ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.78K subscribers
303 photos
244 videos
54 links
Download Telegram
⚡️ Ամենամեծ պահը. Ամոյանի գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում
👏184
Ադրբեջանական կողմը ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՊՆ

Վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
🤬11👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բողոքի աւցիխ իրականացնող Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին
😱51👍1😁1
Քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության ուրացման համար։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։

«Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունն է, արժանապատվությունն ու ինքնությունը, մյուս կողմում` հայ ազգի թշնամիները»,– նշեց նա։
💯8👍4
Մայիսի 9-ին քաղաքական գործիչներին Մոսկվա ժամանելու ԵՄ արգելքը և Գերմանիայի իշխանությունների կոչերը Կիևին՝ ռմբակոծել Ռուսաստանը գերմանական հեռահար զենքով, ռասայական գերազանցության տեսության տպավորություն են թողնում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը։
🔥4
Forwarded from ArmInfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ուրիշ գնալու տեղ չկա». МГИМО-ի ռեկտորը քննադատում է ամերիկացի պատմաբան ՄակՄիքինի գիրքը, որի հիմնական ուղերձն այն է, որ արևմտյան դեմոկրատները պետք է միավորվեին Հիտլերի հետ՝ միասին պայքարելու Խորհրդային Միության դեմ։

Անատոլի Տորկունովը ամերիկացու գիրքն անվանեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու և վերաիմաստավորելու Արևմուտքում շարունակվող փորձերի վառ օրինակ:

«Գիրքը հայտնի է դարձել Արևմուտքում, դրա հեղինակը Ռուզվելտին և Չերչիլին մեղադրում է ճակատագրական սխալ թույլ տալու համար»,- ասել է ռեկտորը «Հայրենական մեծ և երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի 80-ամյակը» միջազգային գիտաժողովում։ Դրա նպատակն է հակազդել աշխարհում պատմությունը խեղաթյուրելու և նացիստական գաղափարախոսության վերականգնման փորձերին:
👍101
Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը` Ռոբերտը։

Մայրը պատմում է, որ երկար ժամանակ կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ։ Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը` ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։

Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ–ից։
33👍3
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը կրճատվել է մինչև 4,5%, գործազրկությունը կաճի մինչև 14%. ԱՄՀ-ի թարմացված տվյալները

Նախկինում Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսական աճ 2025-2026 թվականների համար կանխատեսել մինչև 4,9%:
👍5
🇮🇷🇺🇸Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական փորձագետների հանդիպումը երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլից առաջ հետաձգվել է մինչև շաբաթ օրը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Այն կանցկացվի երկու երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Օմանի առաջարկի և բանակցողների փոխադարձ համաձայնության հիման վրա։

📎Ավելի վաղ Իրանն ու ԱՄՆ-ը Հռոմում պայմանավորվել էին միջուկային գործարքի վերաբերյալ ապագա համաձայնագրի սկզբունքների ու նպատակների շուրջ։
4🤓2👍1👾1
Forwarded from ArmInfo
Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել

Ապրիլի 20 երեկոյան դանակահարված վիճակում Սևանի բուժկենտրոն են տեղափոխվել 2 անձինք՝ Արթուր Հովհաննիսյանը և Համլետ Բեգլարյանը։ Ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Դրտմաշեն բնակավայրի դպրոցին հարակից սպասասրահի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել տուժածների և մի քանի այլ անձանց միջև։
Գուրգեն Բաղդասարի Սաղաթելյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Բեգլարյանին և Հովհաննիսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Ձեռնարկում են միջոցառումներ Գուրգեն Սաղաթելյանին, ոմն Արմեն Սերգոյանի և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Մեր տեղեկություններով՝ Գուրգեն Բաղդասարի Սաղաթելյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորեղբոր որդին է։
😁11👍6🤮41👀1
Բաքուն հայտնում է, որ հրավեր է ուղարկել հայ մարզիկներին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին

Հայկական պետական գերատեսչություններն առայժմ տեղեկությունը չեն մեկնաբանել։
👍3🤬3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հետո էլ զարմանում են` բա բանակում էդ ո՞նց եղավ. Փաշինյանն անդրադարձել է քրեական ենթամշակույթին ու հայհոյել սովորեցնելուն

Հենց այսպես եղավ. 15–րդ բառը հայհոյանքն է, 30–րդ բանը ուրիշից ինչ–որ բան խլելու կուլտուրան է, գերիշխանություն, գերակայություն հաստատելն է։ Դրա համար բանակում առկա խնդիրների 90 տոկոսը բանակի հետ որևէ կապ չունեն։
👍102😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմակենտրոնը

Yeni Şafak պարբերականը գրում է Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների մասին։
👍11
Խոզնավարում ադրբեջանական ԶՈւ–ի կրակոցների հետևանքները. վնասվել է բնակելի տուն
👎16🤬5👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Նիժնի Նովգորոդի մարզում. հանցագործները վնասազերծվել են

Կենտրոնական Ասիայից երկու մարդ հարձակում էր նախապատրաստում ուկրաինական հսկողության տակ գտնվող նավթաքիմիական գործարանի վրա, հաղորդում է վարչությունը։
👍10
Forwarded from ArmInfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։
👍14🙏31
🇦🇲🇫🇷 В преддверии Дня памяти жертв Геноцида армян, в знак солидарности с армянским народом, здание Мэрии Марселя окрасилась в цвета армянского флага

В связи с 110-й годовщиной Геноцида армян, по инициативе мэра Марселя Бенуа Пайяна и Координационного совета армянских организаций юга Франции CCAF Sud 22 апреля состоялась торжественная церемония освещения фасада Дворца Фаро городской администрации цветами армянского триколора.
👍27
🇦🇲🇦🇲🇦🇲Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ գրառումներ են կատարել իրենց սոցիալական հարթակներում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։

Պատգամավորներն ու պաշտոնյաներն իրենց գրառումները տեղադրել են X-ի իրենց միկրոբլոգներում։
👍172