Դետք | Detq – Telegram
Դետք | Detq
1.46K subscribers
8.3K photos
1.17K videos
7.6K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
😁21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում` բյուջեի քննարկման ժամանակ
🚩Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, հայտնում է Associated Press-ը:

Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։

Ըստ պաշտոնյաների, դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո, եթե ցանկանան, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թ․ փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։

Մինչ Հայաստան ժամանելը 2020-2022 թվականներին դեսպան Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։
🚩Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Թուրքական առաջատար լրատվամիջոցների վերջին հրապարակումները Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները ներկայացնում են ոչ թե որպես ներքին եկեղեցական գործընթաց, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Դեկտեմբերի 19-ին և 20-ին Թուրքիայի երկու խոշոր լրատվամիջոցներ՝ «Aydınlık»-ը և «Sözcü»-ն, ծավալուն հոդվածներ են հրապարակել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, որ Անկարան ձգտում է վերահսկողություն հաստատել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դաշտում՝ միջամտելով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացին։ «Aydınlık»-ը գրում է․ «Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»։
🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը զոհվել է Մոսկվայում՝ մեքենայի պայթյունի հետևանքով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները

Քննիչները սպանության վերաբերյալ տարբեր վարկածներ են քննարկում։ Մեկ վարկածի համաձայն՝ հանցագործությունը կազմակերպել են ուկրաինական հետախուզական ծառայությունները։
🚩24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։

Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։

Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։

Կայքի զրուցակիցը պնդել է, որ ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 28-ին «հաջողության» հասնելու համար հնարավոր է, որ ուժայինները մի քանի օր առաջ սկսեն գործողություններ՝ փակեն Մայր Աթոռի տարածքը, խուզարկություններ իրականացնեն, տարբեր պատրվակներով ձերբակալեն Վեհափառին հավատարիմ հոգևորականներին։

Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում։
🤬4
🇦🇲🇷🇺Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
😁1😢1🤡1
🔺Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

📌 Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։

Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ է անցել։

Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թ-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։
Դետք | Detq
🔺Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 📌 Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում…
Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։

Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։

Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալություն այստեղ գտնվելու համար»:

📌 Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի, հրավերի համար։

Կարծում եմ՝ մենք միասին շատ հագեցած երկու օր անցկացրինք ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերում։ Իհարկե, շատ կարևոր որոշումներ կայացվեցին։ Եվ հիմա, Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։

Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից Հայաստան գնացքներն արդեն ուղևորվում են Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։

Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։

Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը:

Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի և մթնոլորտի, և աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար։

Շատ շնորհակալ եմ»:
🔺Ադրբեջանը շարունակաբար առաջ է մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ նարատիվը

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

Ասադովը հայտարարել է, որ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին»,-ասել է նա
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔺 ՌԴ նախագահի հիմնական հայտարարությունները Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում.

📌Մենք պետք է շարունակենք մեր համատեղ ջանքերը՝ մեր ընդհանուր պատմության հիշողությունը պահպանելու և դրա կեղծումը կանխելու համար։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երիտասարդներն իմանան մեր այն նախնիների հերոսական սխրանքի մասին, որոնք բազմաթիվ զոհողությունների գնով հաղթանակ են տարել Հայրենական մեծ պատերազմում.

📌Ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է ԱՊՀ–ի կարևոր ուղղությունը։ Այս նպատակով հաստատվել են սերտ գործառնական կապեր իրավապահ մարմինների և համապատասխան կառույցների միջև։

📌 ԱՊՀ շրջանակում գործընկերության ընդլայնումը համապատասխանում է կազմակերպության երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։ԱՊՀ երկրների մոտեցումները` տարածաշրջանային և գլոբալ հարցերի վերաբերյալ, նման են:
🔺Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել են առաջադրված մեղադրանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանք հանդես են եկել եզրափակիչ խոսքով: Բաբայանը նախորդ նիստին էր սկսել խոսքը: Նա պնդել է, որ ինքը և մյուս մեղադրյալները անմեղ են։

Լևոն Մնացականյանը, անդրադառնալով մեղադրանքներին, ասել է՝ Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։
🫡1
🚩Turkish Airlines-ը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան

Turkish Airlines թուրքական ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան:

Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել:

Սերդար Քըլըչի խոսքով՝ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։
🤬3
🔺Փերինչեքի կայքի անանուն պնդումները՝ «լուր» հայկական մեդիայում. ինչ կապ ունի Ռուսաստանի հետ

Հայկական մի շարք լրատվամիջոցներ դեկտեմբերի 21-ին «Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ կաթողիկոսը» վերտառությամբ հոդված են հրապարակել։

Դրանում, հղում անելով թուրքական Aydınlık և Sözcü կայքերին, լրատվամիջոցները գրել են, թե Թուրքիան վերջնականապես փորձում է հսկողություն հաստատել Հայաստանի վրա, այդ թվում՝ նշանակել Ամենայն հայոց կաթողիկոսին: Գրում է civilnet-ը:

Մինչդեռ, Sözcü-ի հրապարակումը չի հիմնվում նոր կամ անկախ տեղեկատվության վրա և ըստ բովանդակության վերահրապարակում է Aydınlık-ի կողմից ավելի վաղ ներկայացված նույն պնդումները՝ հղում անելով այդ կայքին։ Սահակ Բ-ի անունը ևս առաջին անգամ հիշատակվում է հենց Aydınlık-ի նյութում, իսկ Sözcü-ն չի ներկայացնում որևէ լրացուցիչ փաստ, աղբյուր կամ վերլուծություն, որը կվկայեր ինքնուրույն տեղեկատվության առկայության մասին։
Փաստացի, հրապարակված ամբողջ տեղեկության սկզբնաղբյուրը Aydınlık-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
😢1
🔺Ռուսաստանը վաղ առավոտյան ավիահարված Է հասցրել Կիևին, հայտնել է Կիևի ռազմական վարչակազմը

«Հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են մայրաքաղաքի երկնքում սպառնալիքը վերացնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
1😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Հալեպում գիշերը բախումներ են տեղի ունեցել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ կառավարական ուժերն առաջինն են հարձակվել։ Telegram-ալիքների համաձայն՝ Իդլիբից զինյալներ են ժամանել նրանց օգնելու համար։

Ավելի վաղ «Գանձասար» թերթը կոչ էր արել Հալեպի հայերին մնալ տանը մինչև քաղաքում իրավիճակի կայունացումը։
😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը միավորվում են հակաթուրքական դաշինքում

📌Դեկտեմբերի 22-ին Իսրայելում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով, որին մասնակցում էին Իսրայելի վարչապետը, Հունաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահը: Բանակցությունների հիմնական թեման Թուրքիային «զսպելու» մոտեցումներն են, որը, նրանց կարծիքով, մեծացնում է ռազմական ակտիվությունը Միջերկրական ծովում:
🔺Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանիցէ Ափս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները
📌Հիշեցնենք, որ առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկ է տեղափոխվել Հայաստան նոյեմբերին:
🤬2
🔺Կասպից ծովում Ռուսաստանի նավթագազային հարթակներին ուկրաինական ԱԹՍ-երի հարվածները վկայում են, որ Մոսկվան ունակ չէ ապահովել կասպյան ավազանի իր հատվածի անվտանգությունը: Իսկ դա նշանակում է, որ այլևս չի ստացվի «թշեր ուռցնել» և բռունցքներով սեղանին խփել ու սպառնալ մերձկասպյան մյուս երկրներին: «Վարկանիշային պատերազմն» արդեն տանուլ է տրված, և այդ պարտության գինը շատ ավելի բարձր է, քան կարող է թվալ: Պարզ ասած, Ռուսաստանի Կասպից ծովում ուկրաինական պատերազմը տանուլ է տվել:

📌Կասպյան ավազանում ռազմա-անվտանգային իրավիճակն այսպես է գնահատել Բաքվի իշխանական Minval politika լրատվական կայքը:
Դետք | Detq
🔺Կասպից ծովում Ռուսաստանի նավթագազային հարթակներին ուկրաինական ԱԹՍ-երի հարվածները վկայում են, որ Մոսկվան ունակ չէ ապահովել կասպյան ավազանի իր հատվածի անվտանգությունը: Իսկ դա նշանակում է, որ այլևս չի ստացվի «թշեր ուռցնել» և բռունցքներով սեղանին խփել ու սպառնալ…
Ուշագրավ է, որ Կասպից ավազանում ուժերի հարաբերակցության մասին խոսելիս ադրբեջանական կիսապաշտոնական լրատվամիջոցը շատ բացահայտ կերպով ասում է, որ Մոսկվան Բաքվի նկատմամբ այլևս չի կարող «թշերն ուռցնել եւ բռունցքներով սեղանին հարվածել»: Ընդսմին, տեղեկատվական դեմարշը հետևում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ալիևի բացակայության հաջորդ օրը: Հասկացվում է, որ Բաքուն Մոսկվային ակնարկում է, որ կարող է դուրս գալ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայից:

«ՆԱՏՕ-ի զինվորը չի հայտնվի Կասպյան ավազանում, բայց ուկրաինական ԱԹՍ-երն արդեն այնտեղ են»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը, որի հրապարակումն, ի դեպ, անստորագիր խմբագրական է: Բաքուն այդպիսով ակնարկում է, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացումը բավարար է, որպեսզի Ռուսաստանի Կասպյան նավատորմիղին հակակշիռ ստեղծվի, պարտադիր չէ, որ Թուրքիայի ռազմանավերը մտնեն Բաքվի ծովախորշ:
🔺Ադրբեջանում ապօրինաբար ձերբակալված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը։

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի ցավեր։ Ըստ երկրի ԱՆ-ի՝ իրականացվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։

📌Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի անցակետում:
😢2