Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта – Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта
1.15K subscribers
569 photos
153 videos
121 links
Телега на конкретные спортивные и околоспортивные темы.
Download Telegram
Տխուր լուր

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը
😭21💔3
Ուֆ դե....էս ինչ մահաբեր կիրակի էր...

39 տարեկանում մահացել է Վանես Մարտիրոսյանը 😞

Վանեսը մահացել է այնքան քիչ հանդիպող հիվանդությունից, որի մահացության ընդհանուր տոկոսը 1% է (քիչ հանդիպող քաղցկեղի տեսակ) 😞

Վանեսի եղբայրն էլ մահացել էր ավելի վաղ, մի քանի տարի առաջ սրտի կաթվածից ու գրեթե նույն տարիքում (40 տարեկանում)

Հազար ափսոս....
😭108😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Old-երից ով կա՞ 😂

Իդրիսա Գեյեի հիմար կարմիր քարտը առաջինը չէ իմ հիշողության մեջ։ Մ.Թ.Ա. նման իրավիճակում հայտնվել էին Նյուքասլի ֆուտբոլիստներ Լի Բոյերն ու Կիրան Դայերը։ Դայերից սպասելի չէր, նա իր ժամանակների ամենախոստումնալից ֆուտբոլիստներից էր, նման բարքով աչքի չէր ընկնում։ Իսկ Լի Բոյերը խուլիգան էր 😂
4🔥81👍1
Հավերժական սիրո պատմություն 🥰

Ուղիղ 25 տարի առաջ «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալեց «Ֆիորենտինային» իտալական Սերիա A-ի հերթական տուրում: Ֆաբիո Կապելոյի թիմն այդ ժամանակ լուրջ ներդրումներ էր արել ու չեմպիոնական հավակնություններ ուներ, մինչդեռ «Ֆիորենտինան» հազիվ էր պահօանում իր գոյությունը՝ զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականները՝ մրցաշարի մեկնարկից երկու շաբաթ առաջ կորցնելով իր աստղային հարձակվողին, ավագին և խորհրդանիշ Գաբրիել Բատիստուտային:

Նախապատմություն

Բատիստուտայի հետ ​​9 տարիների ընթացքում «Մանուշակները» Սերիա B-ից հասան Չեմպիոնների լիգա, որտեղ հավասարապես մրցեցին եվրոպական ֆուտբոլի հսկաների հետ: Սակայն լուրջ տիտղոսներ չեղան, ակումբի ղեկավարությունը խախտեց իր խոսքը, և Գաբրիելը յուրովի հրաժեշտ տվեց իր սիրելի ակումբին՝ 1999/2000 մրցաշրջանի վերջին տուրում «Վենեցիայի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով: Վերջին գոլից հետո Բատիստուտան փլուզվեց խաղադաշտում և սկսեց լաց լինել: Երկրպագուները հասկացան, որ սա վերջն է: Մեծ պատմության ավարտ, բայց ոչ սիրո...

Բատին մեկնեց Հռոմ՝ հաղթող մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ աշխատելու: Այդ ժամանակ Ռոման ուներ հիանալի կազմ և, ձեռք բերելով Բատիստուտային, հայտ էր ներկայացրել Սկուդետտոյի համար: Իսկ նոր մրցաշրջանի 8-րդ խաղում Բատին պետք է մրցեր իր նախկին թիմի դեմ: Խաղի բոլոր տոմսերը վաճառվել էին վաճառքի դուրս գալուց 17 ժամ հետո, խաղին ներկա էր ավելի քան 350 լրագրող, այդ թվում՝ 80 լուսանկարիչ: Երբ թիմերի ավագները ձեռքսեղմում էին կատարում, երկու կամ երեք ֆոտոլրագրող էր նկարահանում նրանց, մինչդեռ մնացածները Բատիստուտայի ​​հետ շարժվում էին դեպի հյուրերի տրիբունա: Արգենտինացին համբույրներ էր ուղարկում «Մանուշակների» երկրպագուներին, նրանք էլ ջերմորեն ողջունում էին իրենց սիրելիին: Հետո երկրպագուները վառեցին ճայթրուկ և նետեցին այն Ռոմայի երկրպագուների ուղղությամբ, որոնք պատրաստ էին իրադարձությունների նման շրջադարձի և հսկայական պարկի միջոցով որսացին ու չեզոքացրին այն: Նրանք ծափահարեցին իրենց մրցակիցներին՝ հասկանալով նրանց տառապանքը:

Խաղը տխուր էր ու անհետաքրքիր, բայց ավարտը՝ կրակոտ: 82-րդ րոպեին գնդակը հետ մղվեց Բատիստուտայի մոտ։ Նա էլ 25 մետր հեռավորությունից այնպիսի հարված կատարեց, որ նույնիսկ հսկայական Տոլդոն անզոր էր։ Ամբողջ թիմը շտապեց տոնելու՝ ծածկելով Բատիստուտայի ​​դեմքը, որն անմիջապես սկսեց արտասվել։

«Ես ուրախ եմ, որ օգնեցի «Ռոմային» հաղթել, բայց սիրտս կոտրվում էր, քանի որ մեծ ցավ պատճառեցի «Ֆիորենտինայի» երկրպագուներին և թիմին։ Հանդերձարանում բոլորը տոնում էին այդ 3 միավորը, իսկ ես առաջինը դուրս եկա՝ ցանկանալով հնարավորինս արագ հեռանալ։ Ես սիրում եմ Ֆլորենցիան և միշտ կսիրեմ»

, - ասել է Բատիստուտան տարիներ անց։

Ինչպես հետագայում պարզվեց, այս գոլը, ի վերջո, դարձավ առաջնության հաղթականը, Ռոման նվաճեց Սկուդետտոն, իսկ Բատին ընդհանուր առմամբ խփեց 20 գոլ։

Սա է այն ամենն, ինչի համար մարդիկ սիրում էին/են ֆուտբոլը. դա կեղծ զգացմունք չէր, ցուցադրական չէր, ինչպես շատերն են անում այսօր. մարդը պարզապես տեղում կանգնած լաց էր լինում իր նախկին թիմին գոլ խփելու համար։ Ցայսօր էլ նա սիրում է այս քաղաքը և այն խենթ բնակիչներին, ովքեր պատրաստ են համբուրել ցանկացածին, որը Բատիստուտայի ​​անունը բարձրաձայն կտա փողոցում։ Բատիի հեռանալուց հետո շատ երեխաներ են ծնվել, բայց նրանք մեծացել են այս մարդու լեգենդները լսելով։ Եվ ես ուրախ եմ, որ այս հանճարեղ ֆուտբոլիստի երկրպագուն եմ։

Կցում եմ Ֆիորենտինայի դեմ խփած այդ շքեղագույն գոլը։
111👍4👎1
Ես շատ եմ ափսոսում, որ Լիվերպուլը ⚽️ նման ճգնաժամի առաջ է։ Չէ՞ որ կասկած էլ չկար, որ կարող է թիմը այսքան ձախողվել։ Ու ռեալ պատճառ գտնելու համար լուրջ պետք է տանջվենք։ Թվում է՝ խնդիրները ակներև են, բայց իրականում այդպես չէ։

Ամեն ինչ սկսվում է մարզչից։ Բոլոր հարցերը՝ մարզչին

1️⃣ Առնե Սլոտը 🇳🇱 զարմանալի ռեգրես է ապրում։ Այստեղ կա երկակի ստանդարտ։ Մի կողմից, թիմի կազմը գործնականում չի փոխվել։ Այսինքն բազային փոփոխություններ չկան չէ՞։ Անկյունաքարային ֆուտբոլիստները չեն գնացել։ Վան Դեյկը կա, Մակալիստերը կա, Սալահը կա, Ալիսոնը կա (չնայած վնասվածք ունի)։ Բա ի՞նչ պատահեց այս մարդկանց, որոնք դեռևս մայիսին լավագույնն էին Անգլիայում, իսկ հիմա ՊՍՎ-ն տրորում է նրանց ինչպես կարողանում է։ Հարց մարզչին։

2️⃣ Տրանսֆերները՝ Լիվերպուլը վերջին տարիներին այսքան շատ շոփինգ չէր արել։ Տպավորություն է, որ Լիվերպուլը միլիարդատիրոց սիրուհի է, որը պատահաբար գտել է իր սիրեկանի unlimited քարտը ու մտել է Բևերլի Հիլզի բուտիկ խանութ ու գնել է ամենաթանկ իրերը՝ առանց նայելու՝ օգտագործելի են դրանք թե ոչ։ Անկեղծ՝ ու՞մ էր պետք հրաշալի Վիրցը։ Գերմանացու հարցը լրիվ տրագեդիա է։ Անսպառ տաղանդով ֆուտբոլիստը կարծես ուրվական լինի դաշտում, երբ հագնում է կարմիր շապիկը։ 4-3-3 հորիզոնական սխեմայում որտե՞ղ էր Վիրցը խաղալու։ Հարց մարզչին։

3️⃣Ալեքսանդր Իսակի համար 100+ միլիոն եվրո/ֆունտ/դոլլար տալը լավ գործարք է՞։ ԵԹե հաշվի առնենք, որ վերջին տարիներին հարձակվողները 1 հաջող մրցաշրջանից հետո գրեթե միշտ «նստում» են (Զիրկզեե, Հոլանդ, հիմա արդեն՝ Իսակ), ապա 100 միլիոն Իսակի համար աբսուրդ է։ Ես ժամանակին գրել եմ, որ Իսակը լավ հարձակվող է, բայց ոչ երբեք 100+ մլն եվրոյի։ Մի թե այդքանը Սլոտը չէր հասկանում։ Հարց մարզչին։

Եվս մեկ դիրք, որը խնդրահարույց է՝ Գիորգի Մամարդաշվիլի։ Ախր լավ։ Մարդիկ ովքեր չեն տեսել Մամարդաշվիլու խաղը Վալենսիայում, դժվար հասկանան։ Բայց Մամարդաշվիլին Լիվերպուլի մակարդակի դարպասապահ չէ։ Եվրոպայի առաջնությունում 2 լավ հանդիպում անցկացնելը դարձել է թոփ ակումբ տեղափոխվելու երաշխիք։ Ըստ իս՝ Մամարդաշվիլին Լիվերպուլի մակարդակի չէ։ Ոչնչով։ Թե ինչպե՞ս է նա խաղում Լիվերպուլում՝ հարց մարզչին

Բայց միևնույն ժամանակ աշխատանքից ազատելը հիմա լավագույն որոշումը չի լինելու։ Եթե Սլոտը գնա հիմա, ուրեմն Լիվերպուլը ինձ համար, իմ աչքերում կլինի նոր Մանչեսթեր Յունայթեդ։ Մի հատը քիչ էր, հիմա էլ երկրորդը գա՞ (օրը ցերեկով, մրցաշրջանի մեջտեղում մարզիչ ազատի աշխատանքից)։ Պետք է խնդիրը լուծելու ալտերնատիվ լուծում գտնվի։ Այնպես չէ՝ չի ստեղծում Լիվերպուլը։ Նայեք միայն երկրորդ խաղակեսի xG-ն, էականը գոլային պահերը իրացնելն է։ Ակնհայտ է, որ գոլ խփողի դիրքում հիմա Լիվերպուլն ունի լրջագույն խնդիր։

Ու մեկ էլ խնդրում եմ՝ դադարեք «21-րդ դարի լավագույն պաշտպան» անվանակարգում տալ Վան Դեյկի անունը։ Ու խոսքը բնավ այն հիմար 11-մետրանոցը չէ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
10👍1👎1
Մի հատ շեղեմ ձեր ուշադրությունն Արմեն Նիկողոսյանի պոպուլիստական հարցազրույցներից

ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԱԳՐՈւՓՅՈւՆ

Իմ ընկեր Արթուր Նազարյանի դիտարկումը

Աղջիկների թիվը հայկական սպորտում, ցավոք, աղետալիորեն ցածր է։ Այսօր Հայաստանում սպորտով զբաղվող աղջիկների բաժինը ընդհանուր մարզիկների մեջ չի գերազանցում 10 տոկոսը։ Սա ոչ միայն վատ վիճակագրություն է, այլ մեր երկրի առողջության, կրթության և արժեքային համակարգի լուրջ խնդիրներից մեկը։

Նույնիսկ շատ պահպանողական երկրներում կանանց մասնակցությունը սպորտին հասնում է 25–30 տոկոսի, իսկ առաջատար երկրներում մոտենում է 50 տոկոսի։ Հայաստանում՝ բացառությամբ 3-4 կազմակերպությունների, բոլորը գրեթե մոռացել են, որ գոյություն ունի կանանց սպորտ։ Չկան բավականաչափ ծրագրեր, չկան հստակ թիրախներ, չկա պետական հետևողական քաղաքականություն, չկա նաև հասարակական քննարկում։

Հարց եմ տալիս՝ վերջին անգամ երբ եք լսել, որ որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական գործիչ լրջորեն խոսի կանանց սպորտի խնդիրների մասին՝ թվերով, ծրագրերով, պարտավորություններով։ Խոսում են հաղթանակներից, մեդալներից, հայրենասիրությունից...
19
Եվս մեկ իրադարձություն, որը դուրս մնաց բազում լրագրողների ուշադրությունից, քանի որ պետք էր անել ՀՖՖ տարվա ամփոփիչ ասուլիսը (այլ լեզվով ասած` Արմեն Նիկողոսյանի հարցազրույցները)

Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է զբաղեցված պաշտոնից ‼️

Ես ունեցել եմ բաց կոնֆլիկտ պարոն Ալավերդյանի հետ (իսկ ո՞վ չի ունեցել լրագրողներից 😅), եղել են խնդիրներ ու բացթողումներ, բայց ես չեմ կարող ուրանալ այն ամենն, ինչ արել է Փաշիկ Ալավերդյանը հայկական սպորտի ու ծանրամարտի համար:

Ի վերջո, հայկական ծանրամարտի բոլոր բացթողումների մեղավորը Փաշիկ Ալավերդյանը չէ, այլ Ֆեդերացիան` իր ղեկավարներով: Մի տեսակ տգեղ չէ՞, որ չեմպիոնական մեդալները ծանրորդներինն են, պետության շնորհքն է, իսկ ձախողումները` Ալավերդյանինը՞

Մյուս կողմից, Արայիկ Հարությունյանին ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո միանգամայն սպասելի էր այս լուրը` հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է ոչնչացվում հայկական սպորտը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
113
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես հավատարմության կողմնակիցն եմ ու սիրում եմ ակումբ, որի կազմում խաղացած ֆուտբոլիստներն են այդ ակումբը հանել աներևակայելի գագաթի։

Ռոմայում այդպես էր։ Մենք սովոր ենք ասել, որ ֆուտբոլիստն ակումբից կարևոր չէ ու ճիշտ ենք։ Բայց դա կիրառելի է այնպիսի ակումբների նկատմամբ, ինչպիսիք են Ռեալը, Բարսելոնան, Բավարիան, Յուվենտուսը, Միլանը։

Ռոման այդպիսի մակարդակի չէ (ես անկեղծ եմ) ու Ռոմայի անունը տարինե՜ր շարունակ բարձր է պահել Տոտտին իր հավատարմությամբ ու նվիրումով։ Նա էր Ռոման։

Ամենայն հարգանքով Լիվերպուլի նկատմամբ (թող ինձ ների Գևը Մալաքյան), բայց Լիվերպուլն էլ ինձ համար քիչ թե շատ այպիսի ակումբ է։ Այո, տիտղոսներով way առաջ է Ռոմայից, բան չեմ ասում։ Բայց մինչև Սալահի ու Կլոպի գալը Լիվերպուլը միայն մեկ ու մեջ է ընկալվել որպես լուրջ մրցակից ավելի թափով թիմերին՝ Յունայթեդին, հարստացած Չելսիին ու Սիթիին։ Անգլիայում իմ ամենասիրելի թիմը Լիվերպուլն է (մեծ քրոջս խաթր եմ սիրել, թեպետ 2002 թվականին հենց Լիվերպուլն է իմ սիրտը կոտրել, բայց դա հեչ)։

Բայց այն, ինչ հիմա կատարվում է թիմում, խայտառակություն է։
Ակումբի ղեկավարությունն առավել քան ակնհայտորեն փորձում է քավության նոխազ դարձնել Սալահին՝ իր գործած կոպտագույն ու մանկական սխալները կոծկելու համար։ Լիվերպուլը Լիդսի հետ վատ խաղաց Սալահի մեղքո՞վ։ Սալահը գոլ չի խփու՞մ։ Օկ, բայց եկեք մի հատ նայենք այլ բաների վրա.

Տրանսֆերային խայտառակ վատ կամպանիայի համար Սալահն է մեղավո՞ր։ Ինչու՞ են Իսակի ու Վիրցի համար նման գումարներ վճարվել։ Ի՞նչ են անում նրանք թիմի համար։ Վիրցը հասկացանք, լավ, այդ սիստեմի ֆուտբոլիստ չէ (է հարց՝ բա որ սիստեմի ֆուտբոլիստ չէ, ինչու՞ եք գնել) Բա Իսա՞կը։ Լիվերպուլը նման եզություն արդեն իրեն թույլ է տվել՝ Սուարեսի վաճառքից գոյացած գումարով գնելով Լամբերտների, Մարկովիչների ու Լալլանաների։

Սալահի գոլերի շնորհիվ Լիվերպուլը դարձավ իշխող ուժ Անգլիայում ու եթե չլիներ Պեպի աննորմալ Սիթին, եթե չլիներ Ռամոսի ա՜յն կեղտոտ խախտումը, Սալահը հիմա Ոսկե Գնդակ էլ կունենար։ Էլ ի՞նչ անի Սալահը ձեր համար, ընկերներ։

Ակնհայտ է, որ Սալահին բան են խոստացել, բայց չեն կատարում խոստումը։ Նա չի բարձրաձայնում ԿՈՆԿՐԵՏ ինչ, բայց ակնարկում է։ Սալահն այսօրվա Լիվերպուլի մարմնացումն է ու հաղթանակների գլխավոր կերտողը (ոչ Վան Դեյկը ու ոչ էլ Ալիսոնը), հենց Սալահը։ Նա դարձել է ակումբի լեգենդը, իր խաղալու ժամանակահատվածում իրենց արդյունավետ ֆուտբոլիստ ԱՊԼ-ում չի եղել գոլ+ասիստ համակարգով։

Մարդը մերժել է Ռեալի առաջարկը, նախընտրել է խաղալ Էնֆիլդում ու հիմա մի ճաղատ շարլատանի ու վատագույն տրանսֆերային արշավի հետևանքները ծածկելու համար ամեն ինչ գլորվում է Սալահի վրա՞։

Ես այս պարագայում լիովին Սալահի կողմից եմ, քանի որ նեյտրալ եմ, կարող եմ իրերին սթափ նայել։ Շատերն ասում են, որ Ռոնալդու-2 է անում։ Հիշում ենք 2022-ին ԿրիՌոյի պահվածքը, բայց փաստացի նա էր ճիշտը՝ Յունայթեդը վերածվել է ֆայլա-բազարի, իսկ նրա հարցազրույցը ՀԱՍՏԱՏ ավելի կոշտ էր Մորգանին, քան Սալահի Mixed Zone-ը։

Սալահը հաստատ արժանի է ավելիին, ընկերներ։ Լիվերպուլը դա պետք է գիտակցի, բայց այնտեղ, կարծես, արդեն ընտրությունը կատարել են հօգուտ Սլոտի, որը մրցաշրջանից հետո, երևի կգնա (եթե ձգի այդքան)։ Այդ դեպքում մնում է ափսոսալ, որ Սալահի նման ֆուտբոլիստի հետ ակումբում վարվել են նմնա կերպ։
115👍31
Նայում եմ՝ Ինտեր Մայամին MLS-ի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, Բարսելոնայի երկրպագուներն այնպես են ուրախացել, կարծես վերջին 10 տարում երկրորդ անգամ են ՉԼ հաղթել 😂

Իրականում այնքան զավեշտալի եմ սա համարել միշտ, Ռոնալդուի համար ուրախանալ «Ալ-Նասրի» հաջողությամբ (որը չկա էլ, ի դեպ 😂😂😂), Մեսիի համար Ինտեր Մայամի ձգել 😩

Հա որ ի՞նչ էլի 🫣

Դուք Ռեալի ու Բարսելոնայի երկրպագու ե՞ք, թե՞ ֆուտբոլիստի/ների։ Չասեք «մենք սիմպատիա ունենք Ալբայի ու Բուսկետսի նկատմամբ, որովհետև լավ ֆուտբոլիստ են», քանի որ նրանք Բարսայի ֆուտբոլիստ են, զուտ դրա համար սիմպատիա ունեք։ Չեմ տեսել, որ ֆուտբոլ գնահատող շատ մարդիկ խոսեն, օրինակ, Օլիսեի թույն խաղի մասին 😏

Ասածս ինչ է՝ երկրպագեք ձեր սիրելի թիմին ու միայն ձեր սիրելի թիմին, քանի որ ձեր սիրելի թիմից գնացածներն այլևս ձեր սիրելի թիմում չեն։ Բարսայի երկրպագուները մի տեսակ չէին ուրախանում չէ, որ մի քանի տարի առաջ Սուարեսը Ատլետիկոյի հետ չեմպիոն դարձավ 😂
14👍2🔥2😱1
Ցանկացած վիճակագրության վերջը մի օր գալիս է ‼️

3️⃣3️⃣ տնային անընդմեջ խաղում Մադրիդի Ռեալը ⚽️ գոլ էր խփել Սելտային, ու խնդրեմ

Անկեղծ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում Ռեալի հետ։ Իմ կարծիքով այստեղ խնդիրը բնավ Ալոնսոն չէ։ Զուտ ֆուտբոլիստներին բախտը չի բերում, իսկ ֆուտբոլում բախտը ունի վճռորոշ նշանակություն։ Ոչ էական, բայց վճռորոշ 😏

Ավելի շատ առարկություն պետք է ունենալ թիմի բժշկական անձնակազմի վրա, որը ոչ մի կերպ չի կարողանում բոլոր պաշտպններին ոտքի կանգնեցնել։ Ու դա առաջին տարին չէ։ Վերջին մի քանի տարին առնվազն 4 պաշտպան ՄԻՇՏ կազմից դուրս է մնում երկար ժամանակով 🚫
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4
Ես երբեք իսպանական ֆուտբոլի սիրահար չեմ եղել ու գրեթե երբեք չեմ խառնվել Իսպանիայի մրցավարական կորպուսի աշխատանքին, որովհետև դա անիմաստ զբաղմունք է

Բայց այսօր տեղի ունեցածը ամոթ է պարզապես, նայում ես, ոնց որ ՀՊԼ նայես, մրցավարը սեփական «բարձր» հեղինակությունը ի ցույց դնելու համար անիմաստ դեղիններ ու կարմիրներ է բաժանում։ Մարդը ընդամենը երկրորդ սեզոնն է աշխատում, Ռեալի մասնակցությամբ երկրորդ հանդիպումն է սպասարկում ու խնդրեմ։ Քանի՜ էպիզոդում անիմաստ սուլեց, չեմ էլ հաշվել արդեն։

Ինձ գիտեք՝ ես նեյտրալ եմ Ռեալի ու Բարսայի հանդեպ, բայց նման մրցավարությունը շրիշակի մակարդակից ցածր է
10
Յուվենտուսի երկրպագուներ կա՞ն 🦷

Ոչ մի տարօրինակ բան չեք նկատու՞մ, պակաս մարդ չկա՞ 🤔

Ոնց էր 🎮26-ում են լավ ծխած 😮‍💨

Բա որ պահեստայինները տեսնեք, օ՜

Կար, ի՞նչ կասես 🙄
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Սա Յուվեի կազմն է Իտալիայի առաջնության Նապոլիի հետ 1997 թվականի հանդիման համար: 2002 թվականի Ռոմայի հետ խաղին (որն անգիր հիշում եմ) այս կազմից 8 հոգի դեռ խաղում էր: Այսինքն 6 տարի մարդիկ գնում ու գալիս էին, բայց Կոնտեն, Դել Պիերոն, Տակինարդին, Պեսոտտոն, Յուլիանոն, Ֆերրարան ու Բիրինդելլին դեռ խաղում էին:

Իսկ հիմա чуть что - վերջ, վառում ենք Ջորդանո Բրունոյի նման 🙄

Ստաբիլությունը վատ բան չէ
3👍2👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1⃣2⃣3⃣«Пыль и мечты»: вышла в свет первая книга Юры Мовсисяна

Бывший нападающий сборной Армении по футболу Юра Мовсисян опубликовал свою первую книгу «Пыль и мечты». По словам футболиста, она будет особенно интересна молодежи.
Книга напоминает, что величие не всегда рождается на огромных стадионах или идеальных спортивных площадках. По словам Мовсисяна, его путь и фундамент становления футболиста были заложены на улицах, а не на зеленых полях.

В книге «Пыль и мечты» Юра Мовсисян учит детей, как правильно преодолевать испытания на разных этапах жизни.
«Эта книга больше о детях и о пути, который мы прошли. Я не забыл, как добивался всего этого. В книге собраны несколько моих историй, которые, полагаю, будут интересны людям», - сказал футболист в беседе с Alpha News.

В настоящее время Юра Мовсисян работает над следующей книгой «Parenting Young Athletes» («Воспитание юных спортсменов»).

Подробности в видео
@alphanewsam

Подписка на Alpha News
ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👎1
Հարցազրույց Յուրա Մովսիսյանի հետ իր «Փոշի և երազանքներ» գրքի մասին 📙

Գիրքն ունենալու համար եկեք այստեղ 😎
3👎2
Forwarded from GMSports
💥 ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ 💥

🎁Ողջույն սիրելի հետևորդներ։ Ամանորին ընդառաջ գերազանց նվեր ենք բերել ձեզ համար🎄։
🤩🤩🤩🤩🤩Խաղարկում ենք հայկական ակումբների թույն նվերներ, իսկ գլխավոր մրցանակը Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Էրիկ Փիլոյանի մարզաշապիկն է, որով նա հանդես է եկել Հունգարիայի դեմ երևանյան հանդիպմանը🇦🇲։
🏆Երբ խաղարկությունն ավարտվի և հաղթողը հայտնի դառնա, նրա անունը կհայտնվի շապիկի վրա՝ անձամբ Փիլոյանի ստորագրությամբ հանդերձ։

Խաղարկությանը մասնակցելու պայմանները շատ պարզ են.

🔢Բաժանորդագրվում եք խաղարկության կազմակերպիչ հետևյալ Տելեգրամ ալիքներին՝

Чемодан Роберта✈️
GMSports✈️
UrishFootball✈️
Karen Rafayelyan✈️

🔢Սեղմում եք «Մասնակցում եմ» կոճակին։

📆Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 27-ին։ Բոտը պատահականության սկզբունքով ընտրելու է 5 հաղթողի։

☺️Հաջողություն բոլորին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
313
Սիրելի ընկերներ, ահա և ավարտվեց մեր առաջին համատեղ խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը Էրիկ Փիլոյանի խաղային մարզաշապիկն է: Շնորհակալ եմ իմ ընկերներին, որոնք համաձայնեցին ինձ հետ համատեղ անցկացնել այս խաղարկությունը: Կեցցեք տղերք 😎

🏆 Հաղթողների անուններն են 👇
1. Erik
2. є (@toesshatgitem)
3. Vlad (@ViscaElBarcaa)
4. Slava (@Slava_Hambardzumyan)
5. Av

✔️Проверить результаты

Առաջիկայում, խոստանում եմ` էլի են լինելու խաղարկություններ 👌
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
10
Ողջույն սիրելի ընկերներ ու հետևորդներ,

Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Վերջին 10 օրվա ընթացքում վերջապես ԱԶԱՏ ժամանակ գտա մտնելու ՏԳ ու շփվելու ձեզ հետ 😇

Ցանկանում եմ շնորհկաալություն հայտնել բոլորիդ մրցույթին մասնակցելու համար։ Այն առաջինն էր իմ ալիքում, աջակցության համար շնորհակալ եմ իմ բոլոր գործ/ԸՆԿԵՐՆԵՐին, որոնք այն իրականություն դարձրին։ Նվերների տրամադրման ընթացակարգի մասին մանրամասները կհայտնեմ ավելի ուշ

Ցանկանում եմ նաև հավելել, որ 2026-լինելու են բազմաթիվ նոր նախագծեր ու միջազգային թույն համագործակցություններ, որոնց վերաբերյալ արդեն ընթանում են բանակցություններ 🫣

Խոստանում եմ բոլորիդ, որ առաջիկայում կլինեմ ավելի ակտիվ, օրական նվազագույնը 2 պոստ կլինի

Շնորհակալ եմ որ ինձ հետ եք, շնորհակալ եմ որ պարբերաբար բացում եք ու տեսնում՝ ինչ կա Чемодан-ում 😂
18❤‍🔥2
Եթե դու գիտես` սա ինչ է, ուրեմն այս նկարի հետ նաև երգում էլ ես 😎
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7🤣2
Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Ամորիմի թեկնածությունն էր քննարկվում Յունայթեդի մարզիչների շորթլիստում, պնդում էի, որ դա լավ միտք չէ, Ամորիմն այն մասնագետը չէ, որ պետք էր այդ պահին «Սատանաներին», ստիլիստիկայով էլ չէին բռնում: Դրան ավելացնում էի մի քիչ ռադիկալ առաջարկ` մարզիչների համար ևս տրանսֆերային պատուհան սահմանելու համար: Բայց չէ` «Պորտու», Մոուրինյո, Գյոկերեշ - ամեն ինչ խառնվեց իրար ու երկու իրար պետք չեկող կողմեր կապվեցին իրար` խլելով ու խմելով միմյանց արյունը 😩

Գոնե մի նորմալ մարդ գա «Յունայթեդի» էն երկրպագուն մազերը կտրի վերջապես 😂
11