Forwarded from Առաջին Լուրեր
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Պուտինը հայտնել է, որ Թրամփի հետ զրույցը տևել է ավելի քան 2 ժամ
ՌԴ նախագահը Թրամփի հետ զրույցն անվանել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար:
Գլխավորը հեռախոսազրույցից.
🔹Ռուսաստանը հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին, սակայն անհրաժեշտ է մշակել դեպի խաղաղություն շարժման ամենաարդյունավետ ուղիները։
🔹Ռուսաստանը կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։
🔹Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադար։
🔹Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, որոնք կբավարարեին բոլոր կողմերին։

❤5👍1🥰1🤔1
Forwarded from Առաջին Լուրեր
🇺🇸🇷🇺Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. նա գրառում է արել «Truth Social» սոցցանցում
➖Ռուսաստանն ու Ուկրաինան կշարունակեն հրադադարի շուրջ բանակցությունները։
➖Հրադադարի պայմանները կարող են քննարկել միայն հակամարտության երկու կողմերը։
➖Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով:
➖Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել հակամարտության դադարեցման շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները։

🔥3👍1🤔1
❗️Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– ասաց ՀՀ ՔԿ խոսնակը։
❤4😁2🤡1
ՀՀ–ում ուզում են խստացնել զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու պատիժը
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն՝ զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2-5 տարուց դարձնել 3-6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-3 տարով։
Կբարձրացվի նաև նշված հանցագործությունների ծանրության աստիճանը. ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը՝ փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության:

👍3😁2❤1
🇦🇲🇮🇳🇫🇷Հայաստանը Հնդկաստանի հետ 1.5 միլիարդ դոլարի և Ֆրանսիայի հետ 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել, ասվում է միջազգային հարցերով ռուսական խորհրդի վերլուծական զեկույցում
Նյու Դելիի հետ կնքված պայմանագրերը ներառում են Pinaka բազմակի կրակի հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռների, ականանետների և տարբեր զինամթերքի մատակարարում։ Երևանը նաև գնել է կամ պլանավորում է գնել 155 մմ ATAGS հաուբիցներ, ինքնագնաց և քարշակվող հաուբիցներ, ZADS հակաօդային համակարգեր և Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նախատեսվում է նաև MR-SAM հրթիռների և Akash-NG22 միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերում։
Հայաստանը Ֆրանսիայից գնել կամ գնում է Bastion զրահատեխնիկա և Safran գիշերային տեսողության սարքերի խմբաքանակ, 3 GroundMaster 200 ռադար և Mistral 3 ԶՀՀ։ 2024 թվականին պայմանագրեր են կնքվել նաև PGM հարձակողական հրացանների և Caesar ինքնագնաց հաուբիցների մատակարարման համար։

🤔3👍2
Forwarded from Առաջին Լուրեր
Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշը։
Մայիսի 13-15-ին Իրանի Շիրազ քաղաքում, հանրահայտ Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի ունեցավ օրգանների փոխպատվաստման հերթական կոնֆերանսը։
Շիրազը Իրանի հոգին է, այն հայտնի է վարդերի բուրմունքով ու իր բանաստեղծություններով։ Այն հագեցած է մշակութային խորությամբ, հարուստ պատմությամբ ու անմոռանալի գեղեցկությամբ։
«Աբու Ալի Սինա» հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենահագեցած օրգանների փոխպատվաստման կենտրոնը։ Այն առաջինն է աշխարհում, որտեղ իրականացվել է օրգանների փոխպատվաստում ուղեղային մահ արձանագրված դոնորներից։ Տարեկան իրականացվում է շուրջ 600-1000 լյարդի փոխպատվաստում, ինչը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշները։ Ի դեպ փոխպատվաստումներ կատարվում են թե դիակային և թե կենդանի դոնորից՝ ինչպես մեծահասակներին այնպես էլ մանկահասակներին։
Աշխարհում իրականացվող որևէ փոխպատվաստում չկա, որ այս համբավավոր հոսպիտալում չիրականացվի (լյարդ, երիկամ, սիրտ, թոքեր, աղիներ, ենթաստամոքսային գեղձ, մուլտիվիսցերալ կոմպլեքս օրգաններ, հյուսվածքներ, բջիջներ… և այլն):
Ընդհանուր առմամբ, հիվանդանոցում մինչ այժմ իրականացվել է ավելի քան 11 հազար օրգանների փոխպատվաստում։
Abu Ali Sina համալիրը 4-րդ սերնդի համալսարան է, որտեղ միավորված են բժշկական կենտրոնը, գիտահետազոտական ինստիտուտները, տեխնոլոգիական ստարտափները և հասարակական ծառայությունները։
Այս համալիրը ձգտում է դառնալ Միջին Արևելքի «Քեմբրիջը»՝ իր գիտահետազոտական ներուժով, բարձրորակ կրթությամբ և առողջապահական ծառայություններով։
Թող զարմանալի չթվա, բայց Abu Ali Sinai Hospital-ում անգամ մարդու մինիուղեղ են աճեցնում, ռեգեներատիվ բժշկությունն են զարգացնում։
Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա էին շուրջ 500 մասնակից։ Մասնակից երկրներն էին. ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Ճապոնիա, Քուվեյթ, Լիբանան, Իրաք, Իրան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Բելառուս, Հայաստան։
Հայաստանը ներկայացնում էր ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ տրանսպլանտ թիմի կոորդինատոր, վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը։
Կոնգրեսի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։ Զեկույցի վերջում հնչեցին գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, ով նաև պատրաստակամություն հայտնեց հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։
Կոնգրեսի շրջանակներում քննարկվեցին փոխպատվաստման հետ կապված հետևյալ թեմաները. դիակային փոխպատվաստման տեսակներն ու խնդիրները, օրգանների (սրտի, լյարդի, երիկամների, թոքերի և ենթաստամոքսային գեղձի) փոխպատվաստման մարտահրավերները, լյարդի հետփոխպատվաստումային շրջանի բարդությունների (Small for size սինդրոմ, Իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասում, օրգանի մերժում, շետաբոլիկ խանգարումներ, De novo ուռուցքներ և այլն) վարման առանձնահատկությունները, լապարասկոպիկ և ռոբոտիկ եղանակով լյարդի փոխպատվաստման արդյունքները, լյարդի փոխպատվաստման ռադիոլոգիական և պաթոլոգիական ասպեկտները, արհեստական բանականության դերը փոխպատվաստման մեջ և բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր։
Ի դեպ հայրենիք վերադարձի ճանապարհին Հայկ Հարությունյանն իր համար ևս մեկ բացահայտում արեց՝ լիարժեք հասկացավ Հովհաննես Շիրազի և Շիրազ քաղաքի կապը։ Պարզվում է Հովհաննես Շիրազը (իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան), ծնվել է Գյումրիում։ Նա ստացել է «Շիրազ» մականունը հայտնի գրող Ավետիք Իսահակյանից, ով իր գրական շնորհի համար նրան համեմատել է պարսիկ բանաստեղծների հետ և ասել՝ «Քո բանաստեղծությունները բուրում են Շիրազի վարդերի բույրով, և դու արժանի ես կոչվելու Շիրազ»։ Այսպիսով, Շիրազ անունը Հովհաննեսին տրվել է ի նշան հիացմունքի և նրան պարսկական պոեզիայի քաղաքին համեմատելու համար։ Հովհաննես Շիրազի անունը խորհրդանշական կամուրջ է Հայաստանի և Իրանի մշակույթների միջև։
Դա նաև հիշեցում է պոեզիայի համամարդկային լեզվի մասին՝ հայ և պարսիկ բանաստեղծների միջև ներշնչանքի փոխանակմամբ։

👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջազգային վարժանքներ են անցկացվել այսօր Կոտայքի մարզում. դրանց հետևելու էր եկել նաև ՌԴ ԱԻՆ փոխնախարարը
Վարժանքներն անցկացվել են Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի տարածքում. բացի ՌԴ-ի և Հայաստանից, մասնակցել են քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ևս 12 անդամ երկրներ:
Կառույցի 10-ամյակին նվիրված վարժանքների օրակարգում էր տեխնածին վթարների և դրանց հետևանքների վերացման հմտությունների թեման:

❤2🤔1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մայիսի 9-ից առաջ Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի և Կարմիր հրապարակի տարածքում, կանխվել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքները. Պուտինը Թրամփի հետ զրույցում խոսել է Կիևի կողմից Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու փորձերի մասին։
Այս մանրամասները լրագրողներին ներկայացրել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը
Ռուսաստանի նախագահը իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ մայիսի 9-ի նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա, սակայն գրեթե բոլորը խփվել են։ Նա նաև ընդգծել է, որ նրանք, ովքեր այսօր «պատվում են նացիստներին», փորձում էին վախեցնել տոնակատարությունների համար Մոսկվա ժամանած օտարերկրյա առաջնորդներին։
Պուտինի հետ զրույցում Թրամփը նշել է, որ խորապես տպավորված է այն գնով, որը ռոսները վճարել են Հայրենական մեծ պատերազմում հաղթելու համար։

❤1👍1
Forwarded from Առաջին Լուրեր
«Այ էշ, վերջացած տխմար». Աննա Հակոբյանը` Էդգար Ղազարյանին
Վարչապետի կին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հարցազրույցից մի հատվածով ու գրել. «Ի՞նչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե, իբր, ինչ-որ 88 սուպերմարկետ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»։
Մեկնաբանությունների դաշտում Էդգար Ղազարյանը հեգնել է. «Բա ոջիլներիդ մասն ինչի՞ ես կտրել։ Ոջիլներիդ չեն նեղանա՞»:

❤9👍2
Forwarded from Առաջին Լուրեր
«Վարչապետ դառնալու իմ շանսերն ամենաբարձրն են, բայց ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ»․ Հովիկ Աղազարյան
«Մենք կուսակցության նախնական քննարկումների ժամանակ վարչապետի 7 թեկնածու ենք ունեցել, որից մեկը իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ 5-ը՝ քաղաքական գործիչներ են»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և ընդգծեց․ «Իմ շանսերն ամենաբարձրն են, բայց ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ»։

😁4
Forwarded from Առաջին Լուրեր
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ։
Մեծ հաղթանակի հոբելյանական` 80-ամյակի տարում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը պղծվել է, դրան պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում, նշել է կազմակերպությունը իր հայտարարության մեջ։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչները քրեական գործեր են քննում 15 եվրոպական երկրների տարածքում գտնվող խորհրդային զինվորների ռազմական թաղումների, հուշարձանների պղծման, ոչնչացման կամ վնասման 167 փաստերի վերաբերյալ։ Ադրբեջանը վաղուց է, ինչ այս ամոթալի ցուցակի թեկնածու է, այդ երկրի իշխանությունները դիտավորյալ վարում են ֆաշիզմի դեմ հաղթանակի հուշարձանների պղծման և ոչնչացման քաղաքականություն։

👍3👎1
Forwarded from Առաջին Լուրեր
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Իրանը ստացել է առաջարկ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ժամանակի և վայրի վերաբերյալ. հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մենք ստացել ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ, որը ներկայումս քննարկվում է»,- նշել է նա։
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, ապրիլի 12-ից ի վեր անց են կացրել բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։
Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

👍4
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ ԱԳ նախարարին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը և ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Սերգեյ Լավրովը մի քանի վայրկյան զրուցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ։

❤2👍1👎1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սերգեյ Լավրովն արդեն Երևանում է
Նրան դիմավորող ավտոշարասյունն արդեն «Զվարթոց» օդանավակայանից մտավ քաղաք։

👎3❤1👍1
Forwarded from ArmInfo
ԵՄ-ն 5.5 միլիոն եվրո է հատկացրել «Ազատություն» ռադիոկայանին*` ԵՄ-ին հարակից տարածաշրջաններում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հեռարձակումը աջակցելու համար։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
* ՌԴ-ում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ լրատվամիջոց և ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում։

👍5
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🌦️Կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանի առանձին շրջաններում
Երևանում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +29°C-ի։
Ծանոթացեք եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ⤴️
Երևանում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +29°C-ի։
Ծանոթացեք եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ⤴️
👍5
Forwarded from ArmInfo
🇦🇲🇮🇷Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ. Երևանում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարարը
«Տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ»,– ասել է բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն:

❤5👍2
Forwarded from Առաջին Լուրեր
«Նիկոլն ու իր հովանավորներն արտահերթ ընտրությունների հնարավորություն են ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմության փիլիսոփայության մասին իրենց մտորումներում Հեգելն ու Մարքսը հանգել են շատերի համար ընդունելի եզրահանգման. «Պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»։
Այս արտահայտությունը հիշեցի Նախագահ Քոչարյանի՝ այսօր հրապարակված հարցազրույցը լսելուց հետո։ Անկեղծ պետք է ասեմ՝ դառը զգացողությունները չեն լքում ինձ։ Պատճառները մի քանիսն են։ Բայց ամենակարևորը, թերևս, այն գիտակցումն է, որ մոտ ապագայում նորից կանգնելու ենք մեծ խնդիրների առջև. պատմությւնը կրկնվելու է որպես ողբերգություն։
Ցավոք, այլ կերպ չի կարող լինել։ Եվ կրկին պատճառը պարզ է. անցյալից դասեր չենք քաղում։ Ավելին՝ նախագահ Քոչարյանն անցյալը շատ յուրովի է մեկնաբանում՝ հարմարեցնելով այն այսօրվա քաղաքական կոնյուկտուրային։
Վերցնենք, օրինակ, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ իրեն զգուշացնում էին, թե մասնակցելով այդ ընտրություններին, ընդդիմությունը կլեգիտիմացնի Նիկոլի իշխանությունը։ Ճիշտ չի ասում Քոչարյանը։ Այդ զգուշացնողներից մեկն էլ ես էի։ Բայց 2021թ. նախընտրական շրջանի իմ բազմաթիվ մեկնաբանություններում, հարցազրույցներում ու հոդվածներում ես խոսում էի ոչ թե Նիկոլի իշխանությունը, այլ մեր պարտությունը լեգիտիմացնելու վտանգի մասին։ Եվ դա էր իրականությունը։ Նիկոլն այդ ժամանակ շատ լեգիտիմ էր աշխարհի աչքին (ի դեպ, հիմա էլ)։ Բայց, այսպես կոչված, միջազգային հանրությանը (իսկ իրականում՝ Ալիևին) պետք էր, որպեսզի հայ ժողովուրդն ընդուներ 44-օրյա պատերազմի պարտությունը։ Եվ դա արվեց հենց 2021թ. խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ահա, թե ինչն է իրականում լեգիտիմացրել երկիրն այն ժամանակ և այն պայմաններում ընտրության տարած ընդդիմությունը։
Ընդ որում, Քոչարյանին ուրիշ բան էլ էին զգուշացնում։ Այն, որ ընտրություններում ընդդիմությունը պարտվելու է։ Չի կրելու։ Ցավոք, այդ զգուշացումները նա արժանահավատ չհամարեց։ Իսկ այսօր Քոչարյանը կրկին խոսում է ընտրություններով իշխանափոխություն անելու հնարավորության մասին։
Կստացվի՞։ Թող այս անգամ ես սխալ լինեմ (երանի 2021-ին էլ սխալ լինեի), բայց գրեթե համոզված եմ, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովրդին ստիպելու են «լեգիտիմացնել», օրինակ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Այո, պատմությունը կրկնվելու է։ Եվ դա արդեն շատ տեսանելի է։ Որովհետև… Որովհետև Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին։ Մինչդեռ և կրկին մեծ վստահության զգացումով եմ ասում՝ ոչ Նիկոլը, ոչ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու։ Նրանք արդեն այսօր նոր արտահերթ ընտրություններ կազմակերպելու և այդպիսով մեր ժողովրդի վզին նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել։ Այնպես որ գործը 2026-ին չի հասնի...»:

👍2💯2
Forwarded from Առաջին Լուրեր
«Ջալալ Հարությունյանը և Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը կարող էր մեծ փոփոխությունների բերել»․ Տիգրան Աբրահամյան
«Երբ իշխանությունը զինծառայողին դիտարկում է որպես սոսկ աշխատավարձ ստացող, իսկ հերոս՝ հարկ վճարողին, ոչնչացնում է այն հիմքերը, որի վրա կառուցված է բանակը»,- այս մասին «168»-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության համակարգում նոր նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։
Պատգամավորի դիտարկմամբ՝ նախընտրական տրամադրությունների մեջ է տեղավորվում այն, որ ՔՊ-ն մարդկանց խոստանում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում և հնարավորություն առհասարակ ազատվել՝ գումար մուծելու միջոցով։
«Առկա է Հայաստանի գոյության խնդիրը․ քաղաքական առումով դա այս իշխանության հեռացումն է, իսկ ռազմական տեսանկյունից՝ ուժեղ բանակի, ուժեղ պետության կառուցումն է։ Եթե այդ ֆունդամենտը քանդում ենք, հետո դրա հետևանքը կատաստրոֆիկ է լինելու։ Սա մեր անվտանգային համակարգին այնպիսի հարված է հասցնելու, որ հետո տասնամյակներով հնարավոր է չկարողանանք վերականգնել․․․ Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել իշխանությունից, ունենալ այնպիսի Զինված ուժեր, որոնք ՀՀ անվտանգությունն ու խաղաղությունը կկարողանան հնարավորինս արժանապատիվ ձևով պահպանել»,- նշեց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունն իր առաջ դրված անվտանգային խնդիրները չի լուծելու։
Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի դատապարտվելու հանգամանքին, Աբրահամյանը նշեց․ «Ջալալ Հարությունյանը մինչև 2020թ․ ուրիշ մարդ է եղել, 2020-ից հետո բոլորովին այլ մարդ։ Նա այն մարդն է, ով տիրապետում է հսկայական տեղեկատվության, առաջին հերթին նաև քաղաքական ղեկավարության քայլերի ու հանձնարարությունների վերաբերյալ, բայց մինչև այս պահը չի խոսել։ Կան տարբեր խնդրահարույց թեմաներ՝ սկսած հրամանատարական կետում չթույլատրված անձանց ներկայությունից, վերջացրած հազար ու մի օպերացիաներից, բայց Ջալալ Հարությունյանը մինչև հիմա չի խոսել դրա մասին»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ լռում է նաև Օնիկ Գասպարյանը, Աբրահամյանը նշեց․ «Կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը մտածում է՝ ինքն ինչ էլ ասի, դա Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ խնդիր չի լուծելու, դրա համար էլ չի խոսում»։
«Բայց ես կարծում եմ, որ և՛ Ջալալ Հարությունյանը, և՛ Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը քաղաքական և հանրային դաշտում կարող էր մեծ փոփոխությունների բերել․․․ Մի օր այս իշխանությունը փոխվելու է, և հասարակության համար շատ ու շատ բաներ ավելի հասկանալի են դառնալու»,- ընդգծեց Աբրահամյանը։

❤6👍2👎1💯1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇷🇺ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսեց «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով
Սերգեյ Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Այնուհետև նախարարը պետք է գնա հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման: