ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.79K subscribers
301 photos
242 videos
54 links
Download Telegram
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին
👍6
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այդ մասին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը:

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման անհրաժեշտությունը: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ։ Կարևորվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում փոխգործակցության շարունակումը, ինչպես նաև «Կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
👍8👎7
Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները բացելու հարաբերությունների նոր դարաշրջան. Միրզոյան
👎95👍2🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանն ու կինը Մեղրիում անցկացրել են «Կրթվելը նորաձև է» արշավ
👎17👍8🤬81
🥇 Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
👍4618👏1
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Ապրիլի 12-ին Հյուսիսային կիսագնդում կլինի գարնան առաջին լիալուսինը՝ Երկրի վրայով կբարձրանա այսպես կոչված Վարդագույն Լուսինը։

Կարդալ ավելին 👈
👍183
Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

Հանուն դրա Թրամփը ձգտում է Ուկրաինայում խաղաղության հասնել. Թրամփի նախկին խորհրդական
👍53😁3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ:

▫️Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9000 խմ, Գետառից և Ողջաբերդից՝ 4040 խմ աղբ:

Երևանի քաղաքապետարան
👍103😁1
Forwarded from ArmInfo
Հայ առաքելական եկեղեցին այսօր` Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
👍1611👎1
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
👍54
Ալիևը կխրվի՞ Սիրիայում

🇦🇲🇦🇲🇦🇲Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Սիրիայի նախագահների առաջին հանդիպումը: Այդ առթիվ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը սուղ հաղորդագրություն է տարածել, որտեղ աչքի է զարնում հետևյալ ձևակերպումը. «Ահմեդ ալ-Շարաան երախտագիտություն է հայտնել սատարելու համար և ընդգծել Ադրբեջանի կողմից էներգետիկայի, ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտում Սիրիային ապագայում ցուցաբերվելիք աջակցության բացառիկ կարևորությունը»:

Առ այս պահը Սիրիա-Ադրբեջան որևէ մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չկան: Սիրիայի անցումային շրջանի նախագահը, մինչդեռ, հստակ նախանշում է Ադրբեջանի կողմից ապագայում ցուցաբերվելիք աջակցության ոլորտները՝ էներգետիկա, ենթակառուցվածքներ և անվտանգություն: Ալիևը սիրիացի պաշտոնակցին հրավիրել է Բաքու: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանա-սիրիական որևէ համաձայնագիր նախապատրաստվում է ստորագրման, ինչի շուրջ վերջնական համաձայնություն դեռևս չի կայացել:
👎75👍1
🇦🇲🇦🇲🇦🇲«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով Հայաստան է վերադառնում տարվա ամենասպասված գիտական, տեխնոլոգիական և ստեղծարար իրադարձությունը՝ ամենամյա համազգային «Գիտության շաբաթը», որը 2025 թվականին կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը։

Այս տարի ևս Գիտության շաբաթը կդառնա գիտության, տեխնոլոգիաների և ստեղծարարության իսկական տոն, որի ընթացքում կծնվեն նոր գաղափարներ, կառաջանան նոր միջգիտակարգային ձևաչափեր, կձևավորվեն համագործակցության նոր ուղղություններ։ Գիտության շաբաթն ընդգրկելու է հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտական խաղեր, գիտության ու արվեստի հանդիպումներ, ինչպես նաև գիտական ֆանտաստիկային նվիրված միջոցառումներ:
👍83
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր կյանքի յոթ աքսիոմներն է փոխանցել

Երջանկություն, հավերժություն, էներգիա, լույս և բարիք՝ ահա իմ հենարանները. Ռուբեն Վարդանյան
👍26🤔32
Թուրքիայում սառնամանիք է, վերջին 10 տարվա մեջ նման եղանակ այս սեզոնին չի գրանցվել

Ապրիլի 10-ից 12-ը Թուրքիայում ջերմաստիճանը նվազել է մինչև -15 °C, դիտվել են նաև տեղումներ ձյան և կարկուտի տեսքով։
👍188
Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին կօգնի՞ «զինաթափել» Իրանին

🇦🇲🇦🇲🇦🇲Օմանի մայրաքաղաքում իրանա-ամերիկյան առաջին հանդիպման մասին Սպիտակ տունը գրավոր հայտարարություն է հրապարակել: «Հատուկ բանագնաց Ուիթկոֆի այսօրվա (ապրիլի12-ի) ուղղակի շփումը (Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ) փոխշահավետ արդյունքի հասնելու ճանապարհի առաջին քայլն էր»,- ասված է Վաշինգտոնի տարածած տեքսոտւմ: Ըստ այդ՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն Իրանի արտաքին գործերի նախարարին ներկայացրել է Դոնալդ Թրամփի հրահանգը՝ «նման հնարավորության դեպքում երկու երկրների տարաձայնությունները լուծել երկխոսության և դիվանագիտության միջոցով»:

Իրանական կողմի գնահատականը փոխանցել է Tasnim գործակալությունը. «Բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում»՝ հղելով պատվիրակության անդամներից մեկին: Իսրայելական vesty-ն տեղեկություն է փոխանցել, որ բանակցություններն ընթացել են «ոչ ուղղակի ձևաչափով, պատվիրակությունները գտնվել են տարբեր սրահներում, կողմերի միջև տեսակետները փոխանցել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին»:
👍76🤔1
🥈Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Եզրափակիչ գոտեմարտում նա 2։7 հաշվով պարտվեց թուրք Քերեմ Քամալին։
👍259
🇦🇲🇦🇲🇦🇲Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացան 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները։

Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
18👍2
Forwarded from ArmInfo
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է`

Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում
ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը:

Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան:
14👍1😁1👀1🎅1
Միկոյան 64-ի բնակիչները փակել են Եղվարդի խճուղին

6 մասնաշենքից կազմված ու ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրի կառուցապատող N&S Construction-ը քաղաքապետարանի կողմից շինարարության ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է:
6🙈4
Լարսը փակ է

Լոռու մարզում տեղում է ձյուն․ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
👍81
Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ «ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջները շարունակվում են»
💩14😡5😈4