուր հիշողություն է նրանց համար, ովքեր իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելով աշխարհը նացիզմից, ընդգծել է նա։
👍113
Գործարարներ, պատրաստվեք,

Փաշինյանի կինը հրավիրում է հերթական բարեգործական ընթրիքին․ Մասնակցության արժեքը՝ 1 մլնից 3.5 մլն դրամ
🤮19🤬5😁43🖕3👍1
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայություն չկա, հետևաբար չկա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարց: Սա առնվազն տարակուսելի հայտարարություն է, ընդ որում՝ մի քանի պատճառով:

Նախ՝ արտաքին գործերի նախարարն ինքն է հայտարարում, որ Արցախում հայ չկա, որովհետև տեղի է ունեցել էթնիկ զտում և բռնի տեղահանում: Երբ որևէ մեկին բռնի ուժով, առավել ևս էթնիկ պատկանելության պատճառով վտարում են իր բնօրրանից, զրկում իր տնից ու տեղից, սպառնում զրկել կյանքից, եթե նա չհեռանա, դա իրավունքների հարց չէ՞: Այլ հարց է, եթե Երևանը հրապարակավ հայտարարի, որ Արցախի հայության իրավունքների հարց կա, բայց ինքը չէ այդ հարցի հասցեատերը, այլ հենց արցախահայությունը:
👍102💯1
Бывший премьер-министр Армении, политический деятель Хосров Арутюнян в интервью газете «Грапарак» высказал категорическое несогласие с планами по предоставлению Азербайджану транспортного маршрута через Сюник. По его мнению, 9-й пункт трехстороннего заявления от 9 ноября 2020 года касается исключительно разблокировки существующих коммуникаций. «Предоставление Азербайджану возможности соединиться с Нахичеваном через Мегри или Сюник не приведёт к разблокированию. Напротив — это поставит нас в ещё более глубокую блокаду. Это не что иное, как создание для Азербайджана удобного маршрута для комфортного соединения с Турцией через территорию Армении», — заявил Арутюнян. «В этом контексте нельзя говорить о разблокировании. Именно поэтому я принципиально против любого варианта, предусматривающего соединение Азербайджана с Нахичеваном через Мегри или Сюник. Это не отвечает интересам Армении и, более того, не приближает урегулирование конфликта. Напротив — делает Армению ещё более уязвимой
👍182
✍️«Աննախադեպ», «պատմական իրադարձություն», «ինստիտուցիոնալ» ձեւով հակամարտության ավարտի մասին

▶️ ՀՀ հատուկ բանագնաց Ռուբինյանն ասել է, որ Անթալիայում Սերդար Քըլըչի հետ քննարկել են կարգավորման ողջ սպեկտրը։ Որոշ պայմանավորվածություններ կատարվել են, որոշները՝ ոչ։

▶️ Ստամբուլում վերջերս Անիի կամրջի վերականգնման կապակցությամբ մասնագիտական հանդիպում է կայացել։

▶️ Մարգարայի անցակետի վերաբերյալ Ռուբինյանը նշել է․ «Հայկական կողմը պատրաստ է, սպասում ենք Թուրքիային։ Այս հարցում նորություն չկա»։

▶️ Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը չի բացվել՝ ոչ Հայաստանի մեղքով։

▶️ Նրա խոսքով՝ Երևանն պատրաստ է, սակայն Բաքվի ու Անկարայի դիրքորոշումներում փոփոխություն չկա։ Ավելին՝ Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը՝ հակառակ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ առաջընթացին։
🤬82👍2
📍 ԱՄՆ-ում հայկական եկեղեցական կյանքի ակտիվացման 10 միլիոն դոլարանոց ծրագիր

▶️ Խաչքար ստուդիան ապրիլի 11-ին հայտարարեց $10 միլիոնից ավելի ներդրման մասին, որը միտված է ամրապնդելու հայկական եկեղեցիների դերը ԱՄՆ-ում և խթանելու հավատացյալների հաճախականությունը՝ հատկապես ոչ տոնական օրերին։

▶️ Նպատակն է ավելացնել «Հավատարիմների» թիվը՝ այսինքն նրանք, ովքեր պարբերաբար մասնակցում են կիրակնօրյա Պատարագներին։ 2024-ին այդ թիվը կազմել է ընդամենը 13,000՝ համայնքի 3%-ը։

▶️ Ծրագիրը ներառում է 37 ընտրված եկեղեցիների տարեկան ֆինանսավորում՝ $40,000-ից $80,000։ Նրանցից կպահանջվի իրականացնել 8 գործողություն, ներառյալ՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունների ընդլայնում
Քրիստոնեական օրինակների ուսուցում

Ընտանեկան այցելություններ
▶️ Որպես հաջողության հիմնական չափանիշ դիտարկվելու է «Հավատարիմների» թվի աճը, սակայն յուրաքանչյուր քայլ հիմնվելու է ներդրումների սոցիալական եկամտաբերության խորը վերլուծության վրա։
👍4🙏31🫡1
Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է Ռազմարդյունաբերության կոմիտեն, հարցրինք՝ ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից։ «Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Ինչո՞ւ։ «Ուղղակի ուզեցի հեռանալ»: Ինչո՞ւ, որովհետեւ չգործող կառո՞ւյց էր, քանի որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ Ալիեւը պահանջում է ՀՀ բանակն ապառազմականացնե՞լ։ «Ոչ, ոչ, այդ ժամանակ, ընդհակառակը մենք ունեցել ենք շատ լավ արդյունք»: Իսկ հիմա՞։ «Հիմա էլ շարունակվում է, նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն, ինչ Դուք ասում եք, գոյություն չունի։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետ, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»: Զրո՞, համենայնդեպս, այնքան զենք ենք ունեցել, որ 44 օր կռվել ենք։ «Ես ռազմարդյունաբերության մասով եմ ասում, գուցե ներմուծված զենքով են կռվել»:
👍91
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եվրամիության հանձնակատարը չի կարող ինձ ասել, թե ինչ անեմ և ինչ չանեմ. Սլովակիայի վարչապետ Ֆիցոն վրդովված էր Կայա Կալլասի խոսքերից, ով սպառնացել էր այն եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր մայիսի 9-ին կգան Մոսկվա։

«Ինչպե՞ս կարող է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ինքնիշխան պետության վարչապետին ասել, թե ինքը զգուշացնում է նրան ինչ-որ տեղ չգնալ»:
👍9💘1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմության պատգամավորների միջև լեզվակռիվ եղավ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ

«Ձեր դեմ բողոք արած բոլոր քաղաքացիներին ու խմբերին դու ասում եք` ռուսի շպիոններ։ Ու միակ ինքնաիշխանն է Նիկոլ Փաշինյանը, էն Փաշինյանը, որ Իլհամ Ալիևի պահանջով Սահմանադրությունից հանում է Անկախության հռչակագրի մասը»,–ասում էր Քրիստինե Վարդանյանը։
👍9
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. վարչապետ

«Մոռացեք Հայաստան- Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայանգիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան- Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԱԿ-ին, ԱԺ-ում եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց. «Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։
👍10👎92💋1
ՔՊ–ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Նախարար Ավանեսյանն այսօր նրան ներկայացրել է ԲԿ–ի բժշկական և վարչական աշխատակազմին։
👍7👎1
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվել է Ոտնլվայի կարգը

Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա ծնրադիր լվացել և յուղով է օծել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 3 միաբանների, Գևորգյան հոգևոր ճեմարանի 2 սաների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի 2 ուսանողների, ՀՀ ՊՆ N զորամասի 2 ժամկետային զինծառայողների, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի 2 աշակերտների, ինչպես նաև 4 մանուկների ոտքերը։

Արարողության ավարտին նա «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկաներին, որից հետո օրհնված յուղը բաժանվել է հավատացյալներին։
👏82
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇷🇺 Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգից Ռուսաստանի օրհներգի ներքո story է հրապարակել։

Կարծես թե իշխանությունները վերադառնում են դեպի «Մայր Ռուսաստան»։
👍7😁4🥰1
Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի ու Ստեփանակերտ․ Հաջիև

Դիվանագետների օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Թե, մասնավորապես, որ երկրների դիվանագետներն են այցելում Արցախ, Ալիևի օգնականը չի մանրամասնել։
👎8👍3
🟨 Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն ամբարվել է 1.6 միլիոն խորանարդ մետր ջուր։
👍8
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ երկիր ունենալու և երջանիկ ապրելու հնարավորություն ունի։

«Ես կցանկանայի դա տեսնել։ Սա իմ առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակն այն է, որ Իրանի համար շատ վատ կլինի։ Չեմ ուզում անել մի բան, որը կարող է վնասել, բայց Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է նա։
5👍1