ՀԱՐՎԱԾ • HARVATTS 🇦🇲 – Telegram
ՀԱՐՎԱԾ • HARVATTS 🇦🇲
785 subscribers
11 photos
6 videos
1 link
Download Telegram
Սկիզբ / Начало
17 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից

17 տարի առաջ, 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում դաժանաբար սպանվեց ՀՀ ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:
Նրան քնած ժամանակ գազանաբար կացնահարել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Երկուսն էլ Բուդապեշտում (Հունգարիա) մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վազգեն Ա

֍♰ Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. Ամէն։
🇦🇲 Հայոց Սպարապետ, մեծն Նժդեհն ասում էր.

💬 - Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում դրա պակասի պատճառով...

Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը... Արիություն. սա՛ պիտի լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր հատկությունն է փրկում ժողովուրդներին ֆիզիկական և բարոյական անկումներից:

Հայրենասիրությո՛ւն. մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:

Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության: Նա այնքան է ջերմ մի ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը, և որքան ամբարիշտ են նրա հարևանները:

Հայրենասիրությունը զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության զգացումի հետ, ընկնում է նրանց նյութակրոնության, շռայլության, սեղմ ասած
նրանց բարքերի ապականության հետ` մեծապես արագացնելով նրանց անկումը:

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մի մարմին առանց հոգու:

Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք:

@harvatts
«Թույլ մի տվեք ուրիշներին վիրավորել ձեր արժանապատվությունը, ձեր ազգի արժանապատվությունը, ձեր հավատքը: Իմացեք, որ օտարի աչքում հաղթող է այն մարդը, ով հարգում է իր ժողովրդին: Վիրավորանքներին դիմացողը ստրուկ է: Իսկ ստրուկին ոչ ոք չի հարգում»։

Զորավար Անդրանիկ

@harvatts
✉️ Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

09.12.1921

▫️Հարյուր տարի առաջ, ասես գործող իշխանության և ընդդիմության մասին է։

@harvatts
🇦🇲 ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Հովհաննես Թումանյան
1903

t.me/harvatts
🇦🇲 ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
(1861-1915)

Արևմտահայ գրականության ամենամեծ արձակագիրը ծնվել և գրել է Պոլսում (Ստամբուլ):
Ադանայում հայերի կոտորածի ժամանակ (1909) Զոհրապը համարձակորեն խոսեց ջարդարարների դեմ, նրանց մեղադրեց հայերի նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդի քաղաքականությունը շարունակելու մեջ և գրավոր բողոք ներկայացրեց Թուրքիայի կառավարությանը:

1915-ին ավելի ուշ նա ձերբակալվեց և դաժանորեն սպանվեց թուրք ջարդարարների կողմից աքսորման ճանապարհին:

1878 թվականից մինչև իր ողբերգական ավարտը ՝ Գրիգոր Զոհրապը անհամբերությամբ նվիրվեց հասարակական գործունեությանը, և ոչ մի օր չլքեց իր գրական աշխատանքը:
Նա վեպի ճանաչված վարպետ է։ Հակիրճ, փորագրված ոճը, փոխաբերական լեզուն, հրապուրիչ քնարականությունն ու կոմպոզիցիայի խստությունը նրան հավասարեցրին համաշխարհային գրականության այս ժանրի լավագույն ներկայացուցիչներին:

@harvatts
Արմեն Գարո (Գարեգին Փաստրմաճյան) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, միջազգային Օտոմանյան բանկի գրավման կացմակերպիչներից, գլխավորել է հայերի ինքնապաշտպանությունը Թիֆլիսում, եղել է Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը ԱՄՆ-ում(1917 թ.), 1920-ից ՀՀ դեսպան ԱՄՆ-ում, «Նեմեզիս» գործողության ղեկավարներից։

@harvatts
🇦🇲 Հունվարի 19-ը «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի օրն է:

15 տարի առաջ այս օրը Կոստանդնուպոլիսի (Ստամբուլի) Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» խմբագրատան ճանապարհին սպանվեց Հրանտ Դինքը:
Սպանությունը դե յուրե բացահայտված է, բայց պատմության մութ կողմերն այսօր էլ հանգիստ չեն տալիս Դինքի հարազատներին ու աշխարհասփյուռ հայերին:

@harvatts
🇦🇲 «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու». այսօր Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է։

1990 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, Երասխավանի պաշտպանական մարտերում զոհվեց Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

@harvatts
🇦🇲 #ԱվետիքԻսահակյան
(1875-1957)

🔹Ավետիք Իսահակյանը ծնվել է Գյումրիում:
1889-1892 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
1892-1895 թվականներին սովորել է Լայպցիգի համալսարան:

1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։

1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի արգելափակվել Թիֆլիսի բանտում:
1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում:

📝Դեռ 1916-ին Ալեքսանդր Բլոկը, Ալեքսանդր Իզմայիլովին ուղղված նամակում գրել է. «Իսահակյանը բարձրակարգ է. Միգուցե այժմ այդպիսի պայծառ տաղանդ չկա ամբողջ Եվրոպայում».

@harvatts
🇦🇲 Ալեքսանդր Շիրվանզադե
(1858-1935)

Հայտնի արձակագիրն ու դրամատուրգը ծնվել է դերձակի ընտանիքում: Գրողի իրական ազգանունը Մովսեսյան է: 17 տարեկան հասակում Ալեքսանդրը աշխատանքի է մեկնում
Բաքու (Շիրվան, Ռուսական կայսրություն), աշխատել է որպես գրագիր, հաշվապահ:
1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում, 1910-1919 թվականներին՝ Թբիլիսիում:

Բազմաթիվ ժանրերում Շիրվանզադեն ոչ միայն փորձել է իրեն, այլև դրսևորել իրեն որպես իսկական վարպետ: Նա ստեղծել է վառ ու պայծառ պատկերների երկար շարք:
Վիպասան, հրապարակախոս, հուշագրող, դրամատուրգ Շիրվանզադեն որպես իր հիմնական թեմա ընտրեց մեծ քաղաքի կյանքը:
Նա ստեղծեց կանացի կերպարների անմոռանալի պատկերասրահ։

Գրողը հայտնի դարձավ 1898 թվականին լույս տեսած իր «Քաոս» վեպով, որտեղ նկարագրում է մեծ քաղաքի կյանքը:

@harvatts
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲 Փառք քեզ, միշտ փառք, ազատ անկախ Հայաստան 🇦🇲🇦🇲

🎥 @harvatts