ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.78K subscribers
303 photos
244 videos
54 links
Download Telegram
🇦🇲🇦🇲🇦🇲Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ գրառումներ են կատարել իրենց սոցիալական հարթակներում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։

Պատգամավորներն ու պաշտոնյաներն իրենց գրառումները տեղադրել են X-ի իրենց միկրոբլոգներում։
👍172
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է. Սերժ Սարգսյան

Հարցին, թե պատրա՞ստ է նորից առաջնորդել երկիրը։ Երրորդ նախագահը պատասխանեց. «Ոչ»։
👎17👍8💩5
🔺🔺Թուրքիայում գործող «Ժողովուրդների միասնական հեղափոխական շարժման» (HBDH) գործադիր կոմիտեն ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր կամքն այդ ցեղասպանական համակարգը մասնատելու հարցում: Մենք չենք մոռացել և չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:
👍26
🇨🇦🇨🇦🇨🇦Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հարգանքի տուրք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերին՝ հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին:

Նրա խոսքով՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը և պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը:
35👍5
‼️ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Թրամփը չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, այլ գործածել է` «Meds Yeghern» արտահայտությունը։
👎17👍32
Ամեն ապրիլի 24-ի «պետությունը»

🇦🇲🇦🇲🇦🇲Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով պարբերաբար շրջանառվում է տեսակետը, որ ցեղասպանության ոճրագործության հանդեպ լավագույն պատասխանը ուժեղ հայկական պետականությունն է, որը կլինի նաև հայերի պաշտպանության գրավականը: Սա անվիճելի է, և այստեղ քննարկելու բան էլ, ըստ էության, չկա:

Քննարկելիքը պետք է սկսի «ինչպեսից», ինչպե՞ս կառուցել այդ պետությունը՝ ուժեղ, պաշտպանված, անվտանգ, որը նաև նորմալ հարաբերություն ունի իր բոլոր հարևանների հետ, բայց միևնույն ժամանակ այդ հարաբերությունը հաստատվել է ուժերի բալանսի, այլ ոչ թե հարեւաններից մեկի կամ երկուսի շանտաժի ու սպառնալիքի ներքո թելադրված միակողմանի պահանջների վրա:
👍93
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն Փարիզում
🙏3211
🟨 ՀՀ որոշ ճանապարհահատվածներում հետիոտնային անվտանգության մակետներ են տեղադրվել:

▫️Նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը։
👍151👏1
🇦🇲🇦🇲🇦🇲Հնդկաստանի մամուլը, հղում անելով կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ Դելին մտադիր է դուրս գալ Պակիստանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրից: Համաձայնագիրը կնքվել է 2021 թվականին: Համաձայնագրից դուրս գալու Հնդկաստանի որոշման մասին մամուլի տեղեկությունները հաջորդում են Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությանը, որը ամենախոշորն է Հնդկաստանում 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Քաշմիրում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 26 է, կան տասնյակ վիրավորներ: Ավելի ուշ հայտնվեցին տեղեկություններ, որ Հնդկաստանն ունի տվյալներ, որ ահաբեկչության հարցում ներգրավված են Պակիստանի հատուկ ծառայություններ: Իսլամաբադը կոշտ արձագանքեց այդ տեղեկություններին՝ հայտարարելով, որ Դելին պետք է ներկայացնի ապացույցներ:
4👍1😱1
‼️‼️‼️Թաիլանդի հայտնի լողափային հանգստավայրի մոտ ոստիկանության փոքր ինքնաթիռն ընկել է ծովը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնում են տեղի պաշտոնյաները։
🙏92😱1
Արդեն 19 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ն հետևողական ջանքեր է գործադրում «կանաչ մտածողության» ապահովման ուղղությամբ: Երկարաժամկետ ծրագրերի հիմքում ոչ միայն դասական պատկերացմամբ բնապահպանությունն է՝ ծառատունկ կազմակերպելով, այլև գլոբալ խնդիրների՝ անապատացման, սողանքների դեմ պայքարը և ջրային ռեսուրսների ավելացումը՝ անտառստեղծման ճանապարհով: Տեսանյութ
🙏122
2024թՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9 %-ով՝ սեռական անձեռմնխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, ԱԺ–ում ասաց գլխավոր դատախազը

✔️2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է հանցագործությունների թվի 1,1 տոկոսով նվազում, բացահայտման ցուցանիշի՝ 3,4 %-ով աճ։ «Եթե 2023թ․ արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին՝ 40232 դեպք, որոնցից 18397 կատարվել էին Երևանում»,–ասաց Աննա Վարդապետյանը։

✔️Դատախազի խոսքով՝ նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, փոխարենն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը` 422-ով կամ 25,1 տոկոսով։ Եթե 2023թ-ին արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։

✔️2024թ․ 9.9%-ով աճել են խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:
5👍5👎1
Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում արձանագրվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների ավելի քան 100 պղծված հուշարձան, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Վանինը:

Սա դարձել է Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան մի շարք երկրների քաղաքականության մի մասը, իսկ վանդալիզմի փաստերի ամենամեծ քանակը նկատվում է Լեհաստանում և Լիտվայում: Նման իրադարձություններին Մոսկվան արձագանքում է դիվանագիտական դեմարշով, նշել Է դիվանագետը։
6👍1👎1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մայիսի 9-ի նախօրեին նրանք ցանկանում են վերջնականապես ջնջել Ուկրաինայի ազատագրման ժամանակ զոհվածների հիշատակը. ուկրաինական վանդալիզմն այսպես է ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Վանինը։

«Խորհրդային զինվորների հուշարձանները հարյուրներով, հազարներով քանդվում են, ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի ամենանշանավոր հուշարձանները։ Լվովի ամենամեծ հուշարձաններից մեկը՝ «Փառքի բլուրը», վերջերս ամբողջությամբ ավերվել է»,–ասել է Վանինը։
👍52👎2
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ և քրեական վարույթ, և ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։

Ինչ վերաբերում է «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշմանը, ապա Վարդապետյանը նշեց, որ դատախազությունն իր դիրքորոշումը կներկայացնի՝ յուրաքանչյուր հայցի շրջանակներում։

«Այդտեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն էր, դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն»,- ասաց Վարդապետյանը՝ նշելով, որ բողոքներ են ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, առաջիկայում նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը կներկայացնի։
👍116
Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները կարձագանքեն Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրմանը. Բայրամով

Մեզ անհանգստացնում է, որ հայկական քաղաքականության մեջ դեռևս առկա են ռևանշիստական տրամադրություններ․ Նման գործողությունները քրեական հանցագործություն են և պետք է խստորեն կանխվեն․ Ադրբեջանի ԱԳՆ
👎252👍2💩2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա Հռոմում։ Նա կթաղվի Սանտա Մարիա Մաջորեի տաճարում։

Հազարավոր մարդիկ արդեն եկել Սուրբ Պետրոսի հրապարակ՝ հրաժեշտ տալու պապին։ Այնտեղ են Դոնալդ Թրամփը` կնոջ հետ, Մակրոնը։ Ռուսաստանը ներկայացնում է մշակույթի նախարար Լյուբիմովան։ Հռոմի քահանայապետի վերջին հրաժեշտին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գարեգին և Արամ կաթողիկոսները։
👍4🔥2🙏1
🧭 Լրագրողների հարցերը՝ անպատասխան, միջամտեց Վլադիմիր Վարդանյանը

🎙️ «Ինչպե՞ս է, որ Հ1-ում խոսում եք, բայց լրագրողների հարցերից խուսափում» — հարցրին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Նա հրաժարվեց պատասխանել, ինչպես նախորդ օրերին։

📌 Լրագրողները փորձեցին պարզել նաև՝
ինչու դատախազությունը անգործություն է ցուցաբերում ԱԺ-ում պատգամավորների անպատշաճ վարքի վերաբերյալ հաղորդումներին։

⚠️ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց՝ քննադատելով լրագրողներին․
«Սա նորմա՞լ է, որ ինձ եք բրդում… էլ հետաքրքիր չեմ, հա՞»։
5
ԵՄ գլխավոր դիվանագետը լուսանկար է հրապարակել Վահագն Խաչատուրյանի հետ

Կայա Կալասը սոցցանցում գրել է, որ Հռոմում ՀՀ նախագահի հետ քննարկել է Հայաստան կատարելիք այցը։

Ես վերահաստատեցի ԵՄ-ի ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորմանն ուղղված ջանքերի և տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։
👍9👏2🤬2
Forwarded from InfoLur
Ռոման Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Արցախահայության դեմ բացահայտ ատելություն, բանակի և այլ թեմաներով բազմաթիվ կեղծիքներ տարածող հայտնի իշխանական համասեռամոլ բլոգեր, այլասերված պոռնոդերասան Ռոման Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել...
👍13👎6😁5
📌Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկ է ընկել Հրազդան գետը, հայտնում է shamshyan.com–ը

Նրան փնտրում են արդեն մեկ ժամ։ Երեխան Ուկրաինայի քաղաքացի է, նրա տարիքը չի նշվում։
😢8👍4