This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Զորաց կամ Սուրբ Ստեփանոս եկեղեցին համարվում է իր տեսակի մեջ միակ տաճարը Հայաստանում, որը կառուցվել է հատուկ հաշվի առնելով հեծյալների և զորքի կարիքները: Եկեղեցին ստեղծվել է այնպես, որ ձիավոր մարտիկները կարողանան օրհնություն ստանալ առանց ձիերից իջնելու, նախքան կռվի գնալը:
❤17🙏10
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վայելեք անկրկնելի Ուզունդարա պարը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից: Մենապարուհի' Տաթևիկ Բոլշիկյան:
❤6
Արտյոմ Վարդանյանի Ամանորյա շնորհավորանքը
Կուզեի լցնեի ընկերներիս բաժակներն ու հատ-հատ ասեի շնորհակալություն 2025թվականին իմ կողքին լինելու ,համատեղ պայքարելու ,համատեղ հաղթանակների համար : Բաժակ բարձրացնեինք սահմանին կանգնած տղերքի համար , որ սահմանները մնան ամրակուռ:
Բաժակ բարձրացնեինք ու շնորհակալություն հայտնեինք երկիրը շենացնողներից ` գյուղացուց ,մանկավարժից, շինարարից ,բժշկից ,ոստիկանից ու երկրիս համար մտահոգներից:
Բաժակ բարձրացնեինք ու խմեինք կենացը մեր հայ կանանց ,որոնք նեցուկն են ու հենարանը հայ տղամարդու :
Բաժակները թարմացնենք ու թող հորդեն կենացները , հայ ազգը արժանի է լիարժեք ուրախության :
Ուրեմն եկեք 2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի :
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

❤17👍3🔥2
❄️ ՁՄԵՌՆԱՄՈՒՏ ❄️
Երբ երկիրը պատեց
Վերմակ վերմակ ու թեթեւիկ-թեթեւիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձիւնիկն իջաւ արծաթ երկընքով,
Եւ երկիրը պատեց։
Վերմակ-վերմակ ու թեթեւիկ-թեթեւիկ,
Հողիկը շիջաւ ոսկի երկունքով,
Եւ աչուկները փակեց։
Արգանդ-արգանդ ու դարաւանդ-դարաւանդ,
Ջըրիկը պառկեց հողի գըրկին,
Եւ ըստինքը սառեց։
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արեւը զարկեց պաղի սըրտին,
Եւ աստղուկները շարեց։
❄️ ԿՈՄԻՏԱՍ ❄️
Երբ երկիրը պատեց
Վերմակ վերմակ ու թեթեւիկ-թեթեւիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձիւնիկն իջաւ արծաթ երկընքով,
Եւ երկիրը պատեց։
Վերմակ-վերմակ ու թեթեւիկ-թեթեւիկ,
Հողիկը շիջաւ ոսկի երկունքով,
Եւ աչուկները փակեց։
Արգանդ-արգանդ ու դարաւանդ-դարաւանդ,
Ջըրիկը պառկեց հողի գըրկին,
Եւ ըստինքը սառեց։
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արեւը զարկեց պաղի սըրտին,
Եւ աստղուկները շարեց։
❄️ ԿՈՄԻՏԱՍ ❄️
❤8🔥2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երբ սովորական մի օր դարձար անսովոր, հասկացա, որ սերն ես իմ' հավիտյանս հավիտենից.
Պետրոս Հոկտանյան
Պետրոս Հոկտանյան
❤7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»: Խրիմյան Հայրիկ
👍22❤9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Մեզ եւ Ձեզ մեծ Աւետիս 🙏🏻
❤20🙏14
Հունվարի 7-ը Վահան Տերյանի հիշատակի օրն է. 1920 թ-ի հենց այս օրը մահացել է Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան): Նա ծնվել է 1885 թ-ի փետրվարի 9-ին:
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության: Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորվեցին Վահան Տերյանի գրական դպրոցը: Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում: Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է:

❤16
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այն ազգերը, որոնք չեն ձգտում ազատության, պարզապես հիվանդ են ու դատապարտված…
Տեսանյութը՝ armeniatour
Տեսանյութը՝ armeniatour
❤16👍3