ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.78K subscribers
303 photos
244 videos
54 links
Download Telegram
Ռոբերտ Քոչարյանը Պուտինին չի հանդիպել

Մի շարք լրատվամիջոցներ այսօր տեղեկություն էին տարածել, իբր երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Դավադրապաշտության գիրկն ընկնելով՝ գրել էին նաև, իբր Հայաստանի ուղղությունը համակարգողի լիազորությունները ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին փոխանցելն էլ եղել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով։

Մեր տեղեկություններով, Քոչարյանն իսկապես եղել է Մոսկվայում, բայց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի կայացել, այլ միայն Կիրիենկոյի։

Հորինվածք է նաև տեղեկությունը, թե վերջինիս նշանակումը որպես Հայաստանի ուղղության համակարգող տեղի է ունեցել Քոչարյանի խնդրանքով։

Կիրիենկոյի նշանակման մասին խոսակցություններն ավելի վաղ էին շրջանառվում, և երրորդ նախագահը որևէ կապ չունի այդ փաստի հետ։

Ի դեպ, ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականն է հայտնել, որ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթակաները կսկսեն զբաղվել Հայաստանով, նախկինում Հայաստանի ուղղությունը համակարգում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։
«Այս փուլում Հայաստանի հետ կապված ինֆորմացիոն, ոչ՝ ընտրական աշխատանք է տարվելու»․ ասել է «Վեդոմոստի»-ի աղբյուրը, հավելել, թե «Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է շեղվում դեպի Արևմուտք, ինչն անթույլատրելի է ռուսական պետական քաղաքականության տեսանկյունից»։


Պարբերականը հայտնում է, որ Հայաստանում Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ մղելու համար․
«Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես եղել են Աբխազիայի վերջին ընտրություններում»:
👍63👎1😱1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչ եղանակ է սպասվում մայիսին. տեղումները որքան կշարունակվեն. մանրամասներ
👍93
Պուտինը չի ներելու Փաշինյանին՝ ինչքան էլ Մոսկվայում շքերթի մասնակցի․
💯92👍1👎1
❗️ «Եթե խաբեն մեզ՝ մեկ վրանի փոխարեն 10-ն է լինելու»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը ահազանգում է՝
▪️ Մարտի 29-ից հետո իշխանություններին ներկայացված 12 կետից բաղկացած պահանջները սկսում են արձագանք գտնել, բայց դրանցից իրական արդյունքներ չեն եղել
▪️ Կառավարությունը ընդամենը 2 ամսով երկարաձգել է սոցիալական աջակցությունը
▪️ Մասնագիտական խմբեր են ձևավորվել, ու հիմա անցնում են պայքարի նոր, ավելի ակտիվ փուլին

❗️ «Եթե մեզ խաբեն կամ մանիպուլացնեն՝ 10 վրան կտեղադրենք Ազատության հրապարակում», – շեշտեց նա։
👍9👎43
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանը Պրիմորսկի երկրամասում ձեռնամուխ է եղել Տումաննայա գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցմանը, որը երկիրը կմիացնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) հետ: Տեսակոնֆերանսի ռեժիմով շինարարության մեկնարկը տվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
👍7
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ահա, թե ինչպես է զարգանում գյուղատնտեսությունը ՀՀ-ում.

Աշխարհի առաջատար հանդեսներից TIME Magazine-ը 2025թ․ ապրիլի 28-ի իր համարի Խելացի Ներդրող սյունակի ներքո հոդված է հրապարակել հայկական ՍՊԱՅԿԱ ընկերության մասին, որտեղ ՍՊԱՅԿԱ-ն գնահատվում է որպես Հայաստանի գյուղատնտեսության արտահանման առաջնորդ և Հայաստանի դեսպանը աշխարհում:
Հոդվածն ընդգծում է, որ Դավիթ Ղազարյանի ղեկավարությամբ ՍՊԱՅԿԱ-ն ավելին է, քան պարզապես բիզնես։
Դա ընկերություն է, որը կերտում է Հայաստանի ապագան:
👍82
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

▫️Պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը։

▫️Սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։
🤬7👍52
🟨 Պուտինը ՌԴ աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին:
14👍5
Forwarded from Առաջին Լուրեր
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչպիսի իրավունքներ ունի աշխատողը ՀՀ–ում. ներկայացնում է փաստաբանը Տիրուհի Նազարեթյանը

«Ընդհանուր աշխատաժամը շաբաթական չպետք է գերազանցի 48 ժամը։ Ոչ աշխատանքային օրը աշխատելու համար աշխատողը պետք է կրկնակի վճարվի և այլն»,– Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթին ասաց նա։

Նազարեթյանը խորհուրդ տվեց անպայման պահանջել կնքել աշխատանքային պայմանագրեր և ոչ քաղաքացիաիրավական, քանի որ ծառայությունների մատուցման պայմանագրերը չեն ապահովում սոցիալական երաշխիքներ։
👍11👀1
Արևմուտքը փորձում է կանխել Մոնղոլիայի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային համաձայնագրի ստորագրումը. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Վերջին ամիսներին Արևմուտքը տեղեկատվական արշավ է վարում ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրման դեմ, ՌԻԱ Նովոստիին ասել է Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: Այնուամենայնիվ, փաստաթուղթը կարող է ստորագրվել ԵԱՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովում՝ ամենաբարձր մակարդակով:

✔️Աշխատանքներ են տարվում նաև ԵԱՏՄ-ն մի շարք այլ երկրների հետ մերձեցնելու ուղղությամբ: ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը շուտով կուղարկվի միության անդամ պետությունների կառավարություններին և հենց Էմիրություններին: ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ երկխոսությունը գտնվում է իր վերջնական փուլում, միությունը պատրաստ է նմանատիպ փաստաթղթի վրա աշխատել նաև Եգիպտոսի հետ:
👍41
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Լոռի, մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել տարածաշրջանի և ՌԴ սուբյեկտների միջև տնտեսական համագործակցության հարցեր։

Դիվանագետը մասնակցել է նաև Տաշիրում Ռուսական կենտրոնի բացմանը, ծանոթացել է «Ամպեր ԱՐՄԵՆԻԱ» մալուխային գործարանի և «Տաշիր կար» կարի գործարանի աշխատանքներին։
7👎4
Channel name was changed to «PolitNews.am.»
Channel name was changed to «PolitNews.am»
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17/2 շենք)։
👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⛈️Հանրապետության շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն։

Ծանոթացեք մայիսի 2-ի եղանակային կանխատեսումներին։
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանը Հայաստանում վերականգնել են «Հաղթանակ 9/45» շարժման ակտիվիստները

Այն գտնվում է Լոռու մարզի Ալավերդու արվարձանում։

«Եվրասիայի» տղաներին օգնելու էր եկել Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերան Միխայիլ Սահակյանը, ով պատերազմի տարիներին հասել է մինչև Բրեստ։
👍114