Forwarded from AntiFake.am
🎥🔴 ԱՆՈՆՍ․ «Իմնեմնիմի» փոդքասթ #238
📍Դիտեք այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում
🔺Հերթապահներ՝ Անժելա Էլիբեգովա, Վարուժան Գեղամյան
🔺 Հյուրեր՝
📍Փաստաբան Տաթևիկ Սողոյան
📍Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

👍9
Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները համարժեք արձագանք են պահանջում։ Փաշինյանը: Մի քանի անգամ ասել և հիմա էլ կրկնում եմ՝ նիկոլները եկեղեցին զավթելու կամ պառակտելու ռեսուրս չունեն։ Բայց այդ ռեսուրսների պակասը նրանք լիուլի կոմպենսացնում են քարոզչական տեխնոլոգիաներով։ Եվ սա հենց այն դաշտն է, որտեղ նրանք հաջողում են։ Բանը նույնիսկ հասել է նրան, որ շատ ընդդիմադիրներ մտածում են, թե «վերջ, Կաթողիկոսը ձև չունի»։
Իրականությունը միանգամայն այլ է։ Ու որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ նիկոլների փոքրիկ խմբակն իր կամքը պարտադրի ժողովրդի ու հոգևոր դասի բացարձակ մեծամասնությանը, պետք է ամեն ինչ անել, որպեսքի քարոզչական դաշտում նույնպես նրանք հաջողություն չունենան։
Ես երկար եմ մտածել ուղիղ եթերների շարք սկսելու մասին, բայց անընդհատ տարբեր պատճառներով հետաձգել այդ գաղափարի իրագործումը։ Մտածում եմ, որ հապաղելու ժամանակ այլևս չկա։ Ոչ էլ հնարավորություն։ Ուստի արդեն այսօր կլինի առաջին ուղիղ եթերը, որի ընթացքում ևս և Միհրան Հակոբյանը, կզրուցենք այսօրվա և վերջին շրջանի իրադարձությունների մասին, կվերլուծենք իշխանական խմբակի ու նաև Եկեղեցու և ըննդիմադիր դաշտի քայլերը, հանդես կգանք մի շարք առաջարկներով։
Ուղիղ եթերում կլինենք ժամը 21։00-ին «Երևանի Ձայնը» յութուբյան ալիքում։ Համեցեք եթերի, ընթացքում կպատասխանենք նաև ձեր հարցերին, կլսենք ձեր մեկնաբանություններն ու առաջարկները։

👍13
Հարգելի ընկերներ, քիչ անց՝ ժամը 21։00-ին «Երևանի Ձայնը» Youtube-յան ալիքում ես և Միհրան Հակոբյանը ուղիղ եթերում կխոսենք Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների և ամենքիս հնարավոր անելիքների մասին։
Եթերին կարող եք հետևյալ այս հղմամբ։
Կսպասենք նաև ձեր մեկնաբանություններին ու հարցերին։
https://www.youtube.com/watch?v=fI9_pt6QLp0

YouTube
Նիկոլ vs Եկեղեցի. Ո՞րն է Վեհափառ Հայրապետի հաղթաթուղթը
Քննարկում են քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու պատմաբան, քաղաքագետ Միհրան Հակոբյանը։
👍11
Սիրելի ընկերներ, հետևորդներ։ Այսօր ժամը 21։00-ին կրկին ուղիղ եթերում կլինենք։ Հերթական քննարկումը նվիրված կլինի բանակցային գործընթացի այսպես կոչված փաստաթղթերի «բացահայտմանը», Նիկոլի «բարեվարքությանը», եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին և օրվա այլ կարևոր թեմաներին։
Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ։
Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ։
YouTube
Ներքաղաքական օրակարգերի թշվառությունը
Նիկոլ Փաշինյանը շարունակում է օրակարգ թելադրել։ Ի՞նչ է կատարվում երկրում և ինչպե՞ս հաղթահարել նիկոլական կեղծ օրակարգերը
👍7
Անդրադառնալով Նիկոլի կառավարության կողմից վերջապես հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկին՝ իմ ընկեր Նարեկ Գալստյանը գրել է, նախ ներկայացնելով դրա դրույթները, վերջում այնուամենայնիվ նշել է, որ այդ «առաջարկով Արցախը մնում էր ՀԱՅԿԱԿԱՆ։ Հիմա Արցախում ոչ մի հայ չի ապրում»։
Նարեկի այդ գրառման տակ իմ մեկնաբանության մեջ նշել եմ, որ ոչ թե Արցախն էր հայկական մնում, այլ Արցախի մի մասը։ Ակնան, Վարանդան, Ջրակականը, Բերձորը, Քարվաճառը, ըստ այդ փաստաթղթի, պիտի անցնեին Ադրբեջանին։ Այո, ճիշտ է, որ Արցախի մնացած մասն անկախություն էր ստանալու և այդ անկախությունը ճանաչվելու էր թե՛ միջազգային հանրության կողմից և թե՛ Ադրբեջանի։ Բայց այդ ամենը, նորից եմ կրկնում, ըստ ԵԱՀԿ ՄԽ 2019թ. առաջարկի։ Նաև ըստ մինչ այդ բանակցված այլ փաստաթղթերի։
Մինչդեռ իրականությունը բանակցային բոլոր այդ փաստաթղերից շատ ավելի տարբեր էր՝ բազմաշերտ ու բազմաբովանդակ։
Մի քանի հանգամանք նշեմ։
Բանակցային գործընթացում կար մի սկզբունք՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։ Այսինքն, եթե կողմերն ամեն ինչ պայմանավորվեին, բայց գոնե մեկ հարց բաց մնար, ապա ամբողջ բանակցված փաստաթուղթն առոչինչ էր դառնում։ Այս սկզբունքը հայկական կողմին թույլ էր տալիս խաղալ Ադրբեջանի համար հնարավոր և անհնար որոշումների վրա։ Սա շատ նուրբ գործընթաց էր, որը բացի դիվանագիտական բարձրորակ կարողություններից, նաև այլ հմտություններ էր պահանջում։ Օրինակ, հաշվարկել Ալիևի կարելիների ու չի կարելիների սահմանները, և բանակցությունները պահել մեզ համար արդյունավետ ընթացքի մեջ։ Դա նաև թույլ էր տալիս Երևանին համոզել միջազգային հանրությանը, որ դեմ չենք փոխզիջումներին, այդ թվում նաև տարածքների հանձնմանը, բայց փաստացի օր օրի ամրապնդելով մեր ներկայությունն Արցախի ազատագրված տարածքներում։
Միտքս ավելի պարզ ասեմ՝ այն ժամանակ էլ, հիմա էլ վստահ եմ, որ պաշտոնական Երևանն ինքն էր դեմ իր իսկ բանակցած փաստաթղթին։ Բայց հայկական կողմը կարողացել էր այնպիսի դրույթներ դնել մեջը, որ նախ փաստաթղթում ներքին հակասություններ առաջանան (վորնշյալ սկզբունքի մասին չենք մոռանում) և ապա՝ որպեսզի Ալիևը կյանքում չկարողանար համաձայնվել դրանց։
Պուտինին հղված Սարգսյանի նամակը, որն այսօր հրապարակվել է կառավարության կայքում, ասվածիս վառ ապացույցն է։ Այն դիվանագիտական արվեստի իսկական գլուխգործոց է։ Նիկոլը եթե գոնե մի քիչ հասկանար, թե այդ նամակով ինչ խնդիր և ինչպես է լուծել Սերժ Սարգսյանը, կյանքում այդ նամակը չէր հրապարակի։
Վստահեցնում եմ՝ եթե Սերժ Սարգսյանը համաձայնվեր կյանքի կոչել բանակցվող փաստաթղթի դրույթները՝ մասնավորապես Արցախի կեսը հանձներ թշնամուն, ապա 2018-ի հեղաշրջումը երբեք տեղի չէր ունենա։ Ասվածը կարող է տարօրինակ հնչել, բայց դեմ լինելով բանակցվող փաստաթղթին՝ միջազգային հանրությանը ցույց էր տալիս թե կողմ է, զուգահեռ ամեն ինչ անելով, որպեսզի այն երբեք կյանքի չկոչվի։
Նիկոլը ճիշտ հակառակն է արել՝ խոսքով նա հրաժարվել է բանակցային այդ գործընթացից, բայց գործի վրա արել բոլոր այն քայլերը, որոնք ներկայացված էին ԵԱՀԿ ՄԽ 2019-ի առաջարկներում։ Եվ դեռ ավելին՝ արել է միակողմանի զիջումներ՝ ազատելով Ալիևին իր համար անհնար որոշումներ ընդունելու անհրաժեշտությունից։ Եվ նույնիսկ ավելին՝ Արցախը հանձնելու իր պատրաստակամությունը քողարկելու համար պատերազմ է բերել մեր գլխին՝ փորձելով դավաճանությունը կոծկել պարտությամբ։
Սա երկար և մանրակրկիտ քննարկելու թեմա է։ Վստահ եմ՝ առաջիկայում դրա հնարավորությունը կունենանք։ Բայց կրկնեմ՝ ես ավելի, քան վստահ եմ, որ բանակցային գործընթացի ցանկացած ավարտ կորուստ էր բերելու հայկական կողմին։ Դրա համար պետք էր անընդհատ բանակցել և զուգահեռ ուժեղանալ։ Ինչպես դա եղել է մինչ իշխանազավթումը։
Եվս մի կարևոր հանգամանք, որին խնդրում եմ ուշադիր լինենք։ Այսօր մենք խոսում ենք Արցախի համար լավ ու վատ հնարավորությունների մասին՝ ելնելով 44-օրյա դավաճանված պատերազմի արդյունքներից։ Այո, իհարկե, եթե հարցնեիք, թե ո՞րն է ավելի լավ՝ առանց 7 շրջանների, թե՞ ամբողջությամբ հայաթափված Արցախը, պետք է վստահ ընտրեմ առաջին տարբերակը։ Բայց մինչ դավաճանված պատերազմն իրականությունը միանգամայն այլ էր։ Խնդրում եմ սրա մասին էլ չմոռանալ։
P.S. Այսօրվա եթերի ընթացքում նույնպես խոսել եմ այս հարցերի մասին։ Ում հետաքրքիր է՝ կարող է նայել։

Բանակցային փաստաթղթեր ու եվրպոկան պատվեր։ Նիկոլը նոր թույլտվություններ է ստացել։
https://youtu.be/BuKSQ4A93Vw?si=9SWrOcZzMRvN_iCd
https://youtu.be/BuKSQ4A93Vw?si=9SWrOcZzMRvN_iCd
YouTube
15 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԵՆ ՏՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԻՆ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

👍6
Կարծում եմ՝ մինչ 2026թ. խորհրդարանական հերթական ընտրությունները կալանավայրերում կհայտնվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Նարեկ Կարապետյանը, Արման Թաթոյանը, Ավետիք Չալաբյանը, ես և դու, հարգելի ընթերցող։
👍9😢4
Ձերբակալել են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
https://www.youtube.com/live/lUD7-BxioX0?si=zPMBaEwSHVufzh2_
Շտապ ուղիղ եթեր։ Միացեք մեր քննարկումներին։ Ինտերակտիվ եթեր է։

Շտապ։ Ձերբակալում են Արշակ Սրբազանին, Ուղիղ միացում
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀԱԵ ատենապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին
😢7
Կինոյի տանը այսօր տեղի ունեցավ «Պրազյանը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը 44-օրյա պատերազմի նահատակ, հերոս Ռուբեն Պրազյանի մասին է։ Իմ և ընկերներիս՝ վերջին ամիսների աշխատանքի արդյունքն է։
Շատ բառեր հիմա չեմ ուզում գրել Պրազյանի մասին։ Անիմաստ է. միևնույն է չեմ կարողանալու ներկայացնել նրան այնպես, ինչպես որ արժանի է։ Բայց կարճ կասեմ, որ Ռուբենը, ում հետ ծանոթացա և ընկերացա վերջին ամիսներին, ինձ համար դարձավ հայ սպայի հավաքական կերպար։
Ֆիլմը դիտեք՝ կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Վստահ եմ՝ կհասկանաք։ Եվ թող Աստված բոլոր մեր նահատակներին հաղթանակով վերադարձնի մեզ…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Պրազյանը / Փաստավավերագրական ֆիլմ
Ֆիլմը պատրաստել են
- Կարեն Թադևոսյանը
- Արման Ղարաջյանը
- Էրիկ Թովմասյանը
- Հրանտ Մելիք-Շահնազարյանը
Ֆիլմի պատրաստմանը աջակցել են
- Տիգրան Աբրահամյանը
- Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի կոլեկտիվը
- Գավառի Պետական համալսարանի ռեկտորատը
- Հայաստանի…

👍15
Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին։ Զարմացա՞ծ եմ։ Իհարկե՝ ոչ։ Նախօրեին էի զարմացել, երբ հայտնեցին, որ հարձակվողները ձերբակալված են։ Այսօր ամեն բան տեղն ընկավ։
Ու թեև հիմա շատերն են քննադատում ակնհայտ հանցագործներին ազատություն շնորհած դատարանը, այնուամենայնիվ կարևոր մի փաստ պետք է անպայման արձանագրել՝ այս վճիռն այն մասին էր, որ Միհրանի վրա հարձակումը իսկապես քաղաքական ակտ էր։
Սովորական խուժան լիներ կամ կենցաղային ինչ-որ դրվագ՝ ձերբայակվածներն անպայման կկալանավորվեին։ Իշխանությունն էլ կօգտվեր առիթից ու մի լավ կփիարվեր ընդդիմադիր գործչի վրա հարձակվողներին կալանավորելու փաստով։ Բայց քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Եվ այն ինչը երեկ համոզմունք էր, այսօր դարձավ դատարանի վճիռ։

👍11😢3
Երկու դեպք եմ նկարագրում, երկուսն էլ հանրային մեծ հնչեղություն ունեցող։
ա) AntiFake կայքի հիմնադիր, հանրային գործիչ Նարեկ Սամսոնյանն ու «Իմնեմնինի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը արդեն ավելի քան մեկ ամիս կալանավորված են շինծու քրեական գործով։ Նրանց վրա խուլիգանության հոդված է դրված՝ Սամսոնյանի դեպքում զուտ նրա համար, որ եթերում օգտագործել է «հետույք» բառը։
բ) Նույն խուլիգանական հոդվածը դրված է նաև այն տակաքների վրա, ովքեր Նիկոլի հրահանգով հանցավոր խումբ են ձևավորել, կեղծ պետհամարանիշներ օգտագործել, դիմակավորվել ու օրը ցերեկով մեջքից հարձակվել հանրային-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նիկոլի այս ստրուկները, ինչպես գիտեք, ազատության մեջ են։
Հիմա՝ մի կողմից «հետույք» բառի օգտագործում, մյուս կողմից՝ հանցավոր խմբի ձևավորում ու հարձակում նախկին պատգամավորի վրա։ Մի դեպքում երկու ամիս կալանք, մյուս դեպքում՝ ազատություն։
Կասեք անտրամաբանակա՞ն է սա։ Անարդար կամ անբարոյակա՞ն։ Ոչ։ Այս ամենի թե՛ «տրամաբանությունը», թե՛ «արդարությունը» և թե՛ «բարոյականությունը» մեկ անուն ունեն՝ քաղաքական որոշում։
Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված։ Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել և նույն այդ որոշմամբ էլ Նիկոլի հանցագործ կամակատարներն ազատ են արձակվել դատարանից։ Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով։

👍14
Վաղը ժամը 15:00-ին ես կլինեմ Մայր Աթոռում: Ուղիղ ասեմ՝ վստահ եմ, որ տիրադավերը կձախողեն Նիկոլի հանձնարարականը: Բայց նրանցից շատերին լավ եմ ճանաչում, որոշների հետ էլ անգամ մտերմություն եմ ունեցել: Ուզում եմ վաղը նրանց աչքերին նայեմ: Ուզում եմ վաղը հստակ ասել, թե ով էին և ով դարձան:
Մտածում եմ՝ դա նվազագույնն է, ինչ մենք՝ Եկեղեցու զավակները պարտադիր պետք է անենք: Ուստի հուսով եմ վաղը Մայր Աթոռում տեսնել նաև ձեզ, սիրելի ընկերներ, բարեպաշտ ժողովուրդ:
Նիկոլն ու նրա կամակատար տիրադավերը պետք է շատ հստակ իմանան, որ անհույս գործ են բռնել: Ու, որ մեր սրբության սրբոցն անարատ է մնալու:
Աստծով:

👍24
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նախօրեին Մայր Աթոռում էի։ Անհնար է նկարագրել, թե որքան հակասական զգացողություններ ունեի։ Ուզում էի տեսնել տիրադավներին։ Հենց Մայր Աթոռում էի ուզում տեսնել՝ հուսալով, որ վճռական այդ պահին, իսկ մարդիկ սովորաբար հենց նման պահերին են ցուցադրում իրենց իսկական ով լինելը, ի վերջո կհասկանան, թե ինչ կործանարար ընթացքի մեջ են, կանգ կառնեն և կղզջան։ Հուսով էի, որ նրանցից ոմանց վրա՝ նրանց, ում հետ մտերմություն և նույնիսկ ընկերություն եմ արել, իմ և իմ պես այլ մարդկանց ներկայությունը կարող էր ազդել։ Ի վերջո, ժողովուրդն էր երեկ Մայր Աթոռում և գոնե թե ժողովրդից պիտի ամաչեին…
Բայց եկավ այն պահը, երբ տեսա, թե ինչպես են տիրադավները՝ իրենց պես խղճուկ պաշտպանների հույսին մնացած, գալիս դեպի Վեհարան։ Շտապեցի Վեհարանի դարպասի մոտ՝ տեսնելու նրանց։ Փորձելու կանգնեցնել։ Եվ հեռվից Կճոյանի հայացքը տեսա։ Տեսա ու հասկացա՝ չկա այլևս Նավասարդ Սրբազանը։ Ինձնից մոտ 20 մետր այն կողմ՝ ոստիկանական պատի ու իրեն այդտեղ բերած էն խղճուկների ետևում Հուդան էր կանգնած։ Ուզում էի «Սրբազան» կանչել, բայց բերանիցս «Հուդա» դուրս եկավ։
Ու նույն պահին Մայր Աթոռի բարձրախոսներից լսվում էր Վեհափառ Հայրապետի ձայնը։ Նորին Սրբությունը կոչ էր անում տիրադավներին վերադառնալ կանոնական դաշտ…
Երեկ հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից։ Խայտառակված հեռացվեցին։ Ոչնչացված։ Այդպիսինն է բարեպաշտ ժողովրդի ուժը։
Եվ թող Աստված իմաստնություն տա բոլորիս լինել այնպիսի ժողովուրդ, ինչպիսինն էինք նախօրեին Մայր Աթոռում։ Դա է մեր փրկության և ապա նաև վերականգնման միակ ուղին։ Աստծով։

👍27
Նիկոլը շարունակում է ընտրությունների պատրաստվել։ Օր ու ժամ չի կորցնում։ Գիշերը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար, իմ ընկեր Խաչիկ Գալստյանին ու նույն կուսակցության Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին։
Վստահ եմ՝ հիշում եք՝ Վաղարշապատում վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը 3.9% ձայն է ստացել։ Անցողիկ շեմը հաղթահարելու համար կուսակցությանը բառացիորեն մի քանի քվե է պակասել։ Եվ դա այն դեպքում երբ Արթուր Վանեցյանը քարոզարշավին գրեթե չի մասնակցել։
Այս փաստը կարմիր լույս է վառել Նիկոլի գլխում։ Ի դեմս «Հայրենիք» կուսակցության նա՝ ընտրական շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ուժի վտանգ է տեսել։ Վաղարշապատին էլ գումարել է Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ «Հայրենիք» կուսակցության մասնակցությամբ ձևավորված դաշինքի արդյունքները, ուսումնասիրել և հասկացել, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը մարզերում ու որոշումը կայացրել՝ կալանավորել «Հայրենիք»-ի առանցքային գործիչներից մեկին՝ Խաչիկ Գալստյանին, իսկ «գործի» «հիմքեր» ստեղծելու համար՝ նաև Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին, որպեսզի գործը կապեն անցած ՏԻՄ ընտրությունների հետ։
Խաչիկ Գալստյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա երբեք ու ոչ մի կեղտոտ գործի մեջ չի կարող ներքաշված լինի։ Նա չափազանց հավասարակշռված, արդարամիտ և ազնիվ մարդ է։ Նաև գիտնական ու լավ կազմակերպիչ։ Վաղարշապատի ընտրություններն ու Գալստյանի ձերբակալման որոշումը միմյանց հետ կապված են բացառապես Նիկոլի գլխում վառված՝ արդեն հիշատակված կարմիր լույսով։ Ավելին ասեմ, եթե Վանեցյանն ինքը ակտիվ զբաղվեր Վաղարշապատի ընտրություններով, վստահ եմ, որ այս պահին կալանքի կտանեին հենց նրան։ Չնայած՝ դա բացառել պետք չէ։ Արդեն ասել եմ՝ Նիկոլը ժամ ու օր չի կորցնում՝ այդ որոշումը նա կարող է կայացնել դեկտեմբերի 31-ի երեկոյան, հունվարի 1-ի առավոտյան կամ թեկուզ հենց հիմա։ Նորից կրկնեմ՝ Նիկոլը պատրաստվում է ընտրությունների և այդ պատրաստությունների շրջանակում այսօր փորձում է թուլացնել ևս մեկ մրցակցի։
Վերջին ամիսներին ես շատ եմ խոսել այն մասին, որ կես տարի անց կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս իշխանությունը վաղուց է արդեն կեղծել։ Այսպես եթե շարունակվեց, ինձ համար միանգամայն կանխատեսելի են այդ ընտրությունների «արդյունքները»։ Լուծումների մասին էլ եմ շատ խոսել։ Ու անկեղծ արդեն հետաքրքիր է՝ Նիկոլը դեռ քանի՞ հոգու պետք է կալանավորի, որպեսզի ընդդիմությունը հասկանա՝ իշխանափոխության հարցն օր առաջ է պետք լուծել։ Քաղաքական առաջարկը կա, իրավական մեխանիզմները՝ նույնպես։ Ու եթե իմպիչմենտի պրոցեսին միս ու արյուն չտրվի, ապա ընդդիմությունը միայն մեկ տեղ կարող է իշխանափոխություն անել՝ կալանավայրերում։ Չնայած… Դա էլ դժվար։

👍5
Հիասթափությունների ու չիրագործված երազանքների տարի էր 2025-ը ինձ համար։ Հուսամ՝ 2026-ը ավելի լավը կլինի։
Սիրելիներ, թող Նոր Տարին ուրախությամբ ու ջերմությամբ լցնի ձեր հոգիներն ու օջախները։ Ամբողջ սրտով ամենաբարին եմ մաղթում ձեզ։ Գիտեմ՝ շատերի սպասումները չեմ արդարացրել անցնող տարի, նեղացրել ամենահարազատներին ու սիրելիներին… Ամեն, ամեն վատի համար ձեր ներողամտությունն եմ հայցում, սիրելի ընկերներ և աղոթում, որպեսզի Տերը ձեր ամեն նեղություն մեծ բարությամբ ու օրհնությամբ փոխհատուցի։
Գալ տարում մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, մեծ ձեռքբերումներ և հոգու ու խղճի խաղաղություն։ Աղոթում եմ ամենքիդ համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

👍21
Իր ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին կրկին մեծահոգաբար կոչ արեց դադարեցնել «եղբայրադավության քայլերը»։ Տիրադավ բառը չօգտագործեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց։
Հայրապետն ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի մոտ խոնարհման գնացած եպիսկոպոսներն ապաշխարելու և իրենց հոգիները փրկելու հնարավորություն ունենան։ Նորին Սրբությունը դա անում է ի հակառակ՝ նրանց պաշտոնանկ և/կամ նույնիսկ կարգալույծ անելու պահանջով հնչող անթիվ ու անհամար կոչերի։ Ասել է, թե՝ Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում։ Եվ սա այն է, ինչը մեզ սովորեցրել է Քրիստոս։
Անկե՞ղծ եք ուզում ասեմ՝ ինքնազոհության այս օրինակն է, որ երկար ժամանակ պակասել է մեզ։ Չեմ ասում չի եղել։ Եղել է։ Վերջին ու ամենավառ օրինակը Գերաշնորհ Տեր Բագրատ արք. Գալստանյանն է։
Ինքնազոհություն չի նշանակում պարտություն։ Հակառակը՝ ինքնազոհությունը հաղթանակի՝ չափազանց դժվար, բայց միանշանակ միակ ուղին է։ Վեհափառ Հայրապետը դա բոլորից լավ գիտի։ Այդ է պատճառը, որ Նիկոլը ստիպված է «հանձնախմբեր» ձևավորել, թուղթ ստորագրելու պերֆորմանսներ իրականացնել և այլն։
Այս կռվում Նիկոլն արդեն պարտված է։ Եվ սա իր առաջին պարտությունը չէ։ Բագրատ Սրբազանին էլ է Նիկոլը պարտվել։ Գաղափարական դաշտում է պարտվել, արժեքային։ Շուտով դա կվերածվի նաև քաղաքական պարտության։ Այ կտեսնեք և կհամոզվեք։

👍23
Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։ Դա է իրենց «կշիռը»։ 10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն։
Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) ուժը։ Ընդ որում, այդ ուժը մեծամասամբ դեռ շարունակում է բխել իրենց հանգամանքից։ Ի վերջո, տիրադավներից ոմանք մինչ այս պահը թեմակալ առաջնորդներ են՝ այդ նույն քահանաների առաջնորդներն են։
Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է։ Նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից։ Չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո։

👍13👎1😢1
Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ Ու այս փուլում այսպես է պայքարում։
Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ նրա պայքարին։ Դա կլինի ամենալավ ազդակը, որպեսզի Նարեկը դադարեցնի հացադուլը։
…Ժամանակ չկա։ Հացադուլը ոչ ոքի երկար մտածելու հնարավորություն չի թողնում։ Պետք է արդեն այսօր գործել։ Ահա այս կարևոր ուղերձը Նարեկը երեկ հղեց հանրությանն ու հատկապես ընդդիմությանը։ Նրա հացադուլն արագ գործելու կոչ է։ Արագ գործել, ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ազատությունը նվաճելու համար։ Որովհետև ժամանակ իսկապես չկա։ Այսպես թե շարունակվեց, աչքներս չենք հասցնելու թարթել ու տեսնելու ենք, որ Նիկոլը կրկին զավթել է իշխանությունը։